- Գլխավոր
 - Նորություններ և իրադարձություններ
 - ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում ընթանում են ուսուցիչների վերապատրաստումներ
 
Main Navigation (Arm)
- Ընդունելություն
 - Կրթություն
 - Գիտություն
 - Նորություններ
 - ԵՊՀ ԻՄ-ի մասին
 - Փաստաթղթեր
 - Շրջանավարտներ և կարիերա
 - ԵՊՀ կայք
 
Վերապատրաստումներն իրականացնում են ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի, հանրապետության և մարզի առաջատար ու արհեստավարժ մասնագետները, և դրանք նպատակ ունեն զարգացնելու ուսուցիչների՝ նորարարական մեթոդներով և աշակերտակենտրոն մոտեցումներով դասավանդման հմտությունները:
Հերթական ատեստավորման ենթակա ուսուցիչների վերապատրաստումները մասնաճյուղում նախատեսված է անցկացնել 3 տարվա ընթացքում տարրական և երկրորդ (ձեռնահասություն) մակարդակի բոլոր՝ 12 բաժիններով:
Այժմ վերապատրաստումներ իրականացվում են 2՝ «Մասնագիտական բարեվարքություն, ժողովրդավարական և քաղաքացիական կարողունակություն» և «21-րդ դարի հմտությունների խթանում» մոդուլներով:
Մասնաճյուղում ընթացքի մեջ է նաև «Հայոց լեզու» առարկայի կամավոր ատեստավորումը չհաղթահարած ուսուցիչների վերապատրաստումը, որին մասնակցում են 7 ուսուցիչներ՝ Տավուշի մարզի 6 դպրոցներից: