Image
ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ուսանողների մասնակցությունը նյարդահոգելեզվաբանական միջազգային խորհրդակցությանը
Միջազգային
ԵՊՀ ԻՄ «Հայոց լեզու և գրականություն» կրթական ծրագրի ուսանողները ս.թ. դեկտեմբերի 24-ին մասնակցեցին ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի կիրառական լեզվաբանության բաժնի նախաձեռնությամբ կազմակերպված նյարդահոգելեզվաբանության ուղղվածության միջազգային առցանց խորհրդակցությանը («Международное совещание по проблемам прикладной лингвистики: нейролингвистика, психолингвистика»): Օրակարգում նյարդահոգելեզվաբանական 4 խնդիր էր՝ «Կիրառական լեզվաբանությունը և ժամանակակից տեխնոլոգիաները. արհեստական բանականություն» (Прикладная лингвистика и современные технологии: искусственный интеллект), «Նյարդալեզվաբանության ժամանակակից խնդիրները. լեզվամտածողության վերականգնումը լեզվական թեստերի միջոցով» (Актуальные проблемы нейролингвистики: восстановление языкового мышления с помощью языковых тестов), «Հոգելեզվաբանության զարգացման կանխատեսումներ. XXI դարի II կեսի նախաշեմին» (Прогнозы развития психолингвистики: на пороге II половины XXI века), «Դաշտային մեթոդները լեզվական և միջգիտակարգային հետազոտությունների մեջ» (Полевые методы в языковых и междисциплинарных исследованиях (диалектология, разговорная речь):
©2025 Բոլոր իրավունքները պաշտպանված են: