Image 26.09.2024 «Դասավանդի՛ր, Հայաստան» ծրագրի ներկայացուցիչների հանդիպումը ուսանողների հետ Իրադարձություններ Ինչպես նախորդ ուստարիների, այնպես էլ այս ուսումնական տարվա սկզբում՝ 2024 թ. սեպտեմբերի 26-ին, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցավ հանդիպում «Դասավանդի՛ր, Հայաստան» (Teach for Armenia) կրթական հիմնադրամի կարիերայի զարգացման համակարգողներ Արևիկ Պռազյանի և Հասմիկ Հովհաննիսյանի հետ: Հանդիպմանը մասնակցում էին «Տարրական մանկավարժություն և մեթոդիկա», «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» կրթական ծրագրերի ավարտական կուրսերի ուսանողները:
Image 26.09.2024 Վոլեյբոլի մասնաճյուղային առաջնություն Սպորտային միջոցառումներ 2024 թ. սեպտեմբերի 26-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի մարզադահլիճում տեղի ունեցավ վոլեյբոլի մասնաճյուղային առաջնություն, որին մասնակցում էին կրթական ծրագրերի հավաքական թիմերը:
Image 26.09.2024 ԵՊՀ ԻՄ-ում մեկնարկեց ճանաչված հայերենագետ Հրաչ Մարտիրոսյանի խտացված դասընթացը Դասընթացներ, վերապատրաստումներ 2024 թ. սեպտեմբերի 26-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում մեկնարկեց ճանաչված հայերենագետ, համեմատական լեզվաբանության հայ լավագույն մասնագետներից մեկի՝ Հրաչ Մարտիրոսյանի (Լեյդենի համալսարան) խտացված դասընթացը՝ «Հայոց լեզվի ակունքները. հայոց լեզվի և մշակույթի պատմության հիմնահարցեր» խորագրով:
Image 25.09.2024 Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան աշխատակիցների և ֆրանսիացի կամավորի հետ հանդիպում ԵՊՀ ԻՄ-ում Դասընթացներ, վերապատրաստումներ 2024 թ. սեպտեմբերի 25-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ հանդիպում Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության կրթական և մշակութային համագործակցության գծով կցորդ Դոմինիկ Վեյսի, դեսպանատան՝ ֆրանսերեն լեզվի գծով համակարգող Լոռի Հովսեփյանի և ֆրանսիացի կամավոր Սելեստեն Աղսելուի հետ, որին ներկա էին ԵՊՀ ԻՄ տնօրենի պաշտոնակատար Ա. Մակարյանը, փոխտնօրեն Մ. Օթարյանը, Հումանիտար գիտությունների ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար Ն. Գրիգորյանը, «Ֆրանսերեն լեզու և գրականություն» կրթական ծրագրի ղեկավար Ռ. Միրզոյանը և Օտար լեզուների ամբիոնի դասախոս Ա. Հովհաննիսյանը:
Image 24.09.2024 Մասնաճյուղում բացվեց ԵՊՀ ԻՄ վաստակաշատ դասախոս Աիդա Մարդանյանի անվան լսարան Իրադարձություններ 2024 թ. սեպտեմբերի 24-ին՝ Ա. Մարդանյանի ծննդյան տարեդարձի օրը, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացան ԵՊՀ ԻՄ օտար լեզուների ամբիոնի ֆրանսերեն լեզվի և գրականության սեկցիայի նախկին պատասխանատու, կրթական ծրագրի նախկին ղեկավար, ԵՊՀ ԻՄ բազմամյա առաջատար մասնագետ Աիդա Սերոժի Մարդանյանի հիշատակին նվիրված միջոցառումներ՝ հուշ-ցերեկույթ, նրա անվամբ լսարանի բացում:
Image 19.09.2024 ԵՊՀ ԻՄ-ում կայացավ միջազգային աշնանային դպրոցի բացման հանդիսավոր արարողությունը Դասընթացներ, վերապատրաստումներ Իրադարձություններ 2024 թ. սեպտեմբերի 19-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում հանդիսավոր կերպով բացվեց ԵՊՀ ԻՄ հիմնադրման 30-ամյակին նվիրված «Հետազոտելով լոկալ ժառանագությունը» թեմայով միջազգային աշնանային դպրոցը, որը կազմակերպվել է Զալցբուրգի համալսարանի (Ավստրիա), ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի ու ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի միջև համագործակցության շրջանակներում «Հայ մշակութային ժառանգության միջգիտակարգային ուսումնասիրություններ» հեռավար լաբորատորիայի կողմից:
Image 03.09.2024 ԵՊՀ ԻՄ-ում տոնական միջոցառմամբ ազդարարվեց նոր՝ 2024-2025 ուսումնական տարվա մեկնարկը Իրադարձություններ 2024 թ. սեպտեմբերի 3-ին առկա ուսուցմամբ ԵՊՀ ԻՄ ընդունված 182 առաջին կուրսեցիներին դիմավորելու և նոր ուսումնական տարվա մեկնարկն ազդարարելու համար Ուսանողական խորհուրդը կազմակերպել էր տոնական միջոցառում, որը բացվեց Հայաստանի Հանրապետության օրհներգով և Երևանի պետական համալսարանի հիմնով:
Image 01.09.2024 ԵՊՀ ԻՄ տնօրենի ուղերձը Գիտելիքի և դպրության օրվա ու նոր ուսումնական տարվա առթիվ Ուղերձներ Սիրելի՛ համալսարանականներ, ջերմորեն շնորհավորում եմ Գիտելիքի և դպրության օրվա, նոր՝ 2024-2025 ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ, ցանկանում եմ մասնագիտական ձեռքբերումներ և առաջընթաց, ուսանողներին՝ մեծ կամք և նպատակասլացություն գիտելիքների ամբարման ճանապարհին, դասախոսներին՝ անսպառ եռանդ և հետևողականություն ուսուցման գործընթացում:
Image 31.08.2024 Տնօրենության նիստ Տնօրենության նիստեր ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում նոր ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ կայացավ տնօրենության նիստ՝ Ա. Մակարյանի նախագահությամբ:
Image 22.07.2024 «Հաղորդակցման 4 հմտությունների դասավանդումը անգլերենում» թեմայով վերապատրաստման դասընթաց մասնաճյուղում Դասընթացներ, վերապատրաստումներ 2024 թ. հուլիսի 22-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում մեկնարկել է անգլերենով հնգօրյա վերապատրաստման դասընթաց ԵՊՀ ԻՄ երիտասարդ դասախոսների, «Անգլերեն լեզու և գրականություն» կրթական ծրագրի տարբեր տարիների շրջանավարտների, բակալավրի ավարտական կուրսի և մագիստրատուրայի ուսանողների համար: