Image 07.12.2024 Այսօր Սպիտակի երկրաշարժի 36-րդ տարելիցն է Ուղերձներ Դեկտեմբերի 7-ը Երկրաշարժի զոհերի հիշատակի և աղետների դիմակայության օրն է: 1988 թ. դեկտեմբերի 7-ին՝ 36 տարի առաջ, ՀՀ հյուսիսային շրջաններում` գլխավոր Կովկասյան լեռնաշղթայի առանցքից մոտավորապես 150 կմ դեպի հարավ, տեղի ունեցավ ավերիչ երկրաշարժ (հետագայում այն անվանվեց Սպիտակի երկրաշարժ), որը խլեց տասնյակ հազարավոր մարդկանց կյանքեր, պատճառեց զանգվածային վնասվածքներ և փլուզումներ:
Image 06.12.2024 ԵՊՀ ԻՄ-ում կայացավ վոլեյբոլի բաց առաջնություն Սպորտային միջոցառումներ 2024 թ. դեկտեմբերի 6-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցավ վոլեյբոլի բաց առաջնություն, որը նպատակաուղղված էր Տավուշի մարզում սպորտի մասսայականացմանը, մասնակիցների սպորտային վարպետության բարձրացմանը, ինչպես նաև դպրոց-համալսարան կապի ամրապնդմանը:
Image 03.12.2024 «Սպորտը՝ հանուն հավասար հնարավորությունների» խորագրով մարզային աշխատաժողով ԵՊՀ ԻՄ-ում Համագործակցություն Սպորտային միջոցառումներ ԵՊՀ ԻՄ և «Հույսի կամուրջ» ՀԿ միջև կնքված փոխըմբռնման հուշագրի շրջանակներում 2024 թ․ դեկտեմբերի 3-ին «Հույսի կամուրջ» հաշմանդամություն ունեցող երեխաների և երիտասարդների իրավունքների պաշտպանության հասարակական կազմակերպությունը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում իրականացրեց «Սպորտը՝ հանուն հավասար հնարավորությունների» խորագրով մարզային աշխատաժողով, որին մասնակցեց մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների և համայնքային կառույցների 135 ներկայացուցիչ:
Image 30.11.2024 Գիտական խորհրդի նիստ Գիտխորհրդի նիստեր ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցավ Գիտական խորհրդի նիստ՝ Ա. Հ. Մակարյանի նախագահությամբ: Գիտխորհրդի նիստում քննարկվեցին ԵՊՀ ԻՄ 2024 թ. ընդունելության արդյունքներին (առկա և հեռակա ուսուցում), 2025 թ. եկամուտների և ծախսերի նախահաշվին (բյուջե), ԵՊՀ ԻՄ շրջանավարտների վերաբերյալ արտաքին շահակիցների՝ 2023-2024 թթ. կարծիքների ուսումնասիրությանը վերաբերող հարցեր: Ներկայացվեցին Կիրառական արվեստի և Բնական գիտությունների ֆակուլտետների՝ 2023-2024 ուստարվա հաշվետվությունները՝ ըստ ԵՊՀ ԻՄ 2022-2026 ռազմավարական ծրագրի:
Image 29.11.2024 Մասնաճյուղում կայացավ «Կարիերայի նոր հնարավորություններ և հեռանկարներ» խորագրով տոնավաճառ Իրադարձություններ 2024 թ. նոյեմբերի 29-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցավ «Կարիերայի նոր հնարավորություններ և հեռանկարներ» խորագրով կարիերայի տոնավաճառը, որը կազմակերպվեց Երևանի պետական համալսարանի և Եվրասիա միջազգային համալսարանի գործակցությամբ, Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) «Սովորի՛ր և վաստակի՛ր. Արցախ» ծրագրի շրջանակում: Ծրագիրն իրականացնում է ՀԲԸՄ-ն (HEKS/EPER կազմակերպության ֆինանսավորմամբ, «Շեն» ԲՀԿ և «Սյունիք-Զարգացում» համայնքային ՀԿ հետ համատեղ):
Image 29.11.2024 Կիրառական արվեստի ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանողների այցը Մայր Աթոռ Ս. Էջմիածին Պրակտիկաներ «Ցուցահանդեսային տեխնոլոգիաներ» դասընթացի շրջանակներում ԵՊՀ ԻՄ կիրառական արվեստի ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանողները Տուրիզմի կառավարման և մշակութաբանության ամբիոնի դոցենտ, արվեստաբան-գծանկարիչ Լևոն Լաճիկյանի գլխավորությամբ այցելեցին Մայր Աթոռ Ս․ Էջմիածին:
Image 29.11.2024 ԵՊՀ ԻՄ-ում բացվեց Ռուսաց լեզվի լրացուցիչ կրթության կենտրոնը Իրադարձություններ 2024 թ. նոյեմբերի 29-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ Ռուսաց լեզվի լրացուցիչ կրթության կենտրոնի բացման հանդիսավոր արարողությունը:
Image 23.11.2024 ԵՊՀ ԻՄ-ում բացվեց «Վիքիմեդիա Հայաստան» գիտակրթական հասարակական կազմակերպության վիքիակումբը Համագործակցություն 2024 թ. նոյեմբերի 23-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ այցելեցին «Վիքիմեդիա Հայաստան» գիտակրթական հասարակական կազմակերպության ներկայացուցիչները՝ ՀԿ նախագահ Արշակ Շահենյանը, որակյալ բովանդակության պատասխանատու Մհեր Բեքարյանը, դասընթացների պատասխանատու Արտաշես Թադևոսյանը և միջոցառումների համակարգող Դավիթ Սարգսյանը: Այցելության նպատակը ԵՊՀ ԻՄ-ում «Վիքիմեդիա Հայաստան» գիտակրթական հասարակական կազմակերպության վիքիակումբի բացումն էր:
Image 23.11.2024 Ընթացքի մեջ են մանկավարժական պրակտիկաները Պրակտիկաներ 2024 թ․ հոկտեմբերի 7-ից նոյեմբերի 30-ը մարզի դպրոցներում (Իջևանի համար 5, Գանձաքարի, Սարիգյուղի, Ազատամուտի, Ն․ Ծաղկավանի, Գոշի, Վազաշենի) ընթանում են ԵՊՀ ԻՄ «Տարրական մանկավարժություն և մեթոդիկա», «Ռուսաց լեզու և գրականություն» կրթական ծրագրերի 4-րդ կուրսերի ուսանողների մանկավարժական ակտիվ պրակտիկաները:
Image 23.11.2024 Ռուսաց լեզվի մագիստրոսները ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում Միջազգային Պրակտիկաներ Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղը դարձել է հարթակ յուրօրինակ կրթական նախագծի համար, որը միավորել է ռուսաց լեզվի մագիստրոսներին Ռուսաստանի տարբեր ծայրերից: 2024 թ. նոյեմբերի 5-ից դեկտեմբերի 5-ը մասնաճյուղը հյուրընկալել է «Ռոսսոտրուդնիչեստվոյի» կողմից Մոսկվայի պետական լեզվաբանական համալսարանի աջակցությամբ կազմակերպված «Ռուսաց լեզվի մագիստրոսներ» մրցույթի երկու հաղթողների: