Image 03.06.2026 ԵՊՀ ԻՄ 2026 թ. առկա ուսուցման շրջանավարտների ամփոփիչ ատեստավորումը՝ հանձնաժողովների նախագահների գնահատմամբ ԵՊՀ ԻՄ ուսումնամեթոդական վարչության ու Կրթական բարեփոխումների և որակի ապահովման բաժնի կողմից 2026 թ. ևս հավաքագրվել և վերլուծվում են ԵՊՀ ԻՄ առկա ուսուցման շրջանավարտների վերաբերյալ ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովների կարծիք-հաշվետվությունները, որոնց արդյունքները կիրառվում են որակավորման շնորհման գործընթացի կազմակերպման և իրականացման հետագա բարելավման նպատակով:
Image 02.06.2026 Մեր դասախոսի անհատական նոր ցուցահանդեսը Երևանում Երկու տարի առաջ, երբ նախաձեռնությամբ ու հովանավորությամբ Պոլսո հայոց պատրիարք Սահակ Բ․ Մաշալյանի, Ստամբուլում լույս տեսավ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տուրիզմի կառավարման և մշակութաբանության ամբիոնի դոցենտ Լևոն Լաճիկյանի (Լաչիկյան) «Պոլիսը՝ Հին եւ Նոր» եռալեզու պատկերագիրքը, շնորհանդես կազմակերպվեց ԵՊՀ ԻՄ գրադարանում։
Image 02.06.2026 Միջազգային փորձ և մշակութային փոխանակում. ինչպես անցավ Մարիամ Նուրսապինովայի պրակտիկան ԵՊՀ ԻՄ-ում Աստանայի Լ. Գումիլյովի անվան Եվրասիական ազգային համալսարանի դոկտորանտ (գիտական ղեկավար՝ Սվտետլանա Մինասյան) Մարիամ Նուրսապինովան 1 ամիս տևողությամբ՝ ս.թ. մայիսի 11-ից հունիսի 15-ը, գիտամանկավարժական պրակտիկա է անցնում Հայաստանում՝ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի հումանիտար գիտությունների ֆակուլտետում:
Image 28.05.2026 Այսօր Հայաստանի առաջին հանրապետության հիմնադրման օրն է 1918 թ. մայիսի 28-ին Հայոց ազգային խորհուրդը հայտարարեց անկախ Հայաստանի Հանրապետության ստեղծման մասին. հայ ժողովրդի՝ անկախ պետականությունը վերականգնելու դարավոր երազանքը դարձավ իրականություն:
Image 27.05.2026 Մեր ուսանողները հաջողությամբ մասնակցեցին ռուսերենի հանրապետական ուսանողական օլիմպիադային Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարանում ս.թ. ապրիլի 27-28-ին իրականացվել է ռուսերենի հանրապետական ուսանողական օլիմպիադան՝ նվիրված Վալերի Բրյուսովի կողմից խմբագրված «Հայաստանի պոեզիան. հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը» հատընտիր ժողովածուի հրատարակման 110-ամյակին:
Image 23.05.2026 Իջևանի Ս. Սարգսյանի անվան համար 1 հիմնական դպրոցի աշակերտների այցը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ 2026 թ․ մայիսի 23-ին Իջևանի Ս․ Սարգսյանի անվան համար 1 հիմնական դպրոցի 9-րդ դասարանի աշակերտները «Ֆիզիկա» առարկայի նախագծային աշխատանքի շրջանակներում այցելեցին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ:
Image 22.05.2026 Ինտելեկտուալ մրցաշար ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում 2026 թ. մայիսի 21-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ ինտելեկտուալ մրցաշարի հերթական փուլը, որը Գյումրիի Ռուսական տունը կազմակերպում է ուսանողների համար: Մրցաշարն անցկացվեց «Գիտելիք. խաղ» համառուսաստանյան նախագծի աջակցությամբ, որը նախաձեռնել է Ռուսաստանի «Գիտելիք» ընկերությունը։
Image 21.05.2026 ԵՊՀ ԻՄ-ում ընթանում է 2025-2026 ուստարվա առկա ուսուցման շրջանավարտների ամփոփիչ ատեստավորումը 2026 թ. մայիսի 16-30-ը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում, հաստատված ժամանակացույցի համաձայն, նախատեսված է իրականացնել 2025-2026 ուսումնական տարվա առկա ուսուցման շրջանավարտների ամփոփիչ ատեստավորումը՝ 11 մասնագիտության կրթական ծրագրերով:
Image 20.05.2026 Ակնարկային դասախոսություններ Տավուշի մարզի դպրոցներում ԵՊՀ ԻՄ պրակտիկայի կազմակերպման և շահակիցների հետ համագործակցության բաժնի նախաձեռնությամբ և մասնաճյուղի դասախոսական կազմի մասնակցությամբ 2026 թ. ապրիլի 30-ից մինչև մայիսի 19-ը մարզի հանրակրթական տարբեր դպրոցներում իրականացվել է ակնարկային դասախոսությունների շարք:
Image 20.05.2026 «Ամենախելացին» ինտելեկտուալ խաղի եզրափակիչ փուլը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում 2026 թ. մայիսի 19-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցավ «Ամենախելացին» ինտելեկտուալ խաղի եզրափակիչ փուլը, որին մասնակցեցին Տավուշի մարզի 4 դպրոցներ՝ Այգեհովիտի, Ազատամուտի, Սևքարի և Հաղարծինի միջնակարգ դպրոցների 10-րդ և 11-րդ դասարանների 9 աշակերտ։