Image 15.02.2025 ԵՊՀ ԻՄ ուսանողուհի Մարիամ Դարբինյանն արժանացել է Երևանում ԳՄՌԿ-ի սահմանած «2025 թվականի լավագույն ուսանող» մրցանակի Միջազգային Արդեն 9 տարի անընդմեջ հունվարի 25-ին Երևանի գիտության և մշակույթի ռուսական կենտրոնը (ԳՄՌԿ) Հայաստանում Ռուսաստանի բուհերի ուսանողների ասոցիացիայի աջակցությամբ հանդիսավորությամբ նշում է Ուսանողության օրը («Татьянин день»): Այդ միջոցառման շրջանակներում իրականացվում է արդեն ավանդական դարձած «Տարվա լավագույն ուսանող» անվանակարգում հաղթողների պարգևատրման արարողությունը, որի ընթացքում ռուսաստանյան և հայաստանյան բուհերի՝ ուսման մեջ առաջադեմ և հասարակական գործունեությամբ ակտիվ ուսանողներն արժանանում են հավաստագրերի և խրախուսական նվերների:
Image 12.02.2025 ԵՊՀ ԻՄ-ում մեկնարկել են «Վիքիմեդիա Հայաստան»-ի հետ իրականացվող մասնագիտական պրակտիկաները Պրակտիկաներ 2025 թ. փետրվարի 11-12-ը ԵՊՀ ԻՄ չորս կրթական ծրագրերի ուսանողների մասնագիտական պրակտիկաների կազմակերպմանն աջակցելու նպատակով մասնաճյուղում էին «Վիքիմեդիա Հայաստան» գիտակրթական հասարակական կազմակերպության միջոցառումների համակարգող Դավիթ Սարգսյանը և անդամներ Դավիթ Մանուկյանն ու Գագիկ Սարգսյանը:
Image 06.02.2025 ԵՊՀ ԻՄ-ում կայացավ «Դպրոցական մանկավարժություն և մեթոդիկա» կրթական ծրագրի մագիստրոսական թեզերի պաշտպանությունը 2025 թ. փետրվարի 6-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցավ «Դպրոցական մանկավարժություն և մեթոդիկա» կրթական ծրագրի ավարտական կուրսի մագիստրոսական թեզերի պաշտպանությունը:
Image 29.01.2025 Հարցազրույց ԵՊՀ ԻՄ «Ֆինանսներ (ըստ ոլորտի)» կրթական ծրագրի 3-րդ կուրսի ուսանողուհի Շուշանիկ Շահնազարյանի հետ Հարցազրույցներ Շուշանիկ Մեսրոպի Շահնազարյանը «Ֆինանսներ» մասնագիտության «Ֆինանսներ (ըստ ոլորտի)» բակալավրի կրթական ծրագրի առկա ուսուցման համակարգի 3-րդ կուրսի ուսանողուհի է, 2024-2025 ուստարվա 1-ին կիսամյակի անվանական կրթաթոշակառու։
Image 28.01.2025 Շնորհավոր Հայոց բանակի կազմավորման 33-րդ տարեդարձը Ուղերձներ Հայոց բանակի կազմավորման 33-ամյակի առթիվ ԵՊՀ ԻՄ տնօրենության և ողջ անձնակազմի անունից սիրով շնորհավորում, խորին խոնարհումով երախտագիտություն ենք հայտնում մեր բոլոր զինծառայողներին, Հայոց բանակի ստեղծման և կայացման բոլոր երախտավորներին, հայրենի հողի սուրբ պաշտպաններին, հանուն հայրենիքի հերոսաբար պայքարած, իրենց կյանքը չխնայած մեր բոլոր համալսարանականներին….
Image 24.01.2025 Հարցազրույց ԵՊՀ ԻՄ «Ռուսաց լեզու և գրականություն» կրթական ծրագրի 4-րդ կուրսի ուսանողուհի Լիդա Ցուցուլյանի հետ Հարցազրույցներ Լիդա Արտակի Ցուցուլյանը ԵՊՀ ԻՄ «Մասնագիտական մանկավարժություն» մասնագիտության «Ռուսաց լեզու և գրականություն» բակալավրի կրթական ծրագրի առկա ուսուցման համակարգի 4-րդ կուրսի ուսանողուհի է, 2024-2025 ուստարվա 1-ին կիսամյակի անվանական կրթաթոշակառու: Լիդան կարծում է, որ մանկավարժներն են մեր կայուն ու վառ ապագայի հիմնասյունը։ Եթե մենք ապագայում ուզում ենք ունենալ խելացի և կոմպետենտ դատավորներ, բժիշկներ, տնտեսագետներ և այլն, մենք այսօր պիտի ունենանք խելացի և հմուտ մանկավարժներ, քանի որ մանկավարժներն են ձևավորում և դաստիարակում սերունդներ։
Image 18.01.2025 Տնօրենության նիստ Տնօրենության նիստեր ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում 2025 թ. հունվարի 18-ին կայացավ տնօրենության նիստ՝ Մ. Օթարյանի նախագահությամբ:
Image 17.01.2025 ԵՊՀ ԻՄ-Դիլիջանի կենտրոնական դպրոց համագործակցության շրջանակներում Համագործակցություն Պրակտիկաներ 2025 թ. հունվարի 16-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի հումանիտար գիտությունների ֆակուլտետի «Դպրոցական մանկավարժություն և մեթոդիկա» մագիստրոսական կրթական ծրագրի և «Ռուսաց լեզու և գրականություն» բակալավրի կրթական ծրագրի ուսանողները տնօրենի խորհրդական Ա. Հ. Մակարյանի և ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար Ն. Գրիգորյանի ուղեկցությամբ այցելեցին Դիլիջանի կենտրոնական դպրոց:
Image 30.12.2024 Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ Ուղերձներ Սիրելի՛ համալսարանականներ, տավուշցիներ, հայրենակիցներ, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրենության և ամբողջ անձնակազմի անունից ջերմորեն շնորհավորում ենք գալիք Ամանորի և Սուրբ Ծննդի կապակցությամբ:
Image 28.12.2024 ԵՊՀ ԻՄ-ում կայացավ Գիտական խորհրդի տարեվերջյան ընդլայնված նիստը Գիտխորհրդի նիստեր 2024 թ. դեկտեմբերի 28-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցավ Գիտական խորհրդի տարեվերջյան ընդլայնված նիստը, որին մասնակցում էին Երևանի պետական համալսարանի ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանի գլխավորած աշխատանքային խումբը՝ ԵՊՀ գիտական հարցերի գծով պրոռեկտոր Ռաֆայել Բարխուդարյանը (ԵՊՀ ԻՄ գիտխորհրդի անդամ), ԵՊՀ ռեկտորի խորհրդական Վիգեն Խալատյանը, Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, փոխմարզպետ Նարեկ Ղուշչյանը: