Image 21.12.2024 «Կազմակերպությունների հզորացման գործոնները» թեմայով վերապատրաստում Դասընթացներ, վերապատրաստումներ 2024 թ. դեկտեմբերի 21-ին ԵՊՀ ԻՄ կրթական բարեփոխումների և դասախոսների վերապատրաստման բաժինն իրականացրեց «Կազմակերպությունների հզորացման գործոնները» թեմայով վերապատրաստում, որը վարեց ԵՊՀ ԻՄ ընդհանուր տնտեսագիտության ամբիոնի դոցենտ, տ.գ.թ. Ջոնսոն Աղաբաբայանը: Վերապատրաստմանը մասնակցում էին ԵՊՀ ԻՄ շուրջ 2 տասնյակ վարչական աշխատակիցներ:
Image 19.12.2024 Մեր դասախոսի աշխատանքը «Սալոն 2024» ցուցահանդեսում արժանացել է «Լավագույն քանդակ» մրցանակին Ցուցահանդեսներ ՀՀ նկարիչների միությունում օրերս կազմակերպվել էր «Սալոն 2024» ցուցահանդեսը, որը յուրօրինակ տարեկան հաշվետվություն էր:
Image 14.12.2024 Տնօրենության նիստ Տնօրենության նիստեր ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում Ա. Հ. Մակարյանի նախագահությամբ կայացավ տնօրենության նիստ:
Image 13.12.2024 «Մշակ լրագիրը որպես առօրեականության-հասարակական գործընթացների ուսումնասիրության սկզբնաղբյուր» թեմայով բանախոսություն 2024 թ. դեկտեմբերի 13-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցավ «Մշակ լրագիրը որպես առօրեականության և հասարակական գործընթացների ուսումնասիրության սկզբնաղբյուր» թեմայով բանախոսություն, որը վարեց համանուն դրամաշնորհային ծրագրի ղեկավար, Հայոց պատմության և հասարակագիտության ամբիոնի դասախոս Վլադիմիր Պողոսյանը: Բանախոսությանը մասնակցում էին ԵՊՀ ԻՄ վարչական անձնակազմի անդամներ, դասախոսներ և ուսանողներ:
Image 13.12.2024 Մեր ուսանողները՝ 2024 թ. «Լավագույն ուսանող» հանրապետական մրցույթի հաղթողներ Իրադարձություններ Սիրով տեղեկացնում ենք, որ արդեն ամփոփվել են 2024 թ. սեպտեմբերին մեկնարկած «Լավագույն ուսանող» հանրապետական մրցույթի արդյունքները, որոնց համաձայն՝ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ուսանողներ Սահակ Գուլակյանը և Նազելի Եսայանը հաղթող են ճանաչվել բնագիտական և հումանիտար գիտությունների ոլորտներում:
Image 11.12.2024 «Ես և իմ մասնագիտությունը» թեմայով բաց դաս-սեմինար Դասընթացներ, վերապատրաստումներ 2024 թ. դեկտեմբերի 11-ին ԵՊՀ ԻՄ-ում գործող «Ամերիկյան գրադարան և դասընթացների կենտրոն»-ում «Հայոց լեզու և գրականություն» կրթական ծրագրի ուսանողները մասնակցեցին «Ես և իմ մասնագիտությունը» թեմայով բաց դաս-սեմինարին, որը վարում էր Հայոց լեզվի և գրականության ամբիոնի ասիստենտ, բ.գ.թ. Սիրանուշ Հովհաննիսյանը:
Image 10.12.2024 Մեր ուսանողները զեկուցումներով հանդես եկան միջազգային երիտասարդական համաժողովում Գիտաժողովներ Միջազգային ԵՊՀ ԻՄ «Ռուսաց լեզու և գրականություն» կրթական ծրագրի 2-րդ և 4-րդ կուրսերի ուսանողուհիներ Հասմիկ Քոքոբելյանը, Հայկուհի Քոքոբելյանը, Սեդա Ամիրջանյանը, Ասպրամ Հովհաննիսյանը, Ռոզա Ադամյանը և Նազելի Եսայանը Օտար լեզուների ամբիոնի պրոֆեսոր, մ.գ.թ. Սվետլանա Մինասյանի գիտական ղեկավարությամբ զեկուցումներով հանդես եկան ս.թ. դեկտեմբերի 10-ին Մոսկվայի քաղաքային համալսարանի Օտար լեզուների ինստիտուտի կողմից իրականացված «Ժամանակակից լեզվաբանությունը բազմաչափ տարածության մեջ. արհեստական բանականությունն ընդդեմ ավանդույթի» («В многомерном пространстве современной лингвистики: искусственный интеллект vs традиция») թեմայով միջազգային երիտասարդական համաժողովում:
Image 10.12.2024 ՆԳՆ Տավուշի մարզային փրկարարական վարչության ներկայացուցիչների հանդիպում-քննարկումը ԵՊՀ ԻՄ ուսանողների հետ Համագործակցություն 2024 թ. դեկտեմբերի 10-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցավ հանդիպում-քննարկում ՆԳՆ փրկարարական ծառայության Տավուշի մարզային փրկարարական վարչության բնակչության պաշտպանության բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար, ՓԾ մայոր Սարգիս Մարկոսյանի և Ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ հերթապահ հերթափոխի ավագ հրահանգիչ Էդգար Քամալյանի հետ:
Image 07.12.2024 Այսօր Սպիտակի երկրաշարժի 36-րդ տարելիցն է Ուղերձներ Դեկտեմբերի 7-ը Երկրաշարժի զոհերի հիշատակի և աղետների դիմակայության օրն է: 1988 թ. դեկտեմբերի 7-ին՝ 36 տարի առաջ, ՀՀ հյուսիսային շրջաններում` գլխավոր Կովկասյան լեռնաշղթայի առանցքից մոտավորապես 150 կմ դեպի հարավ, տեղի ունեցավ ավերիչ երկրաշարժ (հետագայում այն անվանվեց Սպիտակի երկրաշարժ), որը խլեց տասնյակ հազարավոր մարդկանց կյանքեր, պատճառեց զանգվածային վնասվածքներ և փլուզումներ:
Image 06.12.2024 ԵՊՀ ԻՄ-ում կայացավ վոլեյբոլի բաց առաջնություն Սպորտային միջոցառումներ 2024 թ. դեկտեմբերի 6-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցավ վոլեյբոլի բաց առաջնություն, որը նպատակաուղղված էր Տավուշի մարզում սպորտի մասսայականացմանը, մասնակիցների սպորտային վարպետության բարձրացմանը, ինչպես նաև դպրոց-համալսարան կապի ամրապնդմանը: