Image
Մեր ուսանողները մասնակցեցին «Մայրենի լեզվի դասավանդման խնդիրները» թեմայով միջազգային խորհրդակցության
Դասընթացներ, վերապատրաստումներ
Միջազգային
ԵՊՀ ԻՄ «Հայոց լեզու և գրականություն» կրթական ծրագրի 3-րդ և 4-րդ կուրսի ուսանողները մասնակցեցին «Մայրենի լեզվի դասավանդման խնդիրները» թեմայով միջազգային խորհրդակցության, որը նախաձեռնել էր Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի պետական գիտական բազային կազմակերպության Հ. Իբրահիմովի անվան համալիր հետազոտական ինստիտուտը: Խորհրդակցությանը որպես փորձագետ հրավիրված էր ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի հայոց լեզվի և գրականության ամբիոնի ասիստենտ, բ.գ.թ., ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի գիտաշխատող Սիրանուշ Հովհաննիսյանը, որի մի շարք մասնագիտական հարցադրումներով և լրացումներով իրականացվեց փորձի տեսական փոխանցում ՌԴ գոյություն ունեցող ազգային տարբեր միավորների լեզուների պահպանության և տարաշերտ զարգացման ուղղություններով:
©2024 Բոլոր իրավունքները պաշտպանված են: