Image 24.09.2024 Մասնաճյուղում բացվեց ԵՊՀ ԻՄ վաստակաշատ դասախոս Աիդա Մարդանյանի անվան լսարան Իրադարձություններ 2024 թ. սեպտեմբերի 24-ին՝ Ա. Մարդանյանի ծննդյան տարեդարձի օրը, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացան ԵՊՀ ԻՄ օտար լեզուների ամբիոնի ֆրանսերեն լեզվի և գրականության սեկցիայի նախկին պատասխանատու, կրթական ծրագրի նախկին ղեկավար, ԵՊՀ ԻՄ բազմամյա առաջատար մասնագետ Աիդա Սերոժի Մարդանյանի հիշատակին նվիրված միջոցառումներ՝ հուշ-ցերեկույթ, նրա անվամբ լսարանի բացում:
Image 19.09.2024 ԵՊՀ ԻՄ-ում կայացավ միջազգային աշնանային դպրոցի բացման հանդիսավոր արարողությունը Դասընթացներ, վերապատրաստումներ Իրադարձություններ 2024 թ. սեպտեմբերի 19-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում հանդիսավոր կերպով բացվեց ԵՊՀ ԻՄ հիմնադրման 30-ամյակին նվիրված «Հետազոտելով լոկալ ժառանագությունը» թեմայով միջազգային աշնանային դպրոցը, որը կազմակերպվել է Զալցբուրգի համալսարանի (Ավստրիա), ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի ու ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի միջև համագործակցության շրջանակներում «Հայ մշակութային ժառանգության միջգիտակարգային ուսումնասիրություններ» հեռավար լաբորատորիայի կողմից:
Image 03.09.2024 ԵՊՀ ԻՄ-ում տոնական միջոցառմամբ ազդարարվեց նոր՝ 2024-2025 ուսումնական տարվա մեկնարկը Իրադարձություններ 2024 թ. սեպտեմբերի 3-ին առկա ուսուցմամբ ԵՊՀ ԻՄ ընդունված 182 առաջին կուրսեցիներին դիմավորելու և նոր ուսումնական տարվա մեկնարկն ազդարարելու համար Ուսանողական խորհուրդը կազմակերպել էր տոնական միջոցառում, որը բացվեց Հայաստանի Հանրապետության օրհներգով և Երևանի պետական համալսարանի հիմնով:
Image 01.09.2024 ԵՊՀ ԻՄ տնօրենի ուղերձը Գիտելիքի և դպրության օրվա ու նոր ուսումնական տարվա առթիվ Ուղերձներ Սիրելի՛ համալսարանականներ, ջերմորեն շնորհավորում եմ Գիտելիքի և դպրության օրվա, նոր՝ 2024-2025 ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ, ցանկանում եմ մասնագիտական ձեռքբերումներ և առաջընթաց, ուսանողներին՝ մեծ կամք և նպատակասլացություն գիտելիքների ամբարման ճանապարհին, դասախոսներին՝ անսպառ եռանդ և հետևողականություն ուսուցման գործընթացում:
Image 31.08.2024 Տնօրենության նիստ Տնօրենության նիստեր ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում նոր ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ կայացավ տնօրենության նիստ՝ Ա. Մակարյանի նախագահությամբ:
Image 22.07.2024 «Հաղորդակցման 4 հմտությունների դասավանդումը անգլերենում» թեմայով վերապատրաստման դասընթաց մասնաճյուղում Դասընթացներ, վերապատրաստումներ 2024 թ. հուլիսի 22-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում մեկնարկել է անգլերենով հնգօրյա վերապատրաստման դասընթաց ԵՊՀ ԻՄ երիտասարդ դասախոսների, «Անգլերեն լեզու և գրականություն» կրթական ծրագրի տարբեր տարիների շրջանավարտների, բակալավրի ավարտական կուրսի և մագիստրատուրայի ուսանողների համար:
Image 19.07.2024 ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը՝ «Մենք ենք, մեր սարերը» փառատոնին Իրադարձություններ 2024 թ․ հուլիսի 19-ին Իջևանի շատրվանների հրապարակում մեկնարկեց «Մենք ենք, մեր սարերը» փառատոնը, որի շրջանակներում նախատեսված էր իրականացնել մի շարք միջոցառւմներ՝ ցուցահանդես-վաճառք, փահլևանի ցուցադրական ելույթ, համերգային ծրագիր, բակային խաղեր, կինոդիտում, արվեստի գործերի ցուցադրություն։ Իրենց տաղավարներով փառատոնին ներկայացված էին Իջևան խոշորացված համայնքի բոլոր բնակավայրերը, ինչպես նաև գործող կազմակերպությունները՝ իրենց ներկայացուցչական կազմերով։ Փառատոնին ներկա էին բազմաթիվ հյուրեր, պաշտոնատար անձինք, զբոսաշրջիկներ։
Image 17.07.2024 «Փողոցների անվանումների հետխորհրդային փորձառությունը՝ Իջևանի օրինակով» թեմայով բանախոսություն Իրադարձություններ 2024 թ. հուլիսի 17-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցավ «Փողոցների անվանումների հետխորհրդային փորձառությունը՝ Իջևանի օրինակով» թեմայով բանախոսություն, որը վարեց Հայոց պատմության և հասարակագիտության ամբիոնի դասախոս, «Զարթոնք Իջևանի» դրամաշնորհային ծրագրի ղեկավար Վլադիմիր Պողոսյանը:
Image 16.07.2024 Բարի երթ ձեզ, սիրելի՛ շրջանավարտներ Իրադարձություններ 2024 թ. հուլիսի 16-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տիրում էր տոնական տրամադրություն. 2023-2024 ուստարվա 281 շրջանավարտներին (առկա ուսուցման 168 և հեռակա ուսուցման 113) դեպի մեծ կյանք ճանապարհելու առթիվ կազմակերպվել էր ավարտական հանդիսավոր միջոցառում, որին մասնակցում էին Երևանի պետական համալսարանի ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, ԵՊՀ ռեկտորի աշխատակազմի ղեկավար Դավիթ Հովհաննիսյանը, ռեկտորի խորհրդական Վիգեն Խալատյանը, Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, մարզի տարբեր ոլորտների ներկայացուցիչներ, բուհի վարչական և պրոֆեսորադասախոսական անձնակազմի անդամները, ուսանողներ, շրջանավարտներ, ծնողներ, ԶԼՄ-ների ներկայացուցիչներ, արտաքին շահակիցներ, հյուրեր:
Image 11.06.2024 «Զբոսաշրջություն» մասնագիտության ուսանողների ուսումնական պրակտիկաները հագեցած էին ճանաչողական այցերով Պրակտիկաներ 2023-2024 ուստարվա II կիսամյակում իրականացվել են մի շարք ճանաչողական այցեր ԵՊՀ ԻՄ «Զբոսաշրջություն» մասնագիտության առկա և հեռակա ուսուցման ուսանողների ուսումնական պրակտիկաների շրջանակներում: