2025 թ. սեպտեմբերի 26-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցավ տնօրենության նիստ՝ Մ. Մ. Օթարյանի նախագահությամբ:

Նիստում քննարկվեցին մինչև 12 կրեդիտ կուտակած ակադեմիական պարտքերի վերահանձնման գործընթացի և առարկայական կրկնությունների կազմակերպման ընթացքին, 2025-26 ուստարվա 1-ին կիսամյակի անվանական կրթաթոշակների տրամադրմանը, 2024-25 ուստարվա բակալավրի առկա և բակալավրի ու մագիստրատուրայի հեռակա ուսուցման 2-րդ կիսամյակի քննաշրջանների ամփոփմանը, ուսման վարձավճարների փոխհատուցման, շրջափոխման (ռոտացիայի) արդյունքներին, «E-learning» և «Registrar» համակարգերում ծագած խնդիրներին վերաբերող հարցեր:

Առաջին հարցի՝ մինչև 12 կրեդիտ կուտակած ակադեմիական պարտքերի վերահանձնման գործընթացի և առարկայական կրկնությունների կազմակերպման ընթացքի մասին զեկուցեց ՈՒՄՎ ուսումնական գործընթացի կազմակերպման և վերահսկման բաժնի վարիչ Ն. Առուշանյանը: Մասնավորապես նշվեց, որ մինչև 12 կրեդիտ կուտակած ակադեմիական պարտքերը 2024-2025 ուստարվա 2-րդ կիսամյակում վերահանձնելու համար դիմել է 33 ուսանող (Բնական գիտությունների ֆակուլտետի առկա ուսուցման 4 ուսանող, Տնտեսագիտության ֆակուլտետի հեռակա ուսուցման 24 ուսանող, Հումանիտար գիտությունների ֆակուլտետի հեռակա ուսուցման 5 ուսանող), որոնցից 32-ը հաջողությամբ վերահանձնել է, իսկ 1 ուսանող չի վերահանձնել:

Նույն ժամանակահատվածում՝ 2024-2025 ուստարվա 2-րդ կիսամյակում, դասընթացը կրկնելու համար դիմել է 29 ուսանող (Բնական գիտությունների ֆակուլտետի առկա ուսուցման 8, Կիրառական արվեստի ֆակուլտետի 1, Տնտեսագիտության ֆակուլտետի առկա ուսուցման 1 և հեռակա ուսուցման 13 ուսանող, Հումանիտար գիտությունների ֆակուլտետի առկա ուսուցման 1 և հեռակա ուսուցման 5 ուսանող): 29 ուսանողից 26-ը հաջողությամբ կրկնել է դասընթացը և անցել է ատեստավորումը, իսկ 3 ուսանող չի անցել ատեստավորումը:
Հաջորդիվ Ուսումնամեթոդական վարչության պետ Ա. Դավթյանը ներկայացրեց 2025-2026 ուստարվա 1-ին կիսամյակի անվանական կրթաթոշակների համար ֆակուլտետների կողմից առաջարկված թեկնածուների ցանկը, որը հավանության արժանացավ տնօրենության անդամների կողմից, և որոշվեց այն ներկայացնել ԵՊՀ ԻՄ գիտական խորհրդի հաստատմանը:

ԵՊՀ ԻՄ-ում մրցութային կարգով տրվող անվանական կրթաթոշակների համար ֆակուլտետների կողմից ներկայացված թեկնածուների ընդհանուր ցանկից, ըստ կարգի, ընտրվել են ամենաբարձր առաջադիմությամբ ուսանողները:
Երրորդ հարցի՝ 2024-2025 ուստարվա բակալավրի առկա և բակալավրի ու մագիստրատուրայի հեռակա ուսուցման 2-րդ կիսամյակի քննաշրջանների ամփոփման մասին ևս զեկուցեց Ն. Առուշանյանը: 
Ներկայացվեց, որ 2024-25 ուստարվա 2-րդ կիսամյակի քննաշրջանին մասնակցել են առկա ուսուցման 464 և հեռակա ուսուցման 371 (բակալավրի 346 և մագիստրատուրայի 25) ուսանողներ:
Քննաշրջանի արդյունքների համաձայն՝ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղից հեռացվում է 19 ուսանող, որոնցից 1-ը առկա ուսուցման համակարգից է (Հումանիտար գիտությունների ֆակուլտետից), 18-ը՝ հեռակա ուսուցման համակարգից (9-ը՝ Տնտեսագիտության, 9-ը՝ Հումանիտար գիտությունների ֆակուլտետից):
Մինչև 12 կրեդիտ ակադեմիական պարտքեր է կուտակել 22 ուսանող (4-ը՝ առկա, 18-ը՝ հեռակա ուսուցմամբ սովորող):
Դասընթացի կրկնություն է անցնելու 33 ուսանող (առկա ուսուցման 4 և հեռակա ուսուցման 29):
Ուսման վարձավճարների փոխհատուցման, շրջափոխման (ռոտացիա) արդյունքները ներկայացրեց ԵՊՀ ԻՄ տնօրենի խորհրդական Ա. Մակարյանը: 

Մասնավորապես նշվեց, որ 2025-2026 ուստարում ուսման վճարի լրիվ փոխհատուցման իրավունք է ստացել 129 ուսանող, որոնցից 74-ը՝ գերազանց առաջադիմությամբ: Վճարովի ուսուցման համակարգ է անցել 25 ուսանող (Հումանիտար գիտությունների ֆակուլտետ՝ 13 ուսանող, Տնտեսագիտության ֆակուլտետ՝ 6 ուսանող, Բնական գիտությունների ֆակուլտետ՝ 2 ուսանող, Կիրառական արվեստի ֆակուլտետ՝ 4 ուսանող):
2025-26 ուստարում մասնաճյուղի միջոցների հաշվին ուսման վարձի 100 % փոխհատուցումից օգտվում է 13 ուսանող (Հումանիտար գիտությունների ֆակուլտետ՝ 5 ուսանող, Տնտեսագիտության ֆակուլտետ՝ 4 ուսանող, Բնական գիտությունների ֆակուլտետ՝ 1 ուսանող, Կիրառական արվեստի ֆակուլտետ՝ 3 ուսանող):

Մյուս հարցի՝ «E-learning» և «Registrar» համակարգերում ծագած խնդիրների մասին զեկուցեցին Ուսումնամեթոդական վարչության պետ Ա. Դավթյանը և Տեղեկատվական համակարգերի սպասարկման և զարգացման բաժնի վարիչ Տ. Խաչատրյանը: Զեկուցողները ներկայացրին աշխատանքի ընթացքում այդ համակարգերում առաջացած տեխնիկական, ծրագրային խնդիրները և իրենց կողմից դրանց արդեն տրված կամ առաջարկվող լուծումները:
 

Տարածել նյութը
©2025 Բոլոր իրավունքները պաշտպանված են: