- Գլխավոր
- Նորություններ և իրադարձություններ
- ԵՊՀ ԻՄ-ում բացվեց Ռուսաց լեզվի լրացուցիչ կրթության կենտրոնը
Main Navigation (Arm)
- Ընդունելություն
- Կրթություն
- Գիտություն
- Նորություններ
- ԵՊՀ ԻՄ-ի մասին
- Փաստաթղթեր
- Շրջանավարտներ և կարիերա
- ԵՊՀ կայք
Կենտրոնի բացմանը ներկա էին Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվոյի» ներկայացուցչության ղեկավարի տեղակալ Վիկտորյա Դերիպասկոն և գլխավոր մասնագետ Այգուլ Շամսուտդինովան, ԵՊՀ ԻՄ տնօրենի պաշտոնակատար Ա. Մակարյանը, վարչական և պրոֆեսորադասախոսական անձնակազմի անդամներ, մասնաճյուղում պրակտիկա անցնող «Ռուսաց լեզվի մագիստրոսներ» մրցույթի հաղթողներ Անգելինա Սոկոլովան և Նատալյա Մաքսիմովան, «Ռուսերենի համար» կամավորական շարժման ներկայացուցիչներ Պավել Մոսկվինը և Ժենիսբայ Կուդայբերգենովը, «Ռուսաց լեզու և գրականություն» կրթական ծրագրի տարբեր կուրսերի ուսանողներ:
ԵՊՀ ԻՄ-ում Ռուսաց լեզվի լրացուցիչ կրթության կենտրոնը բացվեց 2018 թ. հուլիսին մասնաճյուղում հիմնադրված և 2020 թ. նոյեմբերից որպես Գյումրիում Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնի Իջևանի մասնաճյուղ վերակազմավորված ստորաբաժանման հիմքի վրա՝ վերակահավորվելով և համալրվելով ժամանակակից նյութատեխնիկական ռեսուրսներով և մասնագիտական գրականությամբ:
Բացման խոսքով հանդես եկան «Ռոսսոտրուդնիչեստվոյի» ներկայացուցչության ղեկավարի տեղակալ Վիկտորյա Դերիպասկոն և ԵՊՀ ԻՄ տնօրենի պաշտոնակատար Ա. Մակարյանը՝ շնորհավորելով համալսարանականներին կենտրոնի վերաբացման կապակցությամբ, ընդգծելով, որ այն միտված է լինելու կրթության, գիտության, մշակույթի ոլորտներում հայ-ռուսական համագործակցության զարգացմանը և խորացմանը:
Այնուհետև «Ռուսաց լեզու և գրականություն» կրթական ծրագրի ուսանողները շնորհակալություն հայտնեցին ուսումնառության համար բարենպաստ միջավայր ստեղծելու համար:
Ելույթ ունեցողները համոզմունք արտահայտեցին, որ կենտրոնն ուսանողների համար կդառնա ոգեշնչման և նոր բացահայտումների վայր, կնպաստի ռուսաց լեզվի, նրա գեղեցկության և բազմազանության խորը ուսումնասիրությանը: Այդտեղ ուսանողները ոչ միայն կսովորեն ռուսաց լեզվի քերականություն, այլև կհաղորդակցվեն մշակութային անգնահատելի ավանդույթներին, որոնք օգնում են կամուրջներ կառուցել ժողովուրդների և երկրների միջև: