- Գլխավոր
- Նորություններ և իրադարձություններ
- Գիտական սեմինար ԵՊՀ ԻՄ-ում
Main Navigation (Arm)
- Ընդունելություն
- Կրթություն
- Գիտություն
- Նորություններ
- ԵՊՀ ԻՄ-ի մասին
- Փաստաթղթեր
- Շրջանավարտներ և կարիերա
- ԵՊՀ կայք
Ներկա էին Հումանիտար գիտությունների ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար, պ.գ.թ., դոցենտ Նաթելլա Գրիգորյանը, Մանկավարժության և հոգեբանության ամբիոնի պրոֆեսորադասախոսական կազմը, «Հոգեբանություն» մասնագիտության առկա և հեռակա ուսուցման համակարգերում սովորող ուսանողները:
Գիտական սեմինարի նպատակն էր ներկայացնել տվյալ թեմայի շուրջ ուսանողների իրականացրած հոգեբանական հետազոտությունները և վերլուծությունները:
Այն մեկնարկեց աշխատանքների գիտական ղեկավար, հ.գ.թ., դոցենտ Ս. Պողոսյանի բացման խոսքով, որից հետո ուսանողները ներկայացրին իրենց հետազոտությունները:
Սեմինարի ընթացքում մասնակիցներին հնարավորություն տրվեց հարցեր ուղղելու ելույթ ունեցողներին: Մասնակից ուսանողները ներկայացրին իրենց կարծիքները և նշեցին նմանատիպ սեմինարների կարևորության մասին:
Ելույթներից հետո հ.գ.թ., պրոֆեսոր Ռուբեն Աղուզումցյանը, հ.գ.թ., պրոֆեսոր Հարություն Բաբայանը, ամբիոնի դասախոս Վիկտորյա Մելիքսեթյանն անդրադարձան հետազոտությունների ներկայացմանը, ընդգծեցին ուսանողների՝ գիտական հետազոտություններ կատարելու և ներկայացնելու հմտությունների բարձր մակարդակը, հանդես եկան իրենց մասնագիտական դիտարկումներով:
Քննարկումների ընթացքում ընդգծվեցին հետազոտական թեմաների ընտրության կարևորությունը և դրանց գործնական կիրառելիությունը, ինչը հնարավորություն կտա ուսանողներին իրենց գիտելիքները վերածել արդյունավետ գործնական փորձի: