Image 03.12.2024 «Սպորտը՝ հանուն հավասար հնարավորությունների» խորագրով մարզային աշխատաժողով ԵՊՀ ԻՄ-ում Համագործակցություն Սպորտային միջոցառումներ ԵՊՀ ԻՄ և «Հույսի կամուրջ» ՀԿ միջև կնքված փոխըմբռնման հուշագրի շրջանակներում 2024 թ․ դեկտեմբերի 3-ին «Հույսի կամուրջ» հաշմանդամություն ունեցող երեխաների և երիտասարդների իրավունքների պաշտպանության հասարակական կազմակերպությունը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում իրականացրեց «Սպորտը՝ հանուն հավասար հնարավորությունների» խորագրով մարզային աշխատաժողով, որին մասնակցեց մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների և համայնքային կառույցների 135 ներկայացուցիչ:
Image 30.11.2024 Գիտական խորհրդի նիստ Գիտխորհրդի նիստեր ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցավ Գիտական խորհրդի նիստ՝ Ա. Հ. Մակարյանի նախագահությամբ: Գիտխորհրդի նիստում քննարկվեցին ԵՊՀ ԻՄ 2024 թ. ընդունելության արդյունքներին (առկա և հեռակա ուսուցում), 2025 թ. եկամուտների և ծախսերի նախահաշվին (բյուջե), ԵՊՀ ԻՄ շրջանավարտների վերաբերյալ արտաքին շահակիցների՝ 2023-2024 թթ. կարծիքների ուսումնասիրությանը վերաբերող հարցեր: Ներկայացվեցին Կիրառական արվեստի և Բնական գիտությունների ֆակուլտետների՝ 2023-2024 ուստարվա հաշվետվությունները՝ ըստ ԵՊՀ ԻՄ 2022-2026 ռազմավարական ծրագրի:
Image 29.11.2024 Մասնաճյուղում կայացավ «Կարիերայի նոր հնարավորություններ և հեռանկարներ» խորագրով տոնավաճառ Իրադարձություններ 2024 թ. նոյեմբերի 29-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցավ «Կարիերայի նոր հնարավորություններ և հեռանկարներ» խորագրով կարիերայի տոնավաճառը, որը կազմակերպվեց Երևանի պետական համալսարանի և Եվրասիա միջազգային համալսարանի գործակցությամբ, Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) «Սովորի՛ր և վաստակի՛ր. Արցախ» ծրագրի շրջանակում: Ծրագիրն իրականացնում է ՀԲԸՄ-ն (HEKS/EPER կազմակերպության ֆինանսավորմամբ, «Շեն» ԲՀԿ և «Սյունիք-Զարգացում» համայնքային ՀԿ հետ համատեղ):
Image 29.11.2024 Կիրառական արվեստի ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանողների այցը Մայր Աթոռ Ս. Էջմիածին Պրակտիկաներ «Ցուցահանդեսային տեխնոլոգիաներ» դասընթացի շրջանակներում ԵՊՀ ԻՄ կիրառական արվեստի ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանողները Տուրիզմի կառավարման և մշակութաբանության ամբիոնի դոցենտ, արվեստաբան-գծանկարիչ Լևոն Լաճիկյանի գլխավորությամբ այցելեցին Մայր Աթոռ Ս․ Էջմիածին:
Image 29.11.2024 ԵՊՀ ԻՄ-ում բացվեց Ռուսաց լեզվի լրացուցիչ կրթության կենտրոնը Իրադարձություններ 2024 թ. նոյեմբերի 29-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ Ռուսաց լեզվի լրացուցիչ կրթության կենտրոնի բացման հանդիսավոր արարողությունը:
Image 23.11.2024 ԵՊՀ ԻՄ-ում բացվեց «Վիքիմեդիա Հայաստան» գիտակրթական հասարակական կազմակերպության վիքիակումբը Համագործակցություն 2024 թ. նոյեմբերի 23-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ այցելեցին «Վիքիմեդիա Հայաստան» գիտակրթական հասարակական կազմակերպության ներկայացուցիչները՝ ՀԿ նախագահ Արշակ Շահենյանը, որակյալ բովանդակության պատասխանատու Մհեր Բեքարյանը, դասընթացների պատասխանատու Արտաշես Թադևոսյանը և միջոցառումների համակարգող Դավիթ Սարգսյանը: Այցելության նպատակը ԵՊՀ ԻՄ-ում «Վիքիմեդիա Հայաստան» գիտակրթական հասարակական կազմակերպության վիքիակումբի բացումն էր:
Image 23.11.2024 Ընթացքի մեջ են մանկավարժական պրակտիկաները Պրակտիկաներ 2024 թ․ հոկտեմբերի 7-ից նոյեմբերի 30-ը մարզի դպրոցներում (Իջևանի համար 5, Գանձաքարի, Սարիգյուղի, Ազատամուտի, Ն․ Ծաղկավանի, Գոշի, Վազաշենի) ընթանում են ԵՊՀ ԻՄ «Տարրական մանկավարժություն և մեթոդիկա», «Ռուսաց լեզու և գրականություն» կրթական ծրագրերի 4-րդ կուրսերի ուսանողների մանկավարժական ակտիվ պրակտիկաները:
Image 23.11.2024 Ռուսաց լեզվի մագիստրոսները ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում Միջազգային Պրակտիկաներ Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղը դարձել է հարթակ յուրօրինակ կրթական նախագծի համար, որը միավորել է ռուսաց լեզվի մագիստրոսներին Ռուսաստանի տարբեր ծայրերից: 2024 թ. նոյեմբերի 5-ից դեկտեմբերի 5-ը մասնաճյուղը հյուրընկալել է «Ռոսսոտրուդնիչեստվոյի» կողմից Մոսկվայի պետական լեզվաբանական համալսարանի աջակցությամբ կազմակերպված «Ռուսաց լեզվի մագիստրոսներ» մրցույթի երկու հաղթողների:
Image 20.11.2024 Մեր ուսանողները մասնակցեցին «Մայրենի լեզվի դասավանդման խնդիրները» թեմայով միջազգային խորհրդակցության Դասընթացներ, վերապատրաստումներ Միջազգային ԵՊՀ ԻՄ «Հայոց լեզու և գրականություն» կրթական ծրագրի 3-րդ և 4-րդ կուրսի ուսանողները մասնակցեցին «Մայրենի լեզվի դասավանդման խնդիրները» թեմայով միջազգային խորհրդակցության, որը նախաձեռնել էր Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի պետական գիտական բազային կազմակերպության Հ. Իբրահիմովի անվան համալիր հետազոտական ինստիտուտը: Խորհրդակցությանը որպես փորձագետ հրավիրված էր ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի հայոց լեզվի և գրականության ամբիոնի ասիստենտ, բ.գ.թ., ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի գիտաշխատող Սիրանուշ Հովհաննիսյանը, որի մի շարք մասնագիտական հարցադրումներով և լրացումներով իրականացվեց փորձի տեսական փոխանցում ՌԴ գոյություն ունեցող ազգային տարբեր միավորների լեզուների պահպանության և տարաշերտ զարգացման ուղղություններով:
Image 17.11.2024 Միջազգային համաժողովում մեր ուսանողներն արժանացան 1-ին, 2-րդ և 3-րդ կարգի դիպլոմների Գիտաժողովներ Միջազգային ԵՊՀ ԻՄ «Ռուսաց լեզու և գրականություն» կրթական ծրագրի 3-րդ կուրսի ուսանողուհիներ Անահիտ Չիբուխչյանը, Ելենա Սահակյանը և Էդիտա Դավթյանը Օտար լեզուների ամբիոնի պրոֆեսոր, մ.գ.թ. Սվետլանա Մինասյանի գիտական ղեկավարությամբ հանդես եկան զեկուցումներով ս.թ. 14-16-ը Ուրալի պետական համալսարանի կողմից իրականացվող «Ռուսական տարածաշրջանները փոփոխությունների կիզակետում» («Российские регионы в фокусе перемен») թեմայով միջազգային XIX համաժողովում: