Image 17.11.2026 Շնորհավոր ձեր տոնը, սիրելի՛ ուսանողներ Այսօր նոյեմբերի 17-ն է՝ Ուսանողների միջազգային օրը, որի կապակցությամբ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ղեկավարության և ամբողջ անձնակազմի անունից ջերմորեն շնորհավորում ենք բոլոր ուսանողներին:
Image 15.11.2026 Մեր ուսանողների ճանաչողական այցը Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ 2026 թ. նոյեմբերի 13-15-ը ԵՊՀ ԻՄ առկա ուսուցման «Ֆինանսներ (ըստ ոլորտի)» կրթական ծրագրի 3-րդ և 4-րդ կուրսերի ուսանողները Տնտեսագիտության ֆակուլտետի դեկան, ֆ.մ.գ.թ., դոցենտ Ա. Մարգարյանի և Ընդհանուր տնտեսագիտության ամբիոնի դոցենտ, տ.գ.թ. Ս. Պարսյանի ուղեկցությամբ ճանաչողական այց են կատարել Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ:
Image 13.11.2026 «Mulberry» էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգի գործարկման և կիրառման վերաբերյալ վերապատրաստում ԵՊՀ ԻՄ-ում Մայր բուհի ռեկտոր Հ. Հովհաննիսյանի «ԵՊՀ գործունեության ծրագրի» և ԵՊՀ ԻՄ «Կանաչ համալսարանի» հայեցակարգի դրույթների իրականացման շրջանակներում 2026 թ. նոյեմբերի 12-ին ԵՊՀ ԻՄ-ում իրականացվեց «Mulberry» էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգի գործարկման և կիրառման վերաբերյալ վերապատրաստում, որին մասնակցում էին բուհի՝ ավելի քան 5 տասնյակ աշխատակիցներ և ՈՒԽ, ՈՒԳԸ նախագահները:
Image 13.11.2026 «Դասավանդի՛ր, Հայաստան» ծրագրի շրջանակներում հանդիպում ուսանողների հետ 2026 թ. նոյեմբերի 12-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ «Դասավանդի՛ր, Հայաստան» (Teach for Armenia) կրթական հիմնադրամի կարիերայի զարգացման համակարգող Սրբուհի Գուլանյանի հանդիպումը «Տարրական մանկավարժություն և մեթոդիկա», «Պատմություն», «Անգլերեն և գրականություն», «Ֆրանսերեն և գրականություն», «Ռուսերեն և գրականություն» կրթական ծրագրերի չորրորդ կուրսերի ուսանողների հետ:
Image 12.11.2026 ԵՊՀ ԻՄ-ում կայացավ հրդեհային անվտանգության և արտակարգ իրավիճակներում ճիշտ վարքականոնների վերաբերյալ իրազեկման միջոցառում 2026 թ. նոյեմբերի 12-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ այցելեցին ՆԳՆ փրկարարական ծառայության Տավուշի մարզային փրկարարական վարչության բնակչության պաշտպանության բաժնի աշխատակիցները՝ ավագ հրահանգիչներ, կապիտան Տիգրան Ադամյանը և լեյտենանտ Արազ Բաղդասարյանը:
Image 11.11.2026 ԵՊՀ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում Միջոցառումներ 2026 թ. նոյեմբերի 11-ին ԵՊՀ ԻՄ դահլիճում տեղի ունեցավ համերգ՝ ԵՊՀ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի նախաձեռնությամբ: Մշակութային այս գեղեցիկ նախաձեռնությունն Իջևանում իրականացվում է երկրորդ անգամ:
Image 09.11.2026 ԵՊՀ ԻՄ գիտխորհուրդն ընտրեց Բնական գիտությունների և Կիրառական արվեստի ֆակուլտետների դեկաններ Գիտխորհրդի նիստեր 2026 թ. նոյեմբերի 7-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում Մ. Մ. Օթարյանի նախագահությամբ տեղի ունեցավ Գիտական խորհրդի նիստ՝ Բնական գիտությունների և Կիրառական արվեստի ֆակուլտետների դեկանների ընտրությունների օրակարգով:
Image 04.11.2026 ԵՊՀ ԻՄ «Հոգեբանություն» կրթական ծրագրի ուսանողները մասնակցեցին «Զգայական ինտեգրացիա» թեմայով երկօրյա վերապատրաստմանը 2026 թ․ նոյեմբերի 3-4-ը բուհ-գործատու համագործակցության շրջանակներում ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի «Հոգեբանություն» կրթական ծրագրի ուսանողները մասնակցեցին «Զգայական ինտեգրացիա» թեմայով վերապատրաստմանը, որը կազմակերպվել էր «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ։
Image 23.10.2026 ԵՊՀ ԻՄ-ում կայացավ ՏԻՄ ընտրությունների կարևորության ու երիտասարդների մասնակցության մասին հանդիպում-քննարկում 2026 թ. հոկտեմբերի 22-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցավ «ՏԻՄ ընտրություններ․ ի՞նչ դեր ունեն և ինչո՞ւ են կարևոր համայնքի և պետության համար» թեմայով հանդիպում-քննարկումը՝ նվիրված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների նշանակությանը և ընտրական գործընթացներում երիտասարդների ներգրավվածությանը։
Image 22.10.2026 ԵՊՀ ԻՄ-ում բացվեց «Առաքելոց» միջազգային աշնանային երրորդ դպրոցը 2026 թ. հոկտեմբերի 22-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում հանդիսավոր կերպով բացվեց «Առաքելոց» միջազգային աշնանային երրորդ դպրոցը: Այն կազմակերպվել է Զալցբուրգի համալսարանի (Ավստրիա), ՀՀ հնագիտության և ազգագրության ինստիտուտի ու ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի միջև համագործակցության շրջանակներում «Հայ մշակութային ժառանգության միջգիտակարգային ուսումնասիրություններ» հեռավար լաբորատորիայի կողմից: