- Գլխավոր
- Նորություններ և իրադարձություններ
- ԵՊՀ ԻՄ-ը շարունակում է խորացնել բուհ-դպրոց համագործակցությունը
Main Navigation (Arm)
- Ընդունելություն
- Կրթություն
- Գիտություն
- Նորություններ
- ԵՊՀ ԻՄ-ի մասին
- Փաստաթղթեր
- Շրջանավարտներ և կարիերա
- ԵՊՀ կայք
2019թ. դեկտեմբերի 19-ին ԵՊՀ ԻՄ-ի մի խումբ ներկայացուցիչներ՝ դասախոսներ և ուսանողներ, այցելեցին Իջևանի թիվ 4 հիմնական դպրոց:
Այցելության նպատակն էր բուհ-դպրոց համագործակցության շրջանակներում Իջևանի թիվ 4 դպրոցում անցկացնել գրական-երաժշտական միջոցառում:
ԵՊՀ ԻՄ-ի կարևոր գործառույթներից է հասարակության լայն խավերի, քաղաքի ու մարզերի դպրոցների հետ ունեցած կապերի ամրապնդումը, համալսարան-դպրոց հարաբերությունների ընդլայնումը և զարգացումը: Բուհի դասախոսական կազմը պարբերաբար լինում է մարզի դպրոցներում, ծանոթանում աշակերտներին և ուսուցիչներին հուզող ուսումնակրթական հարցերին, ներկայացնում մասնաճյուղը իր գործունեությամբ, ռազմավարական ծրագրերով և հանդես գալիս տարբեր նախաձեռնություններով:
ԵՊՀ ԻՄ-ի հայոց լեզվի և գրականության ամբիոնի վարիչ, բ.գ.թ., դոցենտ Վ.Ավագյանի և Իջևանի թիվ 4 հիմնական դպրոցի տնօրեն Ա.Խոջայանի պայմանավորվածության համաձայն՝ դեկտեմբերի 19-ին «ՀԼԳ» մասնագիտության ուսանողները դպրոցում հանդես եկան «Հայ քնարերգության երաժշտական գույները» գեղեցիկ միջոցառմամբ: Այն կազմակերպել էր Հայոց լեզվի և գրականության ամբիոնի դոցենտ, բ.գ.թ. Ա.Սարհատյանը:
Ուսուցիչներով ու աշակերտներով լեփ-լեցուն դահլիճը բուռն ծափահարություններով դիմավորեց մեր ուսանողների հայրենաշունչ խոսքը, հուզիչ ասմունքն ու հայ քնարերգուների բանաստեղծությունների հիման վրա ստեղծված երաժշտական հոգեթով կատարումները:
Դպրոցի տնօրենը և ուսուցիչները մեծ գոհունակություն հայտնեցին տիկին Ա.Սարհատյանին և ուսանողներին՝ գեղագիտական ու ծրագրային-ուսումնական հնչեղություն ունեցող միջոցառման, իրենց պատճառած մեծ բավականության համար և անկեղծ ցանկություն հայտնեցին նրանց նորից տեսնելու իրենց հարկի տակ:
Բոլոր լուսանկարները տե’ս Պատկերասրահում:
[gallery ids="28656,28664,28642"]