Image 03.04.2025 Պրակտիկայի շրջանակներում «Զբոսաշրջություն» մասնագիտության ուսանողներն այցելեցին Կոտայքի մարզ և Երևան Պրակտիկաներ 2025 թ. ապրիլի 2-ին ուսումնական պրակտիկայի շրջանակներում ԵՊՀ ԻՄ հեռակա ուսուցման «Զբոսաշրջություն» մասնագիտության 2-րդ կուրսի ուսանողները պրակտիկայի ղեկավար Ա. Ուլիխանյանի գլխավորությամբ այցելեցին Կոտայքի մարզ և Երևան՝ զբոսաշրջային ռեսուրսների ուսումնասիրման և գնահատման նպատակով:
Image 31.03.2025 «Ուսանողների դերը ուշխորհրդային Հայաստանի լիբերալ մշակույթում» խորագրով ժամանակավոր ցուցադրություն ԵՊՀ ԻՄ-ում Ցուցահանդեսներ 2025 թ. մարտի 29-ին Երևանի պետական համալսարանի նախաձեռնությամբ մասնաճյուղում բացվեց «Ուսանողների դերը ուշխորհրդային Հայաստանի լիբերալ մշակույթում» խորագրով ժամանակավոր ցուցադրությունը, որի նպատակն է ուսանողությանը ներկայացնել 1960-80-ական թվականների Խորհրդային Հայաստանի հասարակական կյանքում տեղի ունեցած խորքային փոփոխություններն ու դրանցում երիտասարդների ունեցած դերն ու ազդեցությունը։
Image 29.03.2025 Տնօրենության նիստ Տնօրենության նիստեր ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում ս.թ. մարտի 28-ին տեղի ունեցավ տնօրենության նիստ՝ Մ. Մ. Օթարյանի նախագահությամբ:
Image 29.03.2025 Կայացավ ԵՊՀ-ի կողմից կազմակերպված 2025 թ. դպրոցական օլիմպիադայի 1-ին փուլը 2025 թ. մարտի 29-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղն Իջևանի՝ Սպարտակ Սարգսյանի անվան թիվ 1 հիմնական դպրոցում իրականացրեց ԵՊՀ-ի հետ համատեղ անցկացվող 2025 թ. դպրոցական օլիմպիադայի 1-ին փուլը:
Image 29.03.2025 Կայացավ ԵՊՀ ԻՄ կիրառական արվեստի ֆակուլտետի դասախոսների և ուսանողների աշխատանքների ցուցահանդեսի հանդիսավոր բացումը Ցուցահանդեսներ 2025 թ. մարտի 28-ին Իջևանի «Վերնատուն» պատկերասրահում բացվեց ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի կիրառական արվեստի ֆակուլտետի դասախոսների և ուսանողների աշխատանքների ցուցահանդեսը՝ նվիրված կանանց տոնին:
Image 27.03.2025 «Дидактика: от прошлого до современности» թեմայով բինար դասախոսություն ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում Դասընթացներ, վերապատրաստումներ 2025 թ. մարտի 27-ին ԵՊՀ ԻՄ հումանիտար գիտությունների ֆակուլտետի «Ռուսաց լեզու և գրականություն» կրթական ծրագրի առաջին կուրսի ուսանողների հետ խառը (առցանց և առկա) ձևաչափով անցկացվեց բինար դասախոսություն՝ «Дидактика: от прошлого до современности» թեմայով: ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում «Հրավիրյալ պրոֆեսոր» նախագծի շրջանակներում պարբերաբար անցկացվում են նման ոչ ավանդական պարապմունքներ տարբեր բուհերի հետ:
Image 27.03.2025 Հարցազրույց ԵՊՀ ԻՄ «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» կրթական ծրագրի 4-րդ կուրսի ուսանող Սահակ Գուլակյանի հետ Հարցազրույցներ Սահակ Գեղամի Գուլակյանը «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» բակալավրի կրթական ծրագրի առկա ուսուցման համակարգի 4-րդ կուրսի ուսանող է, 2024 թ. «Լավագույն ուսանող» հանրապետական մրցույթի հաղթող, ԵՊՀ ԻՄ 2024-2025 ուստարվա 2-րդ կիսամյակի անվանական կրթաթոշակառու։ Սահակը կարևորում է մաթեմատիկական և ծրագրավորման մասնագիտությունները երկրի առաջընթացի համար՝ ընդգծելով, որ դրանք տեխնոլոգիական զարգացման և տնտեսական աճի հիմքն են:
Image 20.03.2025 ԵՊՀ ԻՄ մագիստրատուրայի՝ 2025 թ. շրջանավարտների դիպլոմների հանձնման արարողություն Միջոցառումներ 2025 թ. մարտի 20-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցավ «Ընդհանուր մանկավարժություն» մասնագիտության «Դպրոցական մանկավարժություն և մեթոդիկա» կրթական ծրագրով հեռակա ուսուցման մագիստրատուրայի շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը:
Image 11.03.2025 Ճանաչողական այց և ինտելեկտուալ խաղ մասնաճյուղում Մասնագիտական կողմնորոշում 2025 թ. մարտի 11-ին ԵՊՀ ԻՄ պրակտիկայի կազմակերպման և շահակիցների հետ համագործակցության (ՊԿՇՀ) բաժնի նախաձեռնությամբ մասնաճյուղում հյուրընկալվել էին Ազատամուտի միջնակարգ դպրոցի 10-րդ և 11-րդ դասարանի աշակերտները՝ մասնագիտական կողմնորոշման աշխատակիցներ Լ. Բաբայանի և Լ․ Շահինյանի ուղեկցությամբ։
Image 08.03.2025 ՇՆՈՐՀԱՎՈՐ ՄԱՐՏԻ 8 Ուղերձներ Սիրելի՛ կանայք և աղջիկներ, ԵՊՀ ԻՄ տնօրենության և ողջ անձնակազմի անունից ջերմորեն շնորհավորում ենք Մարտի 8-ի՝ Կանանց միջազգային օրվա կապակցությամբ, ցանկանում ենք ձեզ անսպառ սեր և երջանկություն, ընտանեկան ջերմություն, կանացի չխամրող հմայք, գարնանային թարմ տրամադրություն, խաղաղ երկինք և ամենայն բարիք: