Image 17.04.2026 «Ապագա ուսուցիչների առաջնորդական ներուժի բացահայտումը որպես մանկավարժության ոլորտում մասնագիտական հաջողության պայման» թեմայով բինար դասախոսություն ԵՊՀ ԻՄ-ում Միջազգային 2026 թ. ապրիլի 16-ին ԵՊՀ ԻՄ հումանիտար գիտությունների ֆակուլտետում առցանց ձևաչափով անցկացվեց «Ապագա ուսուցիչների առաջնորդական ներուժի բացահայտումը որպես մանկավարժության ոլորտում մասնագիտական հաջողության պայման» թեմայով բինար դասախոսություն, որին մասնակցում էին «Ռուսերեն և գրականություն» կրթական ծրագրի ուսանողները:
Image 14.04.2026 Տնօրենության նիստ Տնօրենության նիստեր 2026 թ. ապրիլի 11-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ տնօրենության նիստ՝ Մ. Օթարյանի նախագահությամբ:
Image 10.04.2026 Հանդիպում-աջակցող ցանցի ֆորումում ներկայացվեցին ԵՊՀ ԻՄ ուսուցման ծրագրերը, որոնք ԿԳՄՍՆ կողմից երաշխավորվել են որպես լրացուցիչ կրթության մոդուլային ծրագրեր 2026 թ. ապրիլի 10-ին Միասնական սոցիալական ծառայության Իջևանի տարածքային կենտրոնում կայացավ աջակցող ցանցի հանդիպում` սոցիալական համագործակցության ֆորում, որին մասնակցում էին մարզպետարանի, համայնքապետարանի, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի, միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Image 07.04.2026 Կայացավ Մայրության և գեղեցկության տոնին նվիրված ցուցահանդեսի հանդիսավոր բացումը Ցուցահանդեսներ 2026 թ. ապրիլի 7-ին Իջևանի «Վերնատուն» պատկերասրահում բացվեց ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի կիրառական արվեստի ֆակուլտետի դասախոսների և ուսանողների աշխատանքների ցուցահանդեսը՝ նվիրված Մայրության և գեղեցկության տոնին:
Image 04.04.2026 ԵՊՀ ԻՄ տնօրենը 2025-26 ուստարվա 2-րդ կիսամյակի անվանական կրթաթոշակառուներին հանձնեց հավաստագրեր 2026 թ. ապրիլի 4-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ հանդիպում, որին մասնակցում էին ԵՊՀ ԻՄ տնօրեն Մ. Օթարյանը, տնօրենի խորհրդական Ա. Մակարյանը, Ուսումնամեթոդական վարչության պետ Ա. Դավթյանը, ֆակուլտետների դեկանները և ուսանողներ:
Image 03.04.2026 Շարունակվում է «Հայ-ֆրանսիական բարեկամություն և փոխանակում» միության հետ համագործակցությունը Միջազգային 2026 թ. ապրիլի 2-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ «Հայ-ֆրանսիական բարեկամություն և փոխանակում» միության անդամ Կատրին Լըսեմպլի հետ հանդիպում, որին ներկա էին ԵՊՀ ԻՄ տնօրեն Մ. Օթարյանը, տնօրենի խորհրդական Ա. Մակարյանը, Հումանիտար գիտությունների ֆակուլտետի դեկան Ն. Գրիգորյանը, Օտար լեզուների ամբիոնի ներկայացուցիչներ՝ «Ֆրանսերեն և գրականություն» կրթական ծրագրի ղեկավար Ռ. Միրզոյանը, դասախոս Ա. Հովհաննիսյանը, Ժ. Ղալթախչյանը, Անժելա Վանեսյանի անվան ֆրանկոֆոնիայի կենտրոնի պատասխանատու Մերի Գասպարյանը և ուսանողներ:
Image 03.04.2026 ԵՊՀ ԻՄ ներկայացրած ուսուցման ծրագրերը ԿԳՄՍ նախարարության կողմից երաշխավորվել են որպես լրացուցիչ կրթության մոդուլային ծրագրեր Ուրախ ենք տեղեկացնել, որ ԿԳՄՍ նախարարի՝ ս.թ. մարտի 26-ի № 471-Ա/2 հրամանի համաձայն՝ երաշխավորվել են ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի կողմից ներկայացված ավելի քան երեք տասնյակ ուսուցման ծրագրեր՝ որպես լրացուցիչ կրթության մոդուլային ծրագրեր: Դրանք նախատեսված են տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակիցների, Հայաստանի մարզերի համայնքների աշխատակազմերի համայնքային ծառայողների, պետական և մասնավոր հատվածի մասնագետների, ղեկավարների և բոլոր ցանկացողների համար:
Image 31.03.2026 Հավաստագրերի և շնորհակալագրերի հանձնում՝ միջազգային գիտագործնական համաժողովին մասնակցության համար ԵՊՀ ԻՄ տնօրեն Մհեր Օթարյանը ս.թ. մարտի 28-ին Տնտեսագիտության ֆակուլտետի «Զբոսաշրջություն» կրթական ծրագրի 4-րդ կուրսի ուսանողուհի Աննա Թամամյանին և թեմայի ղեկավար, Տուրիզիմի կառավարման և մշակութաբանության ամբիոնի ասիստենտ, տ.գ.թ. Սմբատ Ցուցուլյանին հանդիսավորությամբ հանձնեց Ռուսաստանի Դաշնության Գժելի պետական համալսարանի նախաձեռնությամբ 2026 թ. փետրվարի 25-ին անցկացված միջազգային գիտագործնական առցանց համաժողովին մասնակցության (գիտական զեկուցմամբ հանդես գալու) հավաստագրերը:
Image 21.03.2026 DIGITECH ծրագրի շրջանակում ԵՊՀ ԻՄ պատվիրակության աշխատանքային այցը Սլովենիայի Մարիբորի համալսարան Միջազգային 2026 թ. մարտի 16-21-ը Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող DIGITECH ծրագրի շրջանակում Սլովենիայի Մարիբոր քաղաքում կայացան ծրագրի գործընկերների հանդիպումը և լավագույն փորձի փոխանակման միջոցառումների շարքը:
Image 12.03.2026 Բարի երթ ձեզ, ԵՊՀ ԻՄ մագիստրատուրայի՝ 2026 թ. սիրելի՛ շրջանավարտներ 2026 թ. մարտի 12-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցավ «Ընդհանուր մանկավարժություն» մասնագիտության «Դպրոցական մանկավարժություն և մեթոդիկա» կրթական ծրագրով հեռակա ուսուցման մագիստրատուրայի շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը: