Image 30.12.2024 Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ Ուղերձներ Սիրելի՛ համալսարանականներ, տավուշցիներ, հայրենակիցներ, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրենության և ամբողջ անձնակազմի անունից ջերմորեն շնորհավորում ենք գալիք Ամանորի և Սուրբ Ծննդի կապակցությամբ:
Image 28.12.2024 ԵՊՀ ԻՄ-ում կայացավ Գիտական խորհրդի տարեվերջյան ընդլայնված նիստը Գիտխորհրդի նիստեր 2024 թ. դեկտեմբերի 28-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցավ Գիտական խորհրդի տարեվերջյան ընդլայնված նիստը, որին մասնակցում էին Երևանի պետական համալսարանի ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանի գլխավորած աշխատանքային խումբը՝ ԵՊՀ գիտական հարցերի գծով պրոռեկտոր Ռաֆայել Բարխուդարյանը (ԵՊՀ ԻՄ գիտխորհրդի անդամ), ԵՊՀ ռեկտորի խորհրդական Վիգեն Խալատյանը, Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, փոխմարզպետ Նարեկ Ղուշչյանը:
Image 25.12.2024 ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստում ընտրվել է ԵՊՀ ԻՄ նոր տնօրեն Երևանի պետական համալսարանում ս.թ. դեկտեմբերի 25-ին տեղի է ունեցել Հոգաբարձուների խորհրդի նիստը՝ օրակարգային 10 հարցով, որոնց թվում էր ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի նոր տնօրենի ընտրության հարցը:
Image 24.12.2024 ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ուսանողների մասնակցությունը նյարդահոգելեզվաբանական միջազգային խորհրդակցությանը Միջազգային ԵՊՀ ԻՄ «Հայոց լեզու և գրականություն» կրթական ծրագրի ուսանողները ս.թ. դեկտեմբերի 24-ին մասնակցեցին ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի կիրառական լեզվաբանության բաժնի նախաձեռնությամբ կազմակերպված նյարդահոգելեզվաբանության ուղղվածության միջազգային առցանց խորհրդակցությանը («Международное совещание по проблемам прикладной лингвистики: нейролингвистика, психолингвистика»): Օրակարգում նյարդահոգելեզվաբանական 4 խնդիր էր՝ «Կիրառական լեզվաբանությունը և ժամանակակից տեխնոլոգիաները. արհեստական բանականություն» (Прикладная лингвистика и современные технологии: искусственный интеллект), «Նյարդալեզվաբանության ժամանակակից խնդիրները. լեզվամտածողության վերականգնումը լեզվական թեստերի միջոցով» (Актуальные проблемы нейролингвистики: восстановление языкового мышления с помощью языковых тестов), «Հոգելեզվաբանության զարգացման կանխատեսումներ. XXI դարի II կեսի նախաշեմին» (Прогнозы развития психолингвистики: на пороге II половины XXI века), «Դաշտային մեթոդները լեզվական և միջգիտակարգային հետազոտությունների մեջ» (Полевые методы в языковых и междисциплинарных исследованиях (диалектология, разговорная речь):
Image 21.12.2024 «Կազմակերպությունների հզորացման գործոնները» թեմայով վերապատրաստում Դասընթացներ, վերապատրաստումներ 2024 թ. դեկտեմբերի 21-ին ԵՊՀ ԻՄ կրթական բարեփոխումների և դասախոսների վերապատրաստման բաժինն իրականացրեց «Կազմակերպությունների հզորացման գործոնները» թեմայով վերապատրաստում, որը վարեց ԵՊՀ ԻՄ ընդհանուր տնտեսագիտության ամբիոնի դոցենտ, տ.գ.թ. Ջոնսոն Աղաբաբայանը: Վերապատրաստմանը մասնակցում էին ԵՊՀ ԻՄ շուրջ 2 տասնյակ վարչական աշխատակիցներ:
Image 19.12.2024 Մեր դասախոսի աշխատանքը «Սալոն 2024» ցուցահանդեսում արժանացել է «Լավագույն քանդակ» մրցանակին Ցուցահանդեսներ ՀՀ նկարիչների միությունում օրերս կազմակերպվել էր «Սալոն 2024» ցուցահանդեսը, որը յուրօրինակ տարեկան հաշվետվություն էր:
Image 14.12.2024 Տնօրենության նիստ Տնօրենության նիստեր ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում Ա. Հ. Մակարյանի նախագահությամբ կայացավ տնօրենության նիստ:
Image 13.12.2024 «Մշակ լրագիրը որպես առօրեականության-հասարակական գործընթացների ուսումնասիրության սկզբնաղբյուր» թեմայով բանախոսություն 2024 թ. դեկտեմբերի 13-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցավ «Մշակ լրագիրը որպես առօրեականության և հասարակական գործընթացների ուսումնասիրության սկզբնաղբյուր» թեմայով բանախոսություն, որը վարեց համանուն դրամաշնորհային ծրագրի ղեկավար, Հայոց պատմության և հասարակագիտության ամբիոնի դասախոս Վլադիմիր Պողոսյանը: Բանախոսությանը մասնակցում էին ԵՊՀ ԻՄ վարչական անձնակազմի անդամներ, դասախոսներ և ուսանողներ:
Image 13.12.2024 Մեր ուսանողները՝ 2024 թ. «Լավագույն ուսանող» հանրապետական մրցույթի հաղթողներ Իրադարձություններ Սիրով տեղեկացնում ենք, որ արդեն ամփոփվել են 2024 թ. սեպտեմբերին մեկնարկած «Լավագույն ուսանող» հանրապետական մրցույթի արդյունքները, որոնց համաձայն՝ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ուսանողներ Սահակ Գուլակյանը և Նազելի Եսայանը հաղթող են ճանաչվել բնագիտական և հումանիտար գիտությունների ոլորտներում:
Image 11.12.2024 «Ես և իմ մասնագիտությունը» թեմայով բաց դաս-սեմինար Դասընթացներ, վերապատրաստումներ 2024 թ. դեկտեմբերի 11-ին ԵՊՀ ԻՄ-ում գործող «Ամերիկյան գրադարան և դասընթացների կենտրոն»-ում «Հայոց լեզու և գրականություն» կրթական ծրագրի ուսանողները մասնակցեցին «Ես և իմ մասնագիտությունը» թեմայով բաց դաս-սեմինարին, որը վարում էր Հայոց լեզվի և գրականության ամբիոնի ասիստենտ, բ.գ.թ. Սիրանուշ Հովհաննիսյանը: