Վարդանյան Թրահել Գերասիմի

5

 

Կրթությունը

1989-1992 թթ., ԵՊՀ ասպիրանտուրա

1983 – 1988 թթ., ԵՊՀ Աշխարհագրության ֆակուլտետ, ջրաօդերևութաբանություն մասնագիտություն

1985- 1987 թթ., ԵՊՀ ՀՄ ֆակուլտետ, էքսկուրսավարի բաժին Գիտական աստիճանը

2013 թ. աշխարհագրական գիտությունների դոկտոր (դոկտորական թեման՝ Հայաստանի գետերի հոսքի տատանումները և կանխատեսումը կլիմայի գլոբալ փոփոխության դեպքում)

Գիտական կոչումը

2014 թ. պրոֆեսոր

Աշխատանքային գործունեությունը

2018 թ. ապրիլից մինչև օրս ԵՊՀ Ֆիզիկական աշխարհագրության և ջրաօդերևութաբանության ամբիոնի պրոֆեսոր

2009 – 2018 թթ. ԵՊՀ Ֆիզիկական աշխարհագրության և ջրաօդերևութաբանության ամբիոնի վարիչ

2000 – 2009 թթ. ԵՊՀ, Ֆիզիկական աշխարհագրության ամբիոնի դոցենտ

1997 – 2001 թթ. ԵՊՀ, աշխարհագրական ֆակուլտետի դեկանի տեղակալ

1996 – 2000 թթ. ԵՊՀ, Ֆիզիկական աշխարհագրության ամբիոնի դասախոս

1993 – 2008 թթ. Երևանի «Քվանտ» վարժարանի աշխարհագրության ամբիոնի վարիչ (համատեղության կարգով)

1991 – 1996 թթ. ԵՊՀ, ջրաբանության և քարտեզագրության ամբիոնի ասիստենտ

1989 – 1991 թթ. ԵՊՀ, ջրաբանության և քարտեզագրության ամբիոնի լաբորանտ

1988 – 1989 թթ. Հայկական աշխարհագրական ընկերության ինժեներ

1980-1982 թթ. ծառայություն ԽՍՀՄ բանակում

Դասավանդվող դասընթացները

 Ջրաբանություն

 Ջրաօդերևութաբանական դիտարկումների վիճակագրական մշակման և վերլուծման մեթոդներ

 Գետային հոսք և ջրաբանական հաշվարկներ

 Բնագիտության ժամանակակից կոնցեպցիաներ

 Հայաստանի ջրաբանություն

 Ջրակլիմայական գլոբալ փոփոխությունների և ջրաէկոլոգիայի հիմնախնդիրները

 Ջրաօդերևութաբանության արդի հիմնախնդիրներ

 Կլիմայի փոփոխություն

 Աշխարհագրական կանխատեսման հիմունքներ

Գիտական հետաքրքրությունների ոլորտը

Ջրային ռեսուրսների կառավարում, գետերի ջրաբանություն, աշխարհագրական մոդելավորում և կանխատեսում, կլիմայի գլոբալ փոփոխություն, գեոէկոլոգիա:

Գիտական հրատարակումներ

Հեղինակ եմ ավելի քան 200 գիտական, ուսումնամեթոդական աշխատանքների, մենագրությունների, բուհական ուսումնական ձեռնարկների, ինչպես նաև դպրոցական դասագրքերի:

Գիտահետազոտական թեմաներ, դրամաշնորհներ, պատվոգրեր (սկսած 2000 թ.)

Գիտահետազոտական թեմաներ և դրամաշնորհներ

 Մակ-Արտուր Միջազգային հիմնադրամի կողմից դրամաշնորհ “Գետային հոսքի դինամիկ փոփոխությունները 20-րդ դարում և դրա գնահատումը կլիմայի գլոբալ տաքացման պայմաններում” գիտական թեմայի կատարման համար, 2002 թ.:

 ՆԱՏՕ-ի կողմից ֆինանսավորված միջազգային դրամաշնորհային ծրագիր` «Բնական աղետները և ջրի անվտանգությունը. ռիսկի գնահատումը, արագ արձագանքումը և շրջակա միջավայրի կառավարումը» թեմայով, որի շրջանակներում 2007 թ. Երևանում անցկացվեց նաև Միջազգային գիտաժողով:

 « ՀՀ ջրային ռեսուրսների խոցելիության գնահատումը և ջրային օբյեկտների հարմարվողականության ուղիների մշակումը կլիմայի գլոբալ տաքացման դեպքում», 2008-2010թթ /թեմայի ծածկագիրը` 1021/,

 «ՀՀ չուսումնասիրված փոքր գետերի ջրային ռեսուրսների և ջրաէներգետիկ պոտենցիալի որոշումը», 2001-2003թթ /թեմայի ծածկագիրը` 01-463/ :

 «Գետային հոսքի դինամիկ փոփոխությունները 20-րդ դարում և դրա գնահատումը կլիմայի գլոբալ տաքացման պայմաններում», 2002 թ. Դրամաշնորհ ՄակԱրտուր Միջազգային հիմնադրամի կողմից /Project: N 02-73180 /:

 «Նոր կառուցվող Հայկական ԱԷԿ-ի էներգոբլոկի հովացման համար մատակարարվող ջրի ջրաբանական հետազոտությունը և հաշվարկը», 2010 թ.,

 «Դաստակերտի պղնձամոլիբդենի հանքավայրի շահագործման ջրակլիմայական հետազոտությունը և հաշվարկը», 2011թ.,

 «Մեղրու ոսկու հանքավայրի շահագործման ջրակլիմայական հետազոտությունը և հաշվարկը», 2012 թ.,

 «Հրազդանի երկաթի հանքավայրի շահագործման ջրակլիմայական հետազոտությունը և հաշվարկը», 2013 թ.:

CRDF-ի կողմից դրամաշնորհ “Նոր մագիստրական ծրագրի զարգացումը. կլիմայի փոփոխությունը և կայուն զարգացումը Հարավային Կովկասի օրինակով” նախագծի համար, 2010 թ.:

 «Հայ-գերմանական համագործակցություն – 2016-2018թթ.», «Հայաստանի կենտրոնական տարածքներում խիստ դեգրադացված էկոհամակարգերի պեդալոգիան և հողօգտագործման կայուն կառավարման ներուժը» /թեմայի ծածկագիրը` 16GE-033/ : Պատվոգրեր՝ 2009 թ. և 2014թ. ԵՊՀ պատվոգիր

Անդամակցությունը գիտական և հասարակական կազմակերպությունների

2016 թ-ից ՀՀ Բնապահպանության նախարարության տեխնիկական խորհրդի անդամ

2016 թ-ից ՀՀ բնապահպանության նախարարությանն առընթեր Հայաստանում ՄԱԿ-ի «Անապատացման դեմ պայքարի» կոնվենցիայի իրականացման համակարգող խորհրդի անդամ

2016 թ-ից ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հիդրոլոգիական միջազգային ծրագրի (ՀՄԾ) Ազգային կոմիտեի անդամ

2009 թ-ից Միջազգային աշխարհագրական միության հայկական ազգային կոմիտեի նախագահ

2003 թ-ից «Ջրային, կլիմայական և ռեկրեացիոն ռեսուրսների միջազգային գիտահետազոտական կենտրոն» ՀԿ նախագահ

2007 թ-ից Հողի և ջրի պահպանության համաշխարհային ասոցիացիայի անդամ

2005 թ-ից Հայկական աշխարհագրական ընկերության փոխնախագահ

2004 թ-ից Միջազգային աշխարհագրական միության ջրաբանական հանձնաժողովի վարչության անդամ, ԱՊՀ և Մերձավոր Արևելքի երկրների աշխատանքների համակարգող

2000 թ-ից Շրջակա միջավայրի պատմության եվրոպական ընկերության անդամ

2002 թ-ից Միջազգային աշխարհագրական միության հողերի դեգրադացիայի և անապատացման հանձնաժողով (անդամ)

2011-2018թթ. ԵՊՀ-ում գործող “Երկրագիտություն” մասնագիտության գծով 005 մասնագիտական խորհուրդի անդամ

Համակարգչային ունակություններ

Windows, MS Office (Word, Excel, Access, PowerPoint), CorelDRAW, Photo paint, Photoshop, AutoCAD, ArcGIS