2025 թ. ապրիլի 15-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի մարզադահլիճում տեղի ունեցավ վոլեյբոլի մասնաճյուղային առաջնություն, որին մասնակցում էին «Զբոսաշրջություն», «Ֆինանսներ (ըստ ոլորտի)», «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» կրթական ծրագրերի ուսանողների թիմերը:

Առաջնության անցկացման նպատակն էր բարձրացնել սպորտի դերը մասնաճյուղում, ի հայտ բերել լավագույն մարզիկներին և նրանցից ձևավորել ԵՊՀ ԻՄ հավաքական թիմ:  

Խաղերն ընթացան շրջանաձև կարգով:

Հանդիպեցին «Զբոսաշրջություն» - «Ֆինանսներ (ըստ ոլորտի)» կրթական ծրագրերի թիմերը: 2:1 հաշվով հաղթեց «Ֆինանսներ (ըստ ոլորտի)» կրթական ծրագրի (ԿԾ) թիմը: 

«Ֆինանսներ (ըստ ոլորտի)» - «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» կրթական ծրագրերի թիմերի խաղն ավարտվեց 2:1 հաշվով՝ հօգուտ առաջինի:

Հանդիպեցին «Զբոսաշրջություն» և «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» կրթական ծրագրերի թիմերը: Հաղթեց «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» կրթական ծրագրի թիմը՝ դարձյալ 2:1 հաշվով:

Այսպիսով՝ 1-ին տեղը գրավեց «Ֆինանսներ (ըստ ոլորտի)» կրթական ծրագրի թիմը, 2-րդ և 3-րդ տեղերը՝ «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» և «Զբոսաշրջություն» կրթական ծրագրերի թիմերը, որոնք տնօրենության կողմից պարգևատրվեցին մեդալներով և պատվոգրերով:
 

Տարածել նյութը
©2025 Բոլոր իրավունքները պաշտպանված են: