- Գլխավոր
- Նորություններ և իրադարձություններ
- Գիտական խորհրդի նիստ
Main Navigation (Arm)
- Ընդունելություն
- Կրթություն
- Գիտություն
- Նորություններ
- ԵՊՀ ԻՄ-ի մասին
- Փաստաթղթեր
- Շրջանավարտներ և կարիերա
- ԵՊՀ կայք
Նիստում քննարկվեցին ԵՊՀ ԻՄ զարգացման՝ 2022-2026 թթ․ ռազմավարական ծրագրի 2024 թ. կատարման ընթացքին, ԵՊՀ ԻՄ-ում դասավանդման որակի և արդյունավետության վերաբերյալ 2023-2024 ուստարվա ուսանողական հարցումների արդյունքներին վերաբերող հարցեր, ներկայացվեցին Տնտեսագիտության և Հումանիտար գիտությունների ֆակուլտետների՝ 2023-2024 ուստարվա հաշվետվությունները՝ ըստ ԵՊՀ ԻՄ 2022-2026 ռազմավարական ծրագրի:
Հաստատվեցին ԵՊՀ ԻՄ 2024-2025 ուստարվա 2-րդ կիսամյակի անվանական կրթաթոշակ ստացող ուսանողների ցուցակը և 2025-2026 ուստարվա ուսման վարձավճարների չափերը՝ ըստ մասնագիտությունների (կրթական ծրագրերի):
ԵՊՀ ԻՄ զարգացման՝ 2022-2026 թթ․ ռազմավարական ծրագրի 2024 թ. կատարման ընթացքի հարցի վերաբերյալ զեկուցեց ԵՊՀ ԻՄ տնօրենի խորհրդական Ա. Մակարյանը: Իր հաղորդման մեջ պարոն Մակարյանն անդրադարձավ ռազմավարական 3 նպատակներից (Բարձրորակ կրթություն, Գիտություն և նորարարություն, Հանրային ներգրավում) բխող այն հիմնական խնդիրներին և գործողություններին, որոնք առանձնացվել էին 2024 թվականին իրականացնելու համար: 2024 թ. կարճաժամկետ պլանով նախատեսված են եղել երեք նպատակների ամփոփ 15 խնդիր, 34 գործողություն (հիմք՝ ԵՊՀ ԻՄ գիտխորհրդի՝ 16․03․2024 թ․ թիվ 72 նիստ, հավելված 2): Ներկայացվեց, որ հաշվետու ժամանակահատվածում ԵՊՀ ԻՄ-ն իր գործունեությունն իրականացրել է 2022-2026 թթ․ զարգացման ռազմավարական ծրագրից բխող այդ կարճաժամկետ պլանի համաձայն՝ կարևորելով կրթության որակը և նրա շարունակական բարելավումը: Մասնաճյուղը հավատարիմ է մնացել իր առաքելությանը և իր գործունեությամբ ձգտել է հասնել ծրագրով նախանշած նպատակներին:
ԵՊՀ ԻՄ-ում դասավանդման որակի և արդյունավետության վերաբերյալ 2023-2024 ուստարվա ուսանողական հարցումների արդյունքների հարցի մասին զեկուցեց Ուսումնամեթոդական վարչության պետ Ա. Դավթյանը: Նշվեց, որ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում դասավանդման որակի և արդյունավետության վերաբերյալ ուսանողական հարցումները Ուսումնամեթոդական վարչությունը ֆակուլտետների հետ համատեղ կազմակերպել է համաձայն «Երևանի պետական համալսարանում դասավանդման որակի և արդյունավետության վերաբերյալ ուսանողների հարցման կարգ»-ի, հարցաշարի և ժամանակացույցի (առաջին կիսամյակի հարցումներն իրականացվել են փետրվարի 10-ից մինչև մարտի 7-ը՝ առկա ուսուցմամբ սովորողների, մարտի 22-ից մինչև ապրիլի 30-ը՝ հեռակա ուսուցմամբ սովորողների համար, իսկ երկրորդ կիսամյակի հարցումները՝ հուլիսի 1-ից մինչև սեպտեմբերի 7-ը՝ առկա և հեռակա ուսուցմամբ սովորողների համար): Թե՛ առկա, թե՛ հեռակա ուսուցման համակարգերում հարցումներն իրականացվել են առցանց եղանակով, համալսարանական էլեկտրոնային հասցեների միջոցով:
2023-2024 ուստարվա հարցումներին մասնակցել է մասնաճյուղի՝ առկա ուսուցման 1136 ուսանողից 483-ը (ուսանողական հիմնական համակազմի 42.52 %-ը), հեռակա ուսուցման 894 ուսանողից՝ 178-ը (ուսանողական հիմնական համակազմի 19.91 %-ը):
Հարցաշարի առաջին երկու հարցերը, որոնք վերաբերում են կոռուպցիոն երևույթներին, մասնաճյուղում տոկոս չեն կազմում: Հարցաշարի երրորդ հարցը վերաբերում է կրթական ծրագրի ղեկավարների աշխատանքին: Առկա և հեռակա ուսուցման համակարգում հարցին պատասխանել է 173 ուսանող, որից 159-ը (92%) արդյունավետ է համարել կրթական ծրագրերի ղեկավարների աշխատանքը:
Մյուս հարցերը վերաբերում են ֆակուլտետների, դեկանատների, մասնագիտական ամբիոնների և դասախոսների կողմից կրթության կազմակերպման և իրականացման աշխատանքների գնահատմանը: Հարցման արդյունքներն ուղարկվել են ֆակուլտետներ և մասնագիտական ամբիոններ՝ նիստերում քննարկելու, արտահայտված կարծիք-առաջարկների, խնդիրների լուծման վերաբերյալ առաջարկությունների փաթեթ ներկայացնելու համար:
Առաջարկվեց ուսանողների շրջանում իրականացնել համապատասխան աշխատանքներ՝ հարցումներին նրանց մասնակցության բարձր ցուցանիշ և առավել օբյեկտիվ պատկեր ապահովելու նպատակով:
Տնտեսագիտության և Հումանիտար գիտությունների ֆակուլտետների դեկանների պաշտոնակատարները՝ ֆ.մ.գ.թ., դոցենտ Ա. Մարգարյանը և պ.գ.թ., դոցենտ Ն. Գրիգորյանը ֆակուլտետների կողմից մշակված գործողությունների պլաններին համապատասխան ներկայացրին հաշվետու՝ 2023-2024 ուստարում իրականացված աշխատանքների արդյունքները:
Հաշվետվություններում դեկանները մասնավորապես անդրադարձել էին գործողությունների իրականացման արդյունքում արձանագրված հիմնական հաջողություններին կամ ձեռքբերումներին և դրանք ֆակուլտետի գործունեության արդյունավետության հետագա բարելավմանը ծառայեցնելուն, անհաջողություններին կամ դժվարություններին, դրանց առաջացման հիմնական պատճառներին և հաղթահարման ուղղությամբ իրականացվելիք քայլերին:
Ըստ ԵՊՀ ԻՄ 2022-2026 թթ․ ռազմավարական ծրագրի՝ երկու ֆակուլտետների դեկանների ներկայացրած 2023-2024 ուստարվա հաշվետվություններն ընդունվեցին ի գիտություն, և քվեարկության արդյունքների համաձայն՝ տվյալ ուստարում ֆակուլտետներում իրականացված գործունեությունը գնահատվեց բավարար:
2025-26 ուստարվա ուսման վարձավճարների չափերի հարցի վերաբերյալ զեկուցեց ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրեն Մ. Օթարյանը: Նա մասնավորապես նշեց, որ հարցը քննարկվել է ԵՊՀ ԻՄ տնօրենության՝ 2025 թ. հունվարի 18-ի նիստում: Եվ հաշվի առնելով տարածաշրջանի բնակչության սոցիալական վիճակը և սահմանամերձ մարզին բնորոշ այլ հանգամանքներ՝ որոշվել է առաջարկել ԵՊՀ ԻՄ գիտական խորհրդին ոչ մեծ չափով փոփոխություններ իրականացնել ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի՝ 2025-26 ուստարվա ուսման վճարների չափերում:
Գիտխորհրդի նիստում բաց քվեարկությամբ որոշվեց հաստատել ԵՊՀ ԻՄ 2025-2026 ուստարվա ընդունելության ուսման վարձավճարների չափերի նախագիծը: