- Գլխավոր
- Նորություններ և իրադարձություններ
- ԵՊՀ ԻՄ-ում կայացավ «Ֆինանսներ բոլորի համար» երկօրյա դասընթացը
Main Navigation (Arm)
- Ընդունելություն
- Կրթություն
- Գիտություն
- Նորություններ
- ԵՊՀ ԻՄ-ի մասին
- Փաստաթղթեր
- Շրջանավարտներ և կարիերա
- ԵՊՀ կայք
2019թ. մայիսի 6-7-ին ՀՀ ԿԲ-ի «Իմ ֆինանսների ամիսը» ծրագրի շրջանակներում ԵՊՀ ԻՄ-ում կայացավ «Ֆինանսներ բոլորի համար» երկօրյա դասընթացը, որը վարեց ՀՀ կենտրոնական բանկի թրեյներ, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի շրջանավարտ Սոնա Ղևոնդյանը:
Դասընթացի նպատակն էր մասնակիցներին տրամադրել ֆինանսական տարբեր հասկացությունների վերաբերյալ տեղեկատվություն:
Ներկայացվեց, որ ՀՀ կենտրոնական բանկը ֆինանսական մյուս կառույցների հետ համատեղ քայլեր է ձեռնարկում մարդկանց ֆինանսական գրագիտության մակարդակը բարձրացնելու ուղղությամբ: Արդեն ավանդական դարձած՝ «Իմ ֆինանսների ամիսը» ծրագիրն այս տարի իրականացվում է 7 թեմաների շուրջ՝ կարևոր տնտեսական ցուցանիշներ, բյուջեի կառավարում, խնայողություններ, պարտք, գնումներ, իրավունքների պաշտպանություն և զեղծարարություններից, խարդախություններից պաշտպանություն: Այդ ամենը կատարվում է տարաբնույթ միջոցառումների՝ տնտեսական խաղերի, ինտերակտիվ մրցույթների, շրջագայությունների միջոցով: Ֆինանսական ոլորտում կրթական այդ ծրագիրը շարունակական բնույթ է կրում:
Դասընթացավարը նշեց, որ ֆինանսական կրթության ազգային ռազմավարությունը գործում է 2014 թվականից: Իրականացվող միջոցառումներն էլ ուղղված են գիտելիքի, վերաբերմունքի և վարքագծի փոփոխությանը: Այդ կապակցությամբ մեջբերվեց ՀՀ կենտրոնական բանկի սպառողների շահերի պաշտպանության և ֆինանսական կրթման կենտրոնի ղեկավար Արմենուհի Մկրտչյանի խոսքը, թե ամենադժվար բաղադրիչը վերաբերմունքը և վարքագիծը փոփոխելն է: Գիտելիք տալը դեռևս բավարար չէ, որ մարդիկ փոխեն իրենց վարքագիծը. «Մեր խնդիրն է, որ որոշումներ կայացնելիս մարդը իրազեկ լինի, հասկանա, որ եթե մի բանկում վարկի տոկոսադրույքները բարձր են, չպետք է վերցնի կամ պետք է դիմի այլ կազմակերպություն»:
Երկօրյա դասընթացից հետո մասնակիցները ՀՀ կենտրոնական բանկի կողմից ստացան հավաստագրեր:
Բոլոր լուսանկարները տե՛ս Պատկերասրահում: