Image 21.10.2025 Վերապատրաստման դասընթաց և հետազոտության իրականացում Տավուշի մարզում 2025 թ. հոկտեմբերի 18-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ այցելեցին Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ-ում գործող Հայաստանում և Սփյուռքում պատմության դասավանդման հիմնախնդիրների հետազոտության կենտրոնի աշխատակիցները՝ Խ․ Աբովյանի անվան ՀՊՄՀ համաշխարհային պատմության և նրա դասավանդման ամբիոնի վարիչ, պ․գ․դ․, պրոֆեսոր Խաչատուր Ստեփանյանը, նույն ամբիոնի դոցենտներ Միքայել Մարտիրոսյանը և Արման Մարտիրոսյանը՝ կենտրոնի ղեկավար, մ․գ․թ․, դոցենտ Հարություն Պապոյանի գլխավորությամբ:
Image 18.10.2025 «Ռուսաց լեզվի ժամանակակից ուսուցչի թվային օգնականները» թեմայով դասախոսություն-քննարկում ԵՊՀ ԻՄ-ում 2025 թ. հոկտեմբերի 18-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ էին այցելել Ռուսաստանի ժողովուրդների բարեկամության համալսարանի (ՌԺԲՀ) և Հայաստանում Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցիչները՝ Գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի Գյումրու մասնաճյուղի ղեկավար Անտոն Բերյանևի գլխավորությամբ:
Image 16.10.2025 Տեղեկատվական հանդիպում ԵՊՀ ԻՄ հոգեբանական, ուսումնախորհրդատվական կենտրոնում 2025 թ. հոկտեմբերի 15-ին ԵՊՀ ԻՄ հոգեբանական, ուսումնախորհրդատվական նորաստեղծ կենտրոնում տեղի ունեցավ «MeaningfulWorld»-ի կողմից կազմակերպված տեղեկատվական հանդիպում, որին մասնակցում էին Հումանիտար գիտությունների ֆակուլտետի «Հոգեբանություն» և այլ մասնագիտությունների ուսանողներ:
Image 14.10.2025 Մեր ուսանողները մասնակցեցին «Digitec Expo 2025» տեխնոլոգիական ցուցահանդեսին 2025 թ. հոկտեմբերի 11-ին ԵՊՀ ԻՄ «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» կրթական ծրագրի 3-րդ կուրսի ուսանողները՝ որպես այցելուներ, Երևանում մասնակցեցին «Digitec Expo 2025» տեխնոլոգիական ցուցահանդեսին։ Այն համախմբել էր տեղեկատվական տեխնոլոգիաների, ինժեներիայի և նորարարության ոլորտների առաջատար ընկերություններին, ստարտափներին և կրթական հաստատություններին։
Image 11.10.2025 ԵՊՀ ԻՄ-ում կայացան 2025-2026 ուստարվա մագիստրատուրայի ընդունելության քննությունները Ընդունելություն 2025 թ. հոկտեմբերի 10-11-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում իրականացվեցին 2025-2026 ուստարվա մագիստրատուրայի հեռակա ուսուցման ընդունելության հարցացրույցները և քննությունները՝ «Ընդհանուր մանկավարժություն» մասնագիտության «Դպրոցական մանկավարժություն և մեթոդիկա» և «Կառավարում» մասնագիտության «Գործարար վարչարարություն (կառավարում)» կրթական ծրագրերով:
Image 09.10.2025 Հաստատվել է «Իջևան համայնքի կայուն էներգետիկ զարգացում» ծրագրի շրջանակներում Իջևանի համայնքապետարանի և ԵՊՀ ԻՄ-ի կողմից ներկայացված նախագիծը 2025 թ․ մարտին Իջևանի համայնքապետարանը և ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը՝ որպես համահայտատուներ, դիմել էին GIZ-ի հայաստանյան գրասենյակի կողմից իրականացվող Տեղական զարգացման հիմնադրամի (ՏԶՀ) «Վերականգնվող էներգիա (ՎԷ) և էներգաարդյունավետություն (ԷԱ)» ծրագրին՝ ներկայացնելով «Իջևան համայնքի կայուն էներգետիկ զարգացում» նախագիծը:
Image 04.10.2025 ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում ընթանում են ուսուցիչների վերապատրաստումներ 2025 թ. հոկտեմբերի 1-ից ԵՊՀ ԻՄ-ում մեկնարկել և մինչև նոյեմբերի 1-ը կընթանան հերթական ատեստավորման ենթակա ուսուցիչների նոր խմբի վերապատրաստումները՝ Տավուշի և Գեղարքունիքի մարզերի ավելի քան 85 ուսուցիչների մասնակցությամբ:
Image 04.10.2025 ԵՊՀ ԻՄ-ում կայացավ «Հեքիաթի հոգելեզվաբանական կիրառությունը» գրքի շնորհանդեսը 2025 թ. հոկտեմբերի 3-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի գրադարանի «Ամերիկյան» ընթերցասրահում տեղի ունեցավ ԵՊՀ ԻՄ հայոց լեզվի և գրականության ամբիոնի ասիստենտ, բ․գ․թ․ Սիրանուշ Հովհաննիսյանի և ԵՊՀ ընդհանուր հոգեբանության ամբիոնի դոցենտ, հ․գ․թ. Դիանա Սարգսյանի հեղինակած «Հեքիաթի հոգելեզվաբանական կիրառությունը» ուսումնական ձեռնարկի շնորհանդեսը, որին մասնակցում էին ԵՊՀ ԻՄ տնօրեն Մհեր Օթարյանը, վարչական և պրոֆեսորադասախոսական անձնակազմերի ներկայացուցիչներ, ուսանողներ:
Image 02.10.2025 Անվանական կրթաթոշակների և ուսման վարձի լրիվ փոխհատուցման հավաստագրերի հանդիսավոր հանձնում 2025 թ․ հոկտեմբերի 2-ին կազմակերպվեց հանդիպում՝ ԵՊՀ ԻՄ տնօրեն Մ․ Օթարյանի, Ուսումնամեթոդական վարչության պետ Ա. Դավթյանի, ֆակուլտետների դեկանների և ուսանողների մասնակցությամբ:
Image 01.10.2025 ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի հերթական այցը մասնաճյուղ 2025 թ. սեպտեմբերի 30-ին Տավուշի մարզ աշխատանքային այցի շրջանակներում ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ այցելեց ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի գլխավորած պատվիրակությունը: