Սպորտային միջոցառումներ
- Գլխավոր
- Նորություններ և իրադարձություններ
- Բադմինթոնի մասնաճյուղային առաջնություն
Առաջնության անցկացման նպատակն էր ուսանողների շրջանում խթանել առողջ ապրելակերպը, բարձրացնել նրանց ֆիզիկական պատրաստվածության մակարդակը, մասսայականացնել սպորտը ԵՊՀ ԻՄ-ում:
Բադմինթոնի առաջնությունն անցկացվեց օլիմպիական կարգով, որի համաձայն՝ պարտվողը դուրս է մնում հետագա պայքարից:
1-ին տեղը գրավեց «Դեկորատիվ-կիրառական արվեստ» կրթական ծրագրի առաջին կուրսի ուսանողուհի Միլենա Սարգսյանը:
2-րդ և 3-րդ տեղերը համապատասխանաբար գրավեցին «Տարրական մանկավարժություն և մեթոդիկա» կրթական ծրագրի առաջին կուրսի ուսանողուհի Արաքսյա Թանանյանը և «Դիզայն» կրթական ծրագրի երկրորդ կուրսի ուսանողուհի Թամարա Աբազյանը:
Հաղթողները ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրենության կողմից պարգևատրվեցին մեդալներով, պատվոգրերով և հուշանվերներով: