Image 04.03.2025 «Քաղաքացիական պաշտպանության հիմնահարցեր» թեմայով հանդիպում-քննարկում մասնաճյուղում Համագործակցություն 2025 թ. մարտի 4-ին՝ Քաղաքացիական պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցավ հանդիպում-քննարկում ՆԳՆ փրկարարական ծառայության Տավուշի մարզային փրկարարական վարչության բնակչության պաշտպանության բաժնի պետ, ՓԾ մայոր Սարգիս Մարկոսյանի և Ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ հերթապահ հերթափոխի ավագ հրահանգիչ Էդգար Քամալյանի հետ:
Image 03.03.2025 Ճապոնիայի Կիոտո Սանգյո համալսարանի պրոֆեսորի այցը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ Միջազգային ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի հրավերով ս.թ. փետրվարի 28-ին մասնաճյուղում հյուրընկալվել էր Ճապոնիայի Կիոտո Սանգյո համալսարանի օտար լեզուների ֆակուլտետի եվրոպական լեզուների դեպարտամենտի ղեկավար, պրոֆեսոր Կիտաջո Միտսուչին:
Image 03.03.2025 Հարցազրույց ԵՊՀ ԻՄ «Հոգեբանություն» կրթական ծրագրի 4-րդ կուրսի ուսանողուհի Աննա Սարգսյանի հետ Հարցազրույցներ Աննա Աղաջանի Սարգսյանը «Հոգեբանություն» բակալավրի կրթական ծրագրի առկա ուսուցման համակարգի 4-րդ կուրսի ուսանողուհի է, 2024-2025 ուստարվա նախորդ և այս կիսամյակի անվանական կրթաթոշակառու։ Որպես հոգեբան՝ Աննան համոզված է, որ ռազմավարական նպատակադրումներ անում ու հեռատես որոշումներ կայացնում է ֆիզիկապես ու հոգեպես առողջ հասարակությունը։ Հոգեբանական աջակցությունը մեծ ազդեցություն ունի անհատների և խմբերի վրա՝ նպաստելով նրանց կյանքի որակի բարելավմանը։
Image 01.03.2025 Գիտական սեմինար ԵՊՀ ԻՄ-ում Դասընթացներ, վերապատրաստումներ 2025 թ. մարտի 1-ին ԵՊՀ ԻՄ հումանիտար գիտությունների ֆակուլտետում «Հոգեբանություն» կրթական ծրագրի ղեկավար, հ.գ.թ., դոցենտ Սոնա Պողոսյանի գլխավորութամբ իրականացվեց «Արդի հոգեբանության հիմնահարցեր» թեմայով գիտական սեմինարը, որի ընթացքում զեկուցումներով հանդես եկան «Հոգեբանություն» մասնագիտության 4-րդ կուրսի ուսանողները:
Image 28.02.2025 Տնօրենության նիստ Տնօրենության նիստեր 2025 թ. փետրվարի 28-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ տնօրենության նիստ՝ Մ. Մ. Օթարյանի նախագահությամբ:
Image 26.02.2025 Մ.գ.դ., պրոֆեսոր, «Մաթեմատիկա 6» դասագրքի համահեղինակ Է. Այվազյանի հետ հանդիպում և շրջայց մասնաճյուղում Մասնագիտական կողմնորոշում 2025 թ. փետրվարի 26-ին ԵՊՀ ԻՄ պրակտիկայի կազմակերպման և շահակիցների հետ համագործակցության (ՊԿՇՀ) բաժնի և Հումանիտար գիտությունների ֆակուլտետի համատեղ նախաձեռնությամբ մասնաճյուղում հյուրընկալվել էին Իջևանի համար 5 հիմնական դպրոցի 6-րդ դասարանի աշակերտները՝ իրենց ուսուցչուհի Ս. Գասպարյանի ուղեկցությամբ:
Image 22.02.2025 2024-2025 ուստարվա 2-րդ կիսամյակում անվանական կրթաթոշակ ստացող ուսանողները Սիրելի՛ համալսարանականներ, ձեզ ենք ներկայացնում ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի՝ 2024-2025 ուստարվա 2-րդ կիսամյակում անվանական կրթաթոշակ ստացող ուսանողներին:
Image 21.02.2025 Հարցազրույց ԵՊՀ ԻՄ ուսանողական խորհրդի նախագահ, «Պատմություն» կրթական ծրագրի 3-րդ կուրսի ուսանող Դավիթ Ալեքսանյանի հետ Հարցազրույցներ Դավիթ Հայկի Ալեքսանյանը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ուսանողական խորհրդի նախագահն է, Հումանիտար գիտությունների ֆակուլտետի «Պատմություն» բակալավրի կրթական ծրագրի առկա ուսուցման համակարգի 3-րդ կուրսի ուսանող:
Image 19.02.2025 ԵՊՀ ԻՄ-ում կայացավ «Գիրք, գրադարան, ընթերցող» ցուցադրություն-քննարկում՝ նվիրված Գիրք նվիրելու օրվան 2025 թ. փետրվարի 19-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի գրադարանում տեղի ունեցավ ցուցահանդես-քննարկում, որը կազմակերպվել էր ԵՊՀ ԻՄ գրադարանի և Հումանիտար գիտությունների ֆակուլտետի համատեղ նախաձեռնությամբ։ Ներկա էին բուհի պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ, տարբեր ֆակուլտետների ուսանողներ։
Image 17.02.2025 Հայտնի են ԵՊՀ ԻՄ ներքին դրամաշնորհների արդյունքում հաղթած մասնակիցները Հայտնի են ԵՊՀ ԻՄ գիտական խորհրդի 76/3 որոշմամբ հայտարարված 2024-2025 ուստարվա ներքին գիտական դրամաշնորհային մրցույթի արդյունքները։