2025 թ․ հոկտեմբերի 2-ին կազմակերպվեց հանդիպում՝ ԵՊՀ ԻՄ տնօրեն Մ․ Օթարյանի, Ուսումնամեթոդական վարչության պետ Ա. Դավթյանի, ֆակուլտետների դեկանների և ուսանողների մասնակցությամբ:

Հանդիպման նպատակը 2025-2026 ուսումնական տարվա առաջին կիսամյակում անվանական կրթաթոշակ և նույն ուստարում մասնաճյուղի ֆինանսական միջոցների հաշվին ուսման վարձի լրիվ փոխհատուցում ստացող ուսանողներին հավաստագրերի հանձնումն էր:

Նախ ԵՊՀ ԻՄ տնօրեն Մ. Օթարյանը ողջունեց և շնորհավորեց ուսանողներին՝ ընդգծելով, որ այս տարվանից սկսած՝ անվանական կրթաթոշակ և ուսման վարձի լրիվ փոխհատուցում ստացող ուսանողներին հանդիսավոր կերպով կհանձնվեն հավաստագրեր:

Տնօրենը հավելեց, որ անվանական կրթաթոշակների համար ֆակուլտետների կողմից ներկայացված թեկնածուներից ընտրվել են ոչ միայն ամենաբարձր առաջադիմությամբ, այլև հասարակական բարձր ակտիվությամբ ուսանողները: Մասնաճյուղի ֆինանսական միջոցների հաշվին ուսման վարձի լրիվ փոխհատուցման են արժանացել չնչին միավորների տարբերությամբ վճարովի ուսուցման համակարգ անցած ուսանողները:

Ապա տեղի ունեցավ հավաստագրերի հանձնման արարողությունը:

Ֆակուլտետների դեկանները ևս շնորհավորեցին ուսանողներին՝ մաղթելով նորանոր հաջողություններ և ձեռքբերումներ ուսման մեջ: Ուսանողներն էլ խորին շնորհակալություն հայտնեցին տնօրենությանը և խոստացան արդարացնել իրենց հետ կապված ակնկալիքները:

2025-2026 ուստարվա առաջին կիսամյակում անվանական կրթաթոշակ ստացող ուսանողների ցուցակը կարող եք տեսնել այստեղ, իսկ մասնաճյուղի ֆինանսական միջոցների հաշվին ուսման վարձի լրիվ փոխհատուցում ստացող ուսանողների ցուցակը՝ այստեղ:

Տարածել նյութը
©2025 Բոլոր իրավունքները պաշտպանված են: