ԵՊՀ ԻՄ ղեկավարության և ողջ անձնակազմի անունից սիրով շնորհավորում ենք Հայոց բանակի կազմավորման 34-րդ տարեդարձի առթիվ՝ մեր պետությանը ցանկանալով հզոր և մարտունակ բանակ, մեր քաջ զինվորներին՝ մասնագիտական բարձր պատրաստվածություն, աննկուն ոգի և հաղթանակներ….

Հայոց բանակը մեր պատմության նշանակալի ձեռքբերումներից է, հայրենիքի պաշտպանության և անվտանգության երաշխավորը, ստեղծվել է Արցախյան ազատամարտի բովում` երկրապահ-կամավորական ջոկատների հիմքի վրա:

1990 թվականին` Անկախության հռչակագրի ընդունումից հետո, կազմավորվել է Երևանի հատուկ գունդը, Արարատում, Գորիսում, Վարդենիսում, Իջևանում ու Մեղրիում ձևավորվել են վաշտեր: Կառավարության որոշմամբ 1991 թ. ստեղծվել է նախարարների խորհրդին առընթեր Պաշտպանության պետական կոմիտեն: 1992 թ. հունվարի 28-ին Կառավարությունն ընդունել է ՀՀ պաշտպանության նախարարության մասին որոշում:

1992-1993 թթ. երկրապահ կամավորական ջոկատների և բանակ զորակոչված զինակոչիկների միավորումով ստեղծվեց շարժունակ և կարգապահ բանակ:

1994 թ. հունիսից վերջնականապես ընթացք ստացան բանակաշինության, կայուն զարգացման, զորքերի մարտունակության բարձրացման, կարգապահության ամրապնդման, միջին և բարձր սպայական անձնակազմի պատրաստման ու վերապատրաստման աշխատանքները:

2001 թվականին օրը դարձավ տոն, երբ Տոների և հիշատակի օրերի մասին օրենքում ամրագրվեց որպես Բանակի օր:

Տարածել նյութը
©2026 Բոլոր իրավունքները պաշտպանված են: