2025 թ. դեկտեմբերի 16-ին Տավուշի մարզ աշխատանքային այցի շրջանակներում ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ այցելեց ՀՀ-ում Հունաստանի արտակարգ և լիազոր դեսպան Խրիստոս Սոֆիանոպուլոսը:

Նախ ԵՊՀ ԻՄ տնօրեն Մ. Օթարյանը ողջունեց և շնորհակալություն հայտնեց պարոն Սոֆիանոպուլոսին՝ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի այցի համար:

Այնուհետև տեղի ունեցավ «Անգլերեն և գրականություն» կրթական ծրագրի ուսանողների հետ պատվիրակության հանդիպումը, որին ներկա էին ԵՊՀ ԻՄ տնօրեն Մ. Օթարյանը, Տավուշի մարզպետի տեղակալ Նարեկ Ղուշչյանը, Ուսումնամեթոդական վարչության պետ Ա. Դավթյանը, Հումանիտար գիտությունների ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար Ն. Գրիգորյանը, Օտար լեզուների ամբիոնի դասախոսներ:

ՀՀ-ում Հունաստանի արտակարգ և լիազոր դեսպան Խրիստոս Սոֆիանոպուլոսը խոսեց Հունաստանի և Հայաստանի սերտ կապի մասին, որն ունի շատ երկար պատմություն, նշեց  երկու երկրների տնտեսական, քաղաքական և մշակութային ոլորտների նմանությունները:

Հանդիպման ընթացքում խոսվեց հայ-հունական կապերի և համագործակցության ոլորտների (քաղաքական, անվտանգային, կրթական և մշակութային) մասին:

Ծավալվեց քննարկում, որի ընթացքում ուսանողները պարոն դեսպանից ստացան իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները: Ուսանողներին հատկապես հետաքրքրում էին կրթության հնարավորությունները Հունաստանում հայ ուսանողների համար, աշխատաշուկայի պահանջները Հունաստանում, փոխանակման ծրագրերը և այլն:

ԵՊՀ ԻՄ տնօրենը ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնեց ՀՀ-ում Հունասատանի արտակարգ և լիազոր դեսպան Խրիստոս Սոֆիանոպուլոսին՝ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ այցելության ու համագործակցության պատրաստակամության համար և մասնաճյուղի անունից նրան նվիրեց Կիրառական արվեստի ֆակուլտետի «Դիզայն» չորրորդ կուրսի ուսանողուհի Լենա Խալաթյանի «Վարագավանք» վիտրաժը:

Տարածել նյութը
©2025 Բոլոր իրավունքները պաշտպանված են: