- Գլխավոր
- Նորություններ և իրադարձություններ
- Այգեհովիտի միջնակարգ դպրոցի աշակերտների այցը մասնաճյուղ
Main Navigation (Arm)
- Ընդունելություն
- Կրթություն
- Գիտություն
- Նորություններ
- ԵՊՀ ԻՄ-ի մասին
- Փաստաթղթեր
- Շրջանավարտներ և կարիերա
- ԵՊՀ կայք
Աշակերտների համար կազմակերպվեց շրջայց մասնաճյուղի ֆակուլտետներում: Կիրառական արվեստի ֆակուլտետի դասախոսներ Ա․ Չիբուխչյանը և Տ․ Բագամյանը արվեստանոցներում աշակերտներին ներկայացրին քանդակի, խեցեգործության, գորգագործության, կարպետագործության, ապակենկարչության ոլորտներում ուսանողների կատարած աշխատանքները: Բնական գիտությունների ֆակուլտետի դասախոս Գ. Գուլակյանը Ագրոտեխնոլոգիական լաբորատորիայում աշակերտներին ծանոթացրեց ուսանողների հետազոտական աշխատանքներին ու տեխնոլոգիական մշակումներին:
Պրակտիկայի կազմակերպման և շահակիցների հետ համագործակցության բաժնի վարիչ Լ․ Բեգինյանն աշակերտներին ներկայացրեց մասնաճյուղում գործող կրթական ծրագրերը:
Այնուհետև ՊԿՇՀ բաժինը Ուսանողական գիտական ընկերության հետ համատեղ կազմակերպեց «Ամենախելացին» ինտելեկտուալ խաղը Այգեհովիտի միջնակարգ դպրոցի 12 աշակերտների համար:
Խաղը վարեցին ՊԿՇՀ բաժնի տեսուչ Աննա Սարգսյանը, Ուսանողական գիտական ընկերության նախագահ Սիրանուշ Աբազյանը և 3 անդամ:
Ինտելեկտուալ խաղի առաջին փուլում աշակերտներին տրվեց ընդհանուր զարգացվածությունը ստուգող 12 հարց: Առավելագույն միավոր հավաքած 6 աշակերտները հնարավորություն ստացան երկրորդ փուլում շարունակելու խաղը:
Երկրորդ փուլում մասնակիցները 12 թեմաներից ընտրեցին երկուական թեմա և 1 րոպեի ընթացքում պատասխանեցին իրենց ընտրած թեմայի հարցերին: Տվյալ փուլի արդյունքներից ելնելով՝ հաջորդ փուլ անցան Անժելա Դալլաքյանը, Նվեր Ղևոնդյանը և Արևիկ Սիմոնյանը:
Երրորդ փուլում մասնակիցները պետք է պատասխանեին իրենց կողմից նախապես ընտրված թեմայի հարցերին: Առավելագույն միավորներ վաստակեց և «Ամենախելացին» խաղի հաղթող ճանաչվեց Նվեր Ղևոնդյանը: Նա պարգևատրվեց պատվոգրով և մասնաճյուղի կողմից նվիրաբերված գրքով (Րաֆֆու «Խենթը» վեպը):
Անժելա Դալլաքյանը և Արևիկ Սիմոնյանը զբաղեցրին 2-րդ և 3-րդ տեղերը՝ պարգևատրվելով պատվոգրերով:
Աշակերտները շատ ոգևորված էին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ այցելությամբ, ինտելեկուալ խաղով և ցանկություն հայտնեցին, որ նման նախաձեռնությունները լինեն շարունակական: