- Գլխավոր
- Նորություններ և իրադարձություններ
- Հանդիպումներ Տավուշի մարզի դպրոցներում
Main Navigation (Arm)
- Ընդունելություն
- Կրթություն
- Գիտություն
- Նորություններ
- ԵՊՀ ԻՄ-ի մասին
- Փաստաթղթեր
- Շրջանավարտներ և կարիերա
- ԵՊՀ կայք
Հանդիպումներին մասնակցել են ԵՊՀ ԻՄ ուսումնամեթոդական վարչության պետ Ա. Դավթյանը, Պրակտիկայի կազմակերպման և շահակիցների հետ համագործակցության բաժնի վարիչ Լ. Բեգինյանը, նույն բաժնի տեսուչ Ա․ Սարգսյանը, Տնտեսագիտության ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար Ա. Մարգարյանը, Կիրառական արվեստի ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար Վ. Աղաբաբյանը, Օտար լեզուների ամբիոնի վարիչի պաշտոնակատար, բ․գ․թ․, դոցենտ Ք․ Հարությունյանը, ֆ․մ․գ․թ․, դոցենտ Մ․ Զաքարյանը, ֆ․մ․գ․թ․, դոցենտ Վ․ Նավոյանը:
Հանդիպումների ընթացքում մասնաճյուղի դասախոսները 9-12-րդ դասարանների աշակերտների համար տնօրենների և ուսուցիչների մասնակցությամբ դասախոսություններ են իրականացրել «Մաթեմատիկա», «Ֆիզիկա» և «Անգլերեն» առարկաների շրջանակներում: Դասախոսությունների համար ընտրվել են ծրագրային և արդիական, դպրոցականների համար հետաքրքրություն ու մոտիվացիա առաջացնող մի շարք թեմաներ՝ նպատակ ունենալով լրացնելու կամ ընդլայնելու նրանց ունեցած գիտելիքները:
Դասախոսների այցելությունները դպրոցներ ոգևորիչ էին աշակերտների և ուսուցիչների համար, քանի որ դպրոցականներին օգնում էին ընդհանրացնելու նախկինում ձեռք բերված գիտելիքները, յուրացնելու նորերը, հասկանալու որոշ խնդիրների տեսական և գործառնական նշանակությունները, իսկ ուսուցիչներին հնարավորություն էին տալիս երկխոսության մեջ մտնելու համալսարանական գործընկերների հետ:
ԵՊՀ ԻՄ աշխատակիցները 9-11-րդ դասարանցիներին նաև ներկայացրել են մասնաճյուղի նոր կայքէջը, գործունեությունը, քննարկել և տեղեկատվություն տրամադրել մասնագիտությունների, կրթական ծրագրերի և դրանց առանձնահատկությունների վերաբերյալ, կատարել են մտքերի փոխանակում, պատասխանել աշակերտներին հետաքրքրող հարցերին:
Դպրոց-համալսարան համագործակցությունը սերտացնելու նպատակով աշակերտներին առաջարկվել է ճանաչողական այցով լինել մասնաճյուղում: