2025 թ․ սեպտեմբերի 21-ին լրանում է Հայաստանի Հանրապետության անկախության 34-ամյակը:

ՀՀ Գերագույն խորհրդի որոշմամբ 1991 թ. այդօրը Հայաստանի Հանրապետությունում անցկացվեց հանրաքվե հետևյալ հարցադրմամբ՝ «Համաձա՞յն եք, որ Հայաստանի Հանրապետությունը լինի անկախ ժողովրդավարական պետություն, ԽՍՀՄ կազմից դուրս»: Հայ ժողովուրդը միասնաբար (99 % ձայների մեծամասնությամբ) «Այո» ասաց անկախությանը:

Հայաստանի պատմության մեջ հաստատվեց Երրորդ հանրապետության շրջանը. ՀԽՍՀ-ն վերանվանվեց Հայաստանի Հանրապետություն: Որպես հանրապետության դրոշ հաստատվեց եռագույնը, ապա ընդունվեց զինանշանը:

Գերագույն խորհրդի կողմից անկախության հռչակումից հետո տասնյակ պետություններ ճանաչեցին Հայաստանի Հանրապետությունը: Առաջինը Լիտվան էր, որը մինչև անկախության հռչակումը՝ դեռևս 1991 թ. օգոստոսի 14-ին, ճանաչել էր Հայաստանի Հանրապետության անկախությունը, իսկ արդեն հռչակագրի ընդունումից հետո՝ 1991 թվականի ընթացքում, ևս 47 պետություն ճանաչեց Հայաստանի Հանրապետության անկախությունը:

ԵՊՀ ԻՄ տնօրենության անունից շնորհավորում ենքբոլորիս ՀՀ անկախության 34-ամյակի առթիվ՝ մաղթելովոր միշտ ունենանք ամուր պետականությունհզոր բանականխախտ սահմաններլինենք միասնականապրենք և արարենքխաղաղ ու ստեղծագործ աշխատանքով

Տարածել նյութը
©2025 Բոլոր իրավունքները պաշտպանված են: