ԵՊՀ ԻՄ պրակտիկայի կազմակերպան և շահակիցների հետ համագործակցության բաժինը 2025 թ. դեկտեմբերի 11-17-ը Սևքարի, Դպրաբակի, Աղավնավանքի, Հաղարծինի միջնակարագ և Ճամբարակի ավագ դպրոցների աշակերտների համար կազմակերպել է դասախոսություններ և ինտելեկտուալ խաղ։

Հանդիպումներին մասնակցել են Ուսում­նամեթոդական վարչության պետ Ա. Դավթ­յանը, Պրակտիկայի կազմակերպման և շահակիցների հետ համագործակցության բաժնի վարիչ, Տուրիզմի կառավարման և մշակութաբանության ամբիոնի ասիստենտ, պ.գ.թ. Լ. Բեգինյանը, նույն բաժնի տեսուչ Ա. Սարգսյանը, Հայոց պատմության և հասարակագիտության ամբիոնի դոցենտ, պ.գ.թ. Ա. Ազատյանը և Բնական գիտութունների ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար, Ծրագրավորման և ինֆորմացիոն տեխնոլոգիաների ամբիոնի դոցենտ, տեխ․ գիտ. թեկնածու Ռ․ Յոլչյանը։

Սևքարի և Հաղարծինի միջնակարգ դպրոցներում Հայոց պատմության և հասարակագիտության ամբիոնի դոցենտ, պ.գ.թ. Ա․ Ազատյանը դասախոսություն է իրականացրել 11-12-րդ դասարանի աշակերտների համար «Հայոց պատմություն» առարկայից՝ «Առաջին հանրապետության ներքին և արտաքին քաղաքականությունը» թեմայով։

Դպրաբակի, Աղավնավանքի միջնակարագ և  Ճամբարակի ավագ դպրոցներում ԵՊՀ ԻՄ ուսում­նամեթոդական վարչության պետ Ա. Դավթ­յանը, ՊԿՇՀ բաժնի վարիչ Լ. Բեգինյանը 10-րդ դասարանցիներին ներկայացրել են մասնաճյուղի հնարավորություններն ու զարգացման հեռանկարները, պատասխանել աշակերտներին հետաքրքրող հարցերին, իսկ Ծրագրավորման և ինֆորմացիոն տեխնոլոգիաների ամբիոնի դոցենտ, տեխ․ գիտ. թեկնածու Ռ․ Յոլչյանը դասախոսություն է իրականացրել 11-րդ և 12-րդ դասարանցիների համար՝ «Բնագիտական մասնագիտությունների արդիականությունը ՀՀ-ում» թեմայով։ 

ՊԿՇՀ բաժնի տեսուչ Ա․ Սարգսյանը և Ուսանողական գիտական ընկերության անդամներ Է․ Խեմչյանը, Ա․ Սարուխանյանը և Ռ․ Մկրտումյանը Սևքարի և Հաղարծինի միջնակարգ դպրոցներում իրականացրել են «Ամենախելացին» ինտելեկտուալ խաղը, որին Սևքարի միջնակարգ դպրոցից մասնակցել է 11-րդ դասարանի 12 աշակերտ, իսկ Հաղարծինի միջնակարգ դպրոցից՝ 11-րդ դասարանի 10 աշակերտ։

Ինտելեկտուալ խաղի առաջին փուլում աշակերտներին տրվել է ընդհանուր զարգացվածությունը ստուգող 12 հարց։ Առավելագույն միավոր հավաքած 6 աշակերտները հնարավորություն են ստացել խաղը շարունակելու երկրորդ փուլում։

Երկրորդ փուլում մասնակիցները, 12-ից ընտրելով 2-ական թեմա, 1 րոպեի ընթացքում պատասխանել են իրենց ընտրած թեմայի հարցերին։ 

Երրորդ փուլում մասնակիցները պետք է պատասխանեին իրենց կողմից նախապես ընտրված թեմայի հարցերին։ Առավելագույն միավորներ են վաստակել և «Ամենախելացին» խաղի հաղթող ճանաչվել Սևքարի միջնակարգ դպրոցում Աիդա Օրդինյանը և Հաղարծինի միջնակարգ դպրոցում Անի Թամրազյանը։ Նրանք պարգևատրվել են պատվոգրերով և մասնաճյուղի կողմից նվիրաբերված գրքով (Ռաֆայել Մարգարյանի «Օգնիր սրտիս բաբախել» վեպը)։

Աշակերտները շատ տպավորված էին դասախոսություններով և ինտելետուալ խաղով ու ցանկություն հայտնեցին հաճախակի իրականացնել այդպիսի նախաձեռնություններ։

Տարածել նյութը
©2025 Բոլոր իրավունքները պաշտպանված են: