Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղը վաղուց արդեն նվաճել է իր կայուն ու հիմնավոր տեղը Հայաստանի բուհերի շարքում: Կրթօջախն ունի գիտական փայլուն ներուժ ունեցող պրոֆեսորադասախոսական կազմ, տեխնիկապես զինված լաբորատորիաներ, համակարգչային սրահներ, շարունակ հարստացող գրադարան, հետամուտ է ոլորտի բարեփոխումներին, առաջնորդվում է Բոլոնիայի հռչակագրով ու կրթության որակի ներքին ապահովման եվրոպական չափորոշիչների պահանջներով և անմնացորդ իրականացնում դրանք: ՈՒրախալի է, որ մասնաճյուղը նորանոր հաջողություններ է գրանցում իր կենսագրության էջերում` կապված գիտական ներուժի համալրման, աշխատանքային բարձր կարգապահության, ուսանողական բովանդակալից առօրյայի, ֆակուլտետների ու ամբիոնների կազմակերպվածության հետ:
Շնորհավորում եմ մասնաճյուղի համացանցային կայքի ստեղծման առթիվ և համոզված եմ, որ այն հարուստ, ամբողջական ու հետաքրքիր տեղեկատվություն կտրամադրի իր այցելուներին: