ԲՆԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖԱԿՈՒԼՏԵՏ
Բնական գիտությունների ֆակուլտետը 1991թ. Իջևանում բացված տարածաշրջանային քոլեջի երեք ֆակուլտետներից մեկն էր, որի առաջին դեկանը եղել է ֆիզմաթ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Վալերի Տեր-Անտոնյանը:
1994թ. կառավարության որոշմամբ` Իջևանի տարածաշրջանային քոլեջի բազայի վրա ստեղծվում է ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը: Բնական գիտությունների ֆակուլտետում ընդունելությունը կատարվում էր «Մաթեմատիկա» և «Ֆիզիկա» մասնագիտությունների գծով: Ֆակուլտետը ղեկավարում էր ֆիզմաթ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Ռոլանդ Ավագյանը:
Հաշվի առնելով անտառաշատ մարզի բնական առանձնահատկությունները` 2000թ. ֆակուլտետի կազմում ավելանում է «Անտառային և անտառապուրակային տնտեսություն» մասնագիտությունը, որի նպատակն էր մարզի անտառտնտեսությունները համալրել բարձրակարգ մասնագետներով: Նույն թվականին «Մաթեմատիկա» և «Ֆիզիկա» մասնագիտությունների փոխարեն ընդունելություն է կատարվում «Կիրառական մաթեմատիկա և ֆիզիկա» մասնագիտությամբ` հնգամյա կրթությամբ:
Հաշվի առնելով ԿԳՆ պահանջները՝ 2007թ. կատարվում է մասնագիտությունների փոփոխություն. «Մաթեմատիկա, ինֆորմատիկա և ֆիզիկա» մասնագիտությունը, որը գործում էր 2001թ.-ից, փոխարինվում է «Կիրառական մաթեմատիկա և ֆիզիկա» մասնագիտությամբ, իսկ «Անտառային և անտառպուրակային տնտեսություն» մասնագիտությունը` «Բնապահպանություն և բնօգտագործում» մասնագիտությամբ:
2004 թ.-ից շուրջ 10 տարի ֆակուլտետի դեկանը ֆիզմաթ. գիտ. թեկնածու Արտակ Վոլոդյայի Ցուցուլյանն էր, իսկ 2014 թ.-ից դեկանի պաշտոնակատարն է ֆիզմաթ. գիտ. թեկնածու, դոցենտ (գիտ. կոչումը) Մանվել Աշոտի Զաքարյանը:
Ֆակուլտետն այժմ ունի երկու ամբիոն.
Ֆակուլտետի կառուցվածքում գործում է երկու համակարգչային լաբորատորիա` հագեցած ժամանակակից լաբորատոր բազայով: Գործում է անվճար համացանց:
Այժմ ֆակուլտետում ուսուցումը կազմակերպվում է «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» ու «Քարտեզագրություն և կադաստրային գործ» մասնագիտությունների գծով:
ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԴԵԿԱՆԻ ՊԱՇՏՆԱԿԱՏԱՐ`
ԲՆԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖԱԿՈՒԼՏԵՏ
Մանվել Աշոտի Զաքարյան, ֆիզմաթ. գիտ. թեկնածու, դոցենտ
(Հեռ.՝ (+37494) 340113, Էլ. փոստ` mzakar@mail.ru, natural_ib@ysu.am)
Ծննդյան թիվը
08.08.1965թ.
Աշխատանքային գործունեությունը
1989-1991թթ. Տավուշի մարզի Գոշ գյուղում մաթեմատիկայի ուսուցիչ
1997-2004թթ. ԵՊՀ ԻՄ բնական գիտությունների ֆակուլտետի բարձրագույն մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ամբիոնի ասիստենտ,
2004-2006թթ. գիտահետազոտական գործունեություն Գերմանիայի Զառլանդի համալսարանում
2006-2008թթ. ԵՊՀ ԻՄ <<Բարձրագույն մաթեմատիկայի և ինֆորմատիկայի>> ամբիոնի դոցենտ
2008-2014թթ. <<Բարձրագույն մաթեմատիկայի և ինֆորմատիկայի>> ամբիոնի վարիչ
2014-2019թթ. բնական գիտությունների ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար
2019-2020թթ. գիտահետազոտական գործունեություն Գերմանիայի Բռանդերբուրգյան տեխնիկական համալսարանում
2020թ. փետրվարի 01-ից բնական գիտությունների ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար
Կրթություն
1982-1989թթ. սովորել և ավարտել էԵՊՀ մաթեմատիկայի ֆակուլտետը
1984-86թթ. ծառայել է Խորհրդային բանակում:
1992-1995թթ. ԵՊՀ-ի <<Ֆունկցիաների տեսության>> ամբիոնի ասպիրանտ
Գիտական աստիճանը
1999 թվականից ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու
Գիտական կոչումը
2017 թվականից դոցենտ
Գիտական հոդվածների քանակը
14 հատ
Գիտամեթոդական աշխատանք՝
1 հատ Խնդրագիրք՝ Կոմպլեքս անալիզ
Լեզուների իմացւթյուն
Ռուսերեն, անգլերեն, գերմաներեն
Ընտանեկան դրությունը
Ամուսնացած է, ունի երկու զավակներ
2022 թվականի ապրիլ-դեկտեմբեր ամիսների աշխատանքային պլան
2021-22 ԹԹ. ՈՒՍՏԱՐՎԱ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԼԱՆ
ԲՆԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԳԻՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
2020-21 ԹԹ. ՈՒՍՏԱՐՎԱ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԼԱՆ
2020- 21ԹԹ. ՈՒՍՏԱՐՎԱ II ԿԻՍԱՄՅԱԿԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԼԱՆ
2019- 20ԹԹ. ՈՒՍՏԱՐՎԱ II ԿԻՍԱՄՅԱԿԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԼԱՆ
2019- 20ԹԹ. ՈՒՍՏԱՐՎԱ I ԿԻՍԱՄՅԱԿԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԼԱՆ