2025 թ. մայիսի 17-ին ԵՊՀ ԻՄ հումանիտար գիտությունների ֆակուլտետում «Հոգեբանություն» կրթական ծրագրի ղեկավար, հ.գ.թ., դոցենտ Սոնա Պողոսյանի գլխավորութամբ իրականացվեց «Գործնական հոգեբանի դերը ժամանակակից աշխարհում» թեմայով բաց դասը, որի ընթացքում զեկուցումներով հանդես եկան «Հոգեբանություն» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողները:

Ներկա էին Մանկավարժության և հոգեբանության ամբիոնի պրոֆեսորադասախոսական անձնակազմի անդամներ հ.գ.թ., պրոֆեսոր Ռ. Աղուզումցյանը, հ.գ.թ., դոցենտ Ա. Ավագյանը, դասախոս Վ. Մելիքսեթյանը, «ՍՕՍ-Մանկական Գյուղեր» ՀԲՀ-ի հոգեբան Աննա Հովակիմյանը, «Հոգեբանություն» մասնագիտության առկա ուսուցման համակարգի 2-րդ և 4-րդ կուրսերի ուսանողները:

Բաց դասի նպատակն էր ներկայացնել գործնական հոգեբանի դերն ու նշանակությունը, հնարավորություն տալ ուսանողներին ծանոթանալու հոգեբանական ծառայության արդի ուղղություններին և աշխատաշուկայում հնարավոր մարտարհրավերներին:

Դասն ամփոփվեց ներկաների կողմից հոգեբանական ծառայության ոլորտների ընտրությամբ, և ևս մեկ անգամ ուրվագծվեցին գործնական հոգեբանի գործունեության ոլորտները:

Տարածել նյութը
©2025 Բոլոր իրավունքները պաշտպանված են: