- Գլխավոր
- Նորություններ և իրադարձություններ
- Ինտելեկտուալ մրցաշար ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում
Main Navigation (Arm)
- Ընդունելություն
- Կրթություն
- Գիտություն
- Նորություններ
- ԵՊՀ ԻՄ-ի մասին
- Փաստաթղթեր
- Շրջանավարտներ և կարիերա
- ԵՊՀ կայք
Խաղասեղանների շուրջ հանդիպեցին չորս ուսանողական թիմեր՝ իրենց գիտելիքները, արձագանքման արագությունը, տրամաբանությունն ու թիմային աշխատանքի կարողությունները ստուգելունպատակով:
Հարցերը պատմության, գիտության, արվեստի, գրականության, ժամանակակից տեխնոլոգիաների ոլորտներիցէին:
Մասնակիցները ցուցադրեցին պատրաստվածության բարձր մակարդակ, թիմային ոգի և հաղթելու ձգտում: Մրցաշարը միավորեց տարբեր ուսումնական հաստատությունների ուսանողներին, իսկ խաղը դարձավ ոչ միայն ինտելեկտուալ մրցակցություն, այլև շփման և փորձի փոխանակման հարթակ:
Մրցաշարի արդյունքների համաձայն՝առաջատար դարձան ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի («Տավուշ») և Տավուշի տարածաշրջանային քոլեջի («Քոլեջ») թիմերը։ Հենց նրանք էլ կներկայացնեն Իջևանը ինտելեկտուալ մրցաշարի եզրափակչում, որտեղ կհանդիպեն Շիրակի և Լոռու ամենաուժեղ թիմերին:
Եզրափակչի մասնակիցներին սպասում են նոր բարդ հարցեր, վառ հույզեր և մրցաշարի լավագույն գիտակների կոչման համար պայքարելու հնարավորություն: