Image 21.11.2026 «Էներգախնայողությունը սկսվում է իրազեկվածությունից» թեմայով հանդիպում ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում 2026 թ․ նոյեմբերի 20-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում SAFER նախաձեռնության իրազեկման արշավի շրջանակում ԵՊՀ ԻՄ ուսանողների համար իրականացվեց էներգաարդյունավետության և վերականգնվող էներգիայի առավելություններին նվիրված շրջիկ էքսպո։
Image 21.11.2026 ԵՊՀ ԻՄ-ը լրացուցիչ կրթության մոդուլային ծրագրերի շրջանակում ՀՀ Տավուշի մարզպետի աշխատակազմի անդամների համար շարունակում է իրականացնել վերապատրաստումներ 2026 թ․ նոյեմբերի 19-ից ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը լրացուցիչ կրթության մոդուլային ծրագրերի շրջանակում ՀՀ Տավուշի մարզպետի աշխատակազմի անդամների համար մեկնարկել է վերապատրաստում՝ «Գործնական գրություններ» կրթական ծրագրով։
Image 20.11.2026 Կայացավ վոլեյբոլի մասնաճյուղային առաջնությունը՝ նվիրված ուսանողների տոնին Սպորտային միջոցառումներ 2026 թ. նոյեմբերի 19-ին ԵՊՀ ԻՄ մարզադահլիճում տեղի ունեցավ վոլեյբոլի մասնաճյուղային առաջնություն՝ նվիրված ուսանողների տոնին:
Image 17.11.2026 Ուսանողների տոնին նվիրված միջոցառում ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում Միջոցառումներ 2026 թ. նոյեմբերի 17-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցավ Ուսանողների միջազգային օրվան նվիրված միջոցառում, որը նախաձեռնել էր Ուսանողական խորհուրդը:
Image 17.11.2026 Շնորհավոր ձեր տոնը, սիրելի՛ ուսանողներ Այսօր նոյեմբերի 17-ն է՝ Ուսանողների միջազգային օրը, որի կապակցությամբ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ղեկավարության և ամբողջ անձնակազմի անունից ջերմորեն շնորհավորում ենք բոլոր ուսանողներին:
Image 15.11.2026 Մեր ուսանողների ճանաչողական այցը Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ 2026 թ. նոյեմբերի 13-15-ը ԵՊՀ ԻՄ առկա ուսուցման «Ֆինանսներ (ըստ ոլորտի)» կրթական ծրագրի 3-րդ և 4-րդ կուրսերի ուսանողները Տնտեսագիտության ֆակուլտետի դեկան, ֆ.մ.գ.թ., դոցենտ Ա. Մարգարյանի և Ընդհանուր տնտեսագիտության ամբիոնի դոցենտ, տ.գ.թ. Ս. Պարսյանի ուղեկցությամբ ճանաչողական այց են կատարել Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ:
Image 13.11.2026 «Mulberry» էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգի գործարկման և կիրառման վերաբերյալ վերապատրաստում ԵՊՀ ԻՄ-ում Մայր բուհի ռեկտոր Հ. Հովհաննիսյանի «ԵՊՀ գործունեության ծրագրի» և ԵՊՀ ԻՄ «Կանաչ համալսարանի» հայեցակարգի դրույթների իրականացման շրջանակներում 2026 թ. նոյեմբերի 12-ին ԵՊՀ ԻՄ-ում իրականացվեց «Mulberry» էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգի գործարկման և կիրառման վերաբերյալ վերապատրաստում, որին մասնակցում էին բուհի՝ ավելի քան 5 տասնյակ աշխատակիցներ և ՈՒԽ, ՈՒԳԸ նախագահները:
Image 13.11.2026 «Դասավանդի՛ր, Հայաստան» ծրագրի շրջանակներում հանդիպում ուսանողների հետ 2026 թ. նոյեմբերի 12-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ «Դասավանդի՛ր, Հայաստան» (Teach for Armenia) կրթական հիմնադրամի կարիերայի զարգացման համակարգող Սրբուհի Գուլանյանի հանդիպումը «Տարրական մանկավարժություն և մեթոդիկա», «Պատմություն», «Անգլերեն և գրականություն», «Ֆրանսերեն և գրականություն», «Ռուսերեն և գրականություն» կրթական ծրագրերի չորրորդ կուրսերի ուսանողների հետ:
Image 12.11.2026 ԵՊՀ ԻՄ-ում կայացավ հրդեհային անվտանգության և արտակարգ իրավիճակներում ճիշտ վարքականոնների վերաբերյալ իրազեկման միջոցառում 2026 թ. նոյեմբերի 12-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ այցելեցին ՆԳՆ փրկարարական ծառայության Տավուշի մարզային փրկարարական վարչության բնակչության պաշտպանության բաժնի աշխատակիցները՝ ավագ հրահանգիչներ, կապիտան Տիգրան Ադամյանը և լեյտենանտ Արազ Բաղդասարյանը:
Image 11.11.2026 ԵՊՀ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում Միջոցառումներ 2026 թ. նոյեմբերի 11-ին ԵՊՀ ԻՄ դահլիճում տեղի ունեցավ համերգ՝ ԵՊՀ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի նախաձեռնությամբ: Մշակութային այս գեղեցիկ նախաձեռնությունն Իջևանում իրականացվում է երկրորդ անգամ: