Ijevan Branch of Yerevan State University

ԵՊՀ-Ն 6 ՏԱՐՈՎ ԻՆՍՏԻՏՈՒՑԻՈՆԱԼ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՈՒՄ Է ՍՏԱՑԵԼ

Փետրվարի 21-ին տեղի ունեցավ Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի հավատարմագրման հանձնաժողովի նիստը. որոշում կայացվեց 3 բուհերի ինստիտուցիոնալ հավատարմագրում շնորհել:

Հանձնաժողովի որոշմամբ՝ Երևանի պետական համալսարանին շնորհվել է հավատարմագրում 6 տարի ժամկետով, իսկ Երևանի պետական բժշկական համալսարանին և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանին (նախկին ՀՊՃՀ)` 4 տարի ժամկետով:

 

«Բուհերի հավատարմագրման նոր կարգը հաստատվել էր ՀՀ Կառավարության կողմից, և սահմանվել էր պարտադիր ինստիտուցիոնալ հավատարմագրում և կամավոր ծրագրային հավատարմագրում: Համալսարանն արդեն 3 տարի այս գործընթացի մեջ է: Ըստ կարգի՝ առաջին փուլը ինքնավերլուծության զեկույցի պատրաստումն էր, հաջորդ քայլը փորձագիտական այցն էր (փորձագիտական խմբի անդամներից երկուսը արտասահմանյան փորձագետներ էին): Դրան հաջորդեց փորձագիտական զեկույցը»,- այսպես է հավատարմագրման գործընթացը ներկայացնում ԵՊՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Ալեքսանդր Գրիգորյանը, ով համակարգել է հավատարմագրման գործընթացի ուղղությամբ ԵՊՀ-ում տարվող աշխատանքները բոլոր փուլերում:

 

Հավատարմագրում ստանալու վերջին քայլը գործողությունների ծրագրի մշակումն ու ներկայացումն էր, որից մեկ տարի անց ԵՊՀ-ն միաձայն ստացավ հնարավոր ամենաերկարաժամկետ հավատարմագրումը:

 

Նիստի ընթացքում յուրաքանչյուր բուհի համար տեղի ունեցավ առանձին քննարկում հավատարմագրման հանձնաժողովի, բուհում հավատարմագրման գործընթացն իրականացրած փորձագիտական խմբի ղեկավարի, ԿԳՆ և բուհի ներկայացուցիչների մասնակցությամբ: ԵՊՀ-ն ներկայացնում էին պրոռեկտոր Ալեքսանդր Գրիգորյանը և Որակի ապահովման կենտրոնի տնօրեն Արմեն Բուդաղյանը:

 

Փորձագիտական խմբի ղեկավարները ներկայացրին փորձաքննության արդյունքները, բուհի ուժեղ և թույլ կողմերը, փորձագիտական խմբի մատուցված խորհրդատվությունները և բուհի կողմից փորձագիտական զեկույցում նշված թերությունների վերացման  գործողությունների ծրագրին տրված փորձագիտական խմբի գնահատականը: Ապա բուհերի ներկայացուցիչները քննարկվող հարցերի վերաբերյալ իրենց տեսակետները հայտնեցին և պատասխանեցին հավատարմագրման հանձնաժողովին հուզող հարցերին: Ընդհանուր քննարկմանը հաջորդեց հավատարմագրման հանձնաժողովի դռնփակ քննարկումը և քվեարկությունը:

 

Հավատարմագրման հանձնաժողովի որոշումները ՈԱԱԿ-ը կներկայացնի ԿԳՆ,   նախարարության կողմից հաստատվելուց հետո գրառում կկատարվի բուհերի հավատարմագրման գրանցամատյանում, իսկ բուհերին համապատասխան վկայական  կշնորհվի:

 

Նշենք, որ հավատարմագրման նպատակն է որոշել, թե որքանով են կրթական ծառայությունները կամ կրթության արդյունքները համապատասխանում սահմանված նպատակներին և որքանով են դրանք համարժեք հասարակության պահանջներին, ՀՀ կառավարության կողմից  հաստատված չափանիշներին և գերակա ուղղություններին:

 

Հավատարմագրման հանձնաժողովն առաջիկայում որոշում կկայացնի նաև հավատարմագրման գործընթացն անցած մյուս  բուհերի վերաբերյալ:

 

ԵՊՀ փորձագիտական զեկույցին կարող եք ծանոթանալ ԵՊՀ պաշտոնական պորտալի «Փաստաթղթեր» բաժնում:

 

Աղբյուրը` ysu.am

Մասնաճյուղի «Տավուշ» ռազմահայրենասիրական ակումբի մի շարք անդամներ սերժանտի կոչում ստացան

2015թ. փետրվարի 21-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի մարզադահլիճում տեղի ունեցան պատանի և երիտասարդ երկրապահների` համապատասխանաբար «Կրտսեր սերժանտ» և «Սերժանտ» կոչումների համար անցկացվող քննությունները:

Ներկա էին մասնաճյուղի տնօրեն, Երկրապահ կամավորների միության Տավուշի մարզային խորհրդի փոխնախագահ Սամվել Առաքելյանը, ԵԿՄ Տավուշի մարզային խորհրդի նախագահ Ռուդիկ Դավթյանը, այլ պաշտոնյաներ, մասնաճյուղի «Տավուշ» ռազմահայրենասիրական ակումբի անդամներ:

Սերժանտական կոչումներ ստանալու քննությունները մեկնարկեցին 2014թ. սեպտեմբերի 9-ին ԵԿՄ-ի, ՊՆ-ի և ԿԳՆ-ի միջև ստորագրված փոխընբռնման եռակողմ հուշագրի հիման վրա անցկացված քառամսյա սերժանտահրամանատարական դասընթացներից հետո:

Դրանցում ընդգրկված են եղել և դասավանդել են ԵԿՄ-ի հետ գործակցության հուշագրեր կնքած կառույցների տարբեր ոլորտների (պաշտպանության, կրթության և գիտության, տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների, մարզպետարանի և այլն) լավագույն մասնագետներ:

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում պատանի և երիտասարդ երկրապահների քննություններն անցկացրին Տավուշի մարզի մի քանի դպրոցների (Իջևանի դպրոցներ, վարժարան, Գանձաքարի դպրոց) զինղեկները:

Պատանի և երիտասարդ երկրապահները քննություն հանձնեցին մի շարք առարկաներից` շարային, կրակային պատրաստությունից, առաջին բուժօգնությունից, արտակարգ իրավիճակներում կողմնորոշման հմտությունից, ՀՀ պետական և երկրապահական խորհրդանիշերի իմացությունից և այլն։

Բոլոր առարկաներից քննությունները հաջող հանձնած մասնակիցները ստացան կրտսեր սերժանտի, իսկ գերազանց հանձնած շնորհալիները՝ սերժանտի կոչումներ:

Քնություններին երիտասարդ երկրապահների շարքերը համալրում էին մասնաճյուղի «Տավուշ» ռազմահայրենասիրական ակումբի անդամները, որոնց` 10 հոգուց բաղկացած խումբը ստացավ «Սերժանտ» պատվավոր կոչումը:

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի 10 ուսանողներ «Օրանժ» հիմնադրամի կողմից ստացան կրթաթոշակներ

2015թ. փետրվարի 20-ին Հայաստանի համալսարանների հետ համագործակցության շրջանակներում «Օրանժ» հիմնադրամը իր գլխամասային գրասենյակում հյուրընկալել էր Երևանի, Գավառի, Գորիսի, Գյումրու, Իջևանի, Կապանի, Վանաձորի և Եղեգնաձորի համալսարանների` բարձր առաջադիմություն ունեցող 100 ուսանողների:

2014-15 ուստարում ԵՊՀ Իջևանի մասնաճյուղից «Օրանժ» հիմնադրամը կրթաթոշակներ է տրամադրել 10 ուսանողի:

Հանդիպման ընթացքում ուսանողները ոչ միայն «Օրանժ» հիմնադրամից ստացան կրթաթոշակներ, այլև մասնակցեցին «Օրանժ Արմենիա» ընկերության Մարդկային ռեսուրսների կառավարման մասնագետի կողմից կազմակերպված «Ինչպե՞ս ընտրել մասնագիտություն և հաջողությամբ անցնել աշխատանքային հարցազրույցը» թեմայով հատուկ սեմինարին:

Ուսանողները նաև հնարավորություն ունեցան ծանոթանալու ընկերության գործունեությանը և իրենց հետաքրքրող հարցերն ուղղելու «Օրանժ Արմենիա» ընկերության գլխավոր տնօրեն և «Օրանժ» հիմնադրամի խորհրդի նախագահ Ֆրանսիս Ժելիբտերին:

Նա ներկայացրեց հեռահաղորդակցության միջազգային ընկերության հիմնական մարտահրավերներն ու գործունեության առավելությունները, ինչպես նաև ընկերության` սոցիալական պատասխանատվության սկզբունքները: «Մեզ համար արդեն բարի ավանդույթ է դարձել բարձրագույն կրթություն ստանալու հարցում ուսանողներին աջակցելը: Արդեն չորս տարի է, ինչ սոցիալական ծրագրերի շրջանակներում կրթաթոշակներ ենք տրամադրում ուսանողներին՝ նպատակ ունենալով թեթևացնել նրանց ընտանիքների ֆինանսական բեռը և նպաստել ինչպես Երևանի, այնպես էլ մարզային համալսարաններում սովորող երիտասարդների հետագա մասնագիտական զարգացմանը: Կարծում ենք նաև, որ մեր այսօրվա հանդիպում-սեմինարը կօգնի ուսանողներին ընտրել իրենց մասնագիտական ներուժն ապագայում լիարժեքորեն դրսևորելու համար անհրաժեշտ ուղիները»,- մասնավորապես նշեց «Օրանժ» հիմնադրամի խորհրդի նախագահ Ֆրանսիս Ժելիբտերը:

Կրթաթոշակառու ուսանողների ընտրությունը կատարվել է վերջիններիս դիմումների հիման վրա՝ հաշվի առնելով ուսանողի ուսումնական առաջադիմությունը և ընտանիքի ֆինանսական դրությունը:

Հասանելի է ArmScoop-ի համահավաք գրադարանը

Հայկական գիտական համագործակցությունը Հայաստանում նշվող՝ Գիրք նվիրելու օրվա և Մայրենի լեզվի միջազգային օրվա առիթով հավաքել և մեկ հավաքածուով ներկայացնում է կայքում հրապարակված գրեթե բոլոր էլեկտրոնային գրքերը, հանդեսները, ինչպես նաև էլեկտրոնային գրադարանների և հավաքածուների համառոտ նկարագրությունները՝ համապատասխան հղումներով: 

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆՆԵՐ, ՇՏԵՄԱՐԱՆՆԵՐ ԵՎ ՀԱՎԱՔԱԾՈՒՆԵՐ

Հեղինակ Արթուր Մռեան։ Հայ մատենագրութեան թուանշային գրադարանՀայալեզու էլեկտրոնային գրադարանները համացանցում / Գրահավաք

Ներկայացված է Գրահավաք բլոգի կողմից կազմված` հայալեզու էլեկտրոնային գրադարանների և շտեմարանների համահավաք ցուցակը՝ համապատասխան հղումներով և ArmScoop-ի կողմից արված պարբերական լրացումներով: Ցուցակը ներառում է գործնականում բոլոր հայալեզու էլեկտրոնային գրադարանները:

nayiri_new_logoՀայերեն էլեկտրոնային բառարանների ամենամեծ շտեմարանը / Նաիրի

«Նաիրի» կայքը հայերեն էլեկտրոնային բառարանների ամենամեծ առցանց գրադարանն է, որտեղ առկա են հայ բառարանագրության գրեթե բոլոր հիմնարար նմուշները, ինչպես նաև մեծ թվով այլ արժեքավոր գործեր` գրաբար, արևմտահայերեն և արևելահայերեն: Հասանելի են նաև բազմաթիվ երկլեզվյան թարգմանական բառարաններ:Գրադարանի բոլոր բառարանները՝ մեկ հավաքածուով:

step0001Հայկական հեքիաթները համացանցում

2015 թ. սկզբին ArmScoop-ն իր ընթերցողներին որպես նվեր ներկայացրեց հայկական (հայերեն) հեքիաթներիամբողջական էլեկտրոնային հավաքածուն։ Այստեղ կարող եք գտնել ինչպես կոթողային աշխատանքներ (օր.՝ ԳԱԱ հրատարակած «Հայ ժողովրդական հեքիաթներ» 15-հատորյակը), այնպես էլ հայկական/հայերեն հեքիաթների այլ հավաքածուներ, հղումներ և աուդիո տարբերակներ:

hrat-colorՀայերեն էլեկտրոնային գրքեր – ՅԱՎՐՈՒՀՐԱՏ հրատարակչություն

«Յավրուհրատ»-ն առցանց նախագիծ է, մասնագիտացած է հայերեն էլեկտրոնային գրքերի (ePUB և Kindle Mobi ֆորմատներով) հրատարակության ոլորտում։ Ներկայացվող ցանկն ընդգրկում է ավելի քան 40 հայերեն անվճար էլեկտրոնային (հիմնականում գեղարվեստական) գրքեր:

AzdararԹվայնացված հայկական պարբերականները համացանցում

Ներկայացված է Գրահավաք բլոգի կողմից կազմված` թվայնացված հայկական պարբերականների համահավաք ցուցակը (թարմացված) համապատասխան հղումներով և ArmScoop-ի կողմից արված հավելումներով:

libraryէլեկտրոնային գրականության ռուսալեզու «Իխտիկա գրադարան» (Ихтиотека) շտեմարան

Այստեղ հնարավոր է գտնել հումանիտար, սոցիալական և բնական ու ճշգրիտ գիտություններին վերաբերող անգլերեն և ռուսերեն բազմահազար գրականություն: Ներկայացնում ենք շտեմարանի առավել արժեքավոր բաժիններ՝ համապատասխան հղումներով:

rabstol_net_books_12Free books: 100 legal sites to download literature

Ներկայացված է 100 անգլալեզու կայք, որտեղից հնարավոր է առանց որևէ խնդրի ներբեռնել, գիտական, գեղարվեստական, մանկական և այլ բնույթի հազարավոր գրքեր:

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                            

bibliotekaБесценный список ссылок электронных библиотек в Интернете

Ռուսալեզու էլեկտրոնային գրադարանների մեծածավալ շտեմարան է, որտեղ համապատասխան հղումներով հնարավոր կարդալ կամ ներբեռնել բազմաբնույթ հանրագիտարաններ, փիլիսոփայության, պատմության, հոգեբանության, իրավունքի, տնտեսագիտության և այլ գիտաճյուղերի, ինչպես նաև գեղարվեստական բազմաթիվ գրքեր:

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԳՐՔԵՐ

1024px-SAE_setՀայկական սովետական հանրագիտարանի էլեկտրոնային տարբերակը համացանցում

Հայկական սովետական հանրագիտարանը (13 հատոր) առաջին համապարփակ և ամենամեծ հանրագիտարանն է: Վիքիդարանում առկա է թվայնացված (սկանավորված) տարբերակով, որի սրբագրման աշխատանքները շարունակվում են: Հանրագիտարանի թվային տարբերակի լիարժեք օգտագործման հնարավորությունն ապահովելու նպատակով՝ ArmScoop-ը կոչ է անում բոլորին միանալ հանրագիտարանի սրբագրման կարևոր աշխատանքին:

«Ժողովուրդներ և մշակույթներ» մատենաշարի «Հայերը» հատորը համացանցում

Ռուսաստանյան «Ժողովուրդներ և մշակույթներ» հիմնարար ազգաբանական մատենաշարի 19-րդ` «Հայերը» («Армяне») հատորը նվիրված է աշխարհի հնագույն ժողովուրդներից մեկի` հայերի պատմաազգագրական նկարագրինArmScoop-ը գրքի էլեկտրոնային տարբերակը ներբեռնելու եզակի հնարավորություն է ներկայացնում:

BooksՀայոց ցեղասպանության հարցի իրավական կողմերը. երեք արժեքավոր աշխատանքներ

Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի նախաշեմին՝ 2014 թվականին, հրատարակվեցին մի շարք կարևոր աշխատություններ՝ նվիրված Ցեղասպանության պատմաիրավական հանգամանքներին, հետևանքների հաղթահարման և Ցեղասպանության համար միջազգային-իրավական պատասխանատվության վերաբերյալ հարցերին: ArmScoop-ն առանձնացրել է երեք արժեքավոր աշխատանքներ, որոնց էլեկտրոնային տարբերակներըներկայացնում ենք ձեր ուշադրությանը:

Ajaryan-Havellik ev ughghelik«Հայերեն արմատական բառարան. հավելլիք և ուղղելիք» գրքույկը համացանցում

Աճառյանի Արմատականի՝ 1971-79 թթ. վերահրատարակությունը զերծ չէր բազմաթիվ սխալներից ու բացթողումներից: 1982 թվականին հրատարակվեց «Հայերեն արմատական բառարան. հավելլիք և ուղղելիք» գրքույկը: ArmScoop-ում հասանելի է արժեքավոր գրքի ներբեռնելի տարբերակը:

ajaryanՀրաչյա Աճառյանի «Քննութիւն Ղարաբաղի բարբառին» աշխատանքը համացանցում

Հրաչյա Աճառյանի արժեքավոր աշխատություններից մեկի՝ «Քննութիւն Ղարաբաղի բարբառին» (Վաղարշապատ, 1899) բարբառագիտական ուսումնասիրության էլեկտրոնային տարբերակը սիրով ArmScoop-ին է տրամադրել լեզվաբան, PhD (Լեյդենի համալսարան) Հրաչ Մարտիրոսյանը:

Hin hayoc teghvo anunneryՀ. Հյուբշմանի «Հին Հայոց տեղւոյ անունները» աշխատանքը համացանցում

Բոլոր ժամանակների մեծագույն հայերենագետներից մեկի` Հայնրիխ Հյուբշմանի մի կարևոր աշխատության գերմաներեն և հայերեն էլեկտրոնային տարբերակները ևս ներբեռնելու համար հասանելի են ArmScoop-ում:

Grabari homanishneri bararan«Գրաբարի հոմանիշների բառարան» աշխատանքը համացանցում

Ռ. Ղազարյանի «Գրաբարի հոմանիշների բառարանը» նվիրված է գրաբարի հոմանիշ բառերին, որոնք գործածություն են գտել հայ մատենագրության 5-11-րդ դարերի ինքնուրույն և թարգմանական երկերում։ Բառարանը հնարավոր է ներբեռնել ամբողջական փաթեթով:

Ketadrutyan patmutyunՀ.Մխիթարյան. «Հայերենի կետադրության համառոտ պատմություն»

Հ.Մխիթարյանի «Հայերենի կետադրության համառոտ պատմություն» աշխատանքում մանրամասն ներկայացված են նաև հայերեն ձեռագրերում կիրառված կետադրական նշանները: Գրքի առցանց տարբերակը կարող եք կարդալArmScoop-ում:

Anvan tsagumyՆ. Դիլբարյան. «Անվան ըմբռնումը հայ լեզվաբանության մեջ»

Ներկայացնում ենք բանասիրական գիտությունների թեկնածու Նարինե Դիլբարյանի «Անվան ըմբռնումը հայ լեզվաբանության մեջ» աշխատությունը: Մենագրությունը բացահայտում է անվան ծագումը, լեզվա-քերականական բնորոշումների պատմությունը` սկսած գրաբարի գրավոր լեզու դառնալու պահից մինչև արդի հայերենի զարգացման շրջանները:

OughagrutyunՍ. Գյուլբուդաղյան. «Հայերենի ուղղագրության պատմություն»

Ս. Գյուլբուդաղյանի  «Հայերենի ուղղագրության պատմություն» աշխատության առցանց տարբերակը հասանելի էArmscoop-ում: Հնագույն վիմագրության և ձեռագիր մատենագրության ընձեռած հնարավորությունների սահմաններում նկարագրված է մեր ուղղագրության վիճակը հին և միջին դարերում, ապա ներկայացված է տպագիր գրության ուղղագրությունը մինչև մեր օրերը:

Identity«Ինքնության հարցեր» տարեգիրք

Ինքնության հարցեր» տարեգիրքը (խմբագիր` պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ալբերտ Ստեփանյան), ընդգրկում է հայոց (և ընդհանրապես ազգային) ինքնության հիմնահարցերին նվիրված հետազոտությունների արդյունքները։ Քննարկվում են խնդրի իմաստասիրական, մշակութաբանական, պատմական տեսանկյունները՝ ելնելով արդի  համաշխարհային մտքի փորձառությունից։

Աղբյուրը` armscoop.com

Հանդիպումներ Տավուշի մարզի մի շարք դպրոցների աշակերտների հետ

2015թ. փետրվարին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի մինչհամալսարանական կրթության և պրակտիկայի կազմակերպման (ՄԿՊԿ) բաժինը հանդիպումներ էր կազմակերպել Տավուշի մարզի մի շարք դպրոցներում (Իջևանի ավագ դպրոց, Իջևանի վարժարան, Վազաշենի, Այգեհովիտի, Կայանի, Ազատամուտի, Խաշթառակի, Աչաջրի, Սարիգյուղի, Սևքարի, Գանձաքարի, Գետահովիտի միջնակարգ դպրոցներ):

Հանդիպումների նպատակն էր աշակերտներին տալ մասնագիտական կողմնորոշում, ԵՊՀ ԻՄ-ում դասավանդվող մասնագիտությունների վերաբերյալ տեղեկատվություն, ամրապնդել դպրոց-համալսարան կապը:

Հանդիպումներին մասնակցում էին ՄԿՊԿ բաժնի վարիչ Վահան Աղաբաբյանը, գիտքարտուղար Մհեր Աթոյանը, դպրոցների տնօրեններ և ուսուցիչներ:

Ողջունելով դպրոցականներին` ՄԿՊԿ բաժնի վարիչը նրանց ներկայացրեց ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ֆակուլտետներն ու ամբիոնները, գործող մասնագիտությունները:

Քննարկեցին ընդունելության քննությունների, շտեմարանների, օլիմպիադաների անցկացման և բաց դռների օրերի հետ կապված մի շարք հարցեր: Ապագա դիմորդներին ներկայացվեցին նաև մարտի 14-ին ԵՊՀ-ի կողմից մասնաճյուղում կազմակերպվող օլիմպիադայի մանրամասները, կոչ արվեց մասնակցել և իրենց կարողությունները փորձել գիտելիքների ստուգատեսում: Հանդիպումներն ընթանում էին հարց ու պատասխանով:

Աշակերտները փորձեցին պարզել ինչպես կրթական գործընթացներին, ուսման վարձաչափերին, այնպես էլ բուհի քաղաքականությանը վերաբերող տարբեր հարցեր:

Ապագա դիմորդներին հետաքրքրում էին հատկապես սահմանամերձ բնակավայրերի ուսանողների համար նախատեսված զեղչերն ու արտոնությունները, ընդունելության քննությունների մեկ և երկու աստղանիշով առարկաների ընտրության հետ կապված հարցերը:

Մասնակիցները գոհունակություն արտահայտեցին մասնաճյուղի նման նախաձեռնության համար` ակնկալելով, որ համագործակցությունը կկրի շարունակական բնույթ: