ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի արհբյուրոն գործում է ՀՀ աշխատանքային օրենսգրքի, ՀՀ արհեստակցական կազմակերպությունների մասին օրենքի, ԵՊՀ արհեստակցական կազմակերպության կանոնադրության և կոլեկտիվ պայմանագրի շրջանակներում:

Մարգարյան Ալեքսան Շամիլի
ԵՊՀ ԻՄ արհբյուրոյի աշխատանքային հիմնական գործառույթներն են.
- մասնակցել ուսումնական և այլ ծրագրերի մշակմանն ու դրանց կենսագործմանը,
- գործատուին ներկայացնել առաջարկություններ`աշխատողների աշխատանքի և հանգստի պայմանների բարելավման, նոր տեխնիկայի ներդրման, աշխատանքային նորմերի վերանայման, վարձատրության չափի և կարգի վերաբերյալ,
- համագործակցել ԵՊՀ արհեսակցական կազմակերպության հետ` իրականացնելով համատեղ միջոցառումներ տոնական, հիշատակի և սգո օերին,
- մասնակի կամ ամբողջությամբ փոխհատուցել սոցիալապես անապահով աշխատակիցների բժշկական օգնության ծախսերը,
- մասնակի փոխհատուցել աշխատակիցների ընտանիքների անդամների հետ պատահած դժբախտ դեպքերի ծախսերը,
- օժանդակել աշխատակիցների ամառային հանգստի կազմակերպմանը,
- իրականացնել մշակութային, զբոսաշրջային և մարզական միջոցառումներ,
- ապահովել աշխատանքային հարաբերություններում ծագած տարաձայնությունների արդարացի լուծումը:
ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի արհբյուրոն ԵՊՀ արհեստակցական կազմակերպության հետ իր առաքելությունն իրականացնելու և կանոնադրական խնդիրներն առավել արդյունավետ լուծելու նպատակով համալսարանի աշխատակիցների համար շարունակում է արդեն ավանդույթ դարձած սոցիալական ուղղվածությամբ միջոցառումները: ԵՊՀ ԻՄ արհբյուրոյի նախաձեռնությամբ, սկսած 2009 թվականից,
ԵՊՀ ԻՄ պրոֆեսորադասախոսական կազմի պաշտոնների տեղակալման համար անցկացվող մրցույթների կազմակերպման գործնթացն առավել թափանցիկ դարձնելու, ինչպես նաև աշխատակիցների իրավունքների և օրինական շահերի հնարավոր խախտումները բացառելու նպատակով` ԵՊՀ ԻՄ տնօրենի հրամանով ֆակուլտետների մրցութային հանձնաժողովներում ընգրկվել են ֆակուլտետների արհբյուրոների ներկայացուցիչները:
էլ․ հասցե – sci_ib@ysu.am
Նախագահ | |
Մարգարյան Ալեքսան Շամիլի | ֆ.մ.գ.թ., Ընդհանուր մաթեմատիկայի և բնագիտության ամբիոնի դոցենտ |
Քարտուղար | |
Թումանյան Լուսինե Վիլիկի | բ.գ.թ., Հում. գիտ. ֆակ., Հ. լեզու և գրակ. ամբիոնի դոցենտ |
Անդամներ | |
Եգանյան Վարդիշաղ Մամիկոնի | Գրադարանավար |
Ասիլբեկյան Պավել Նորիկի | Տնտ. Ֆակ., Տուրիզմի կառավարման և մշակութաբանության ամբիոնի ասիստենտ |
Գուլակյան Գեղամ Վոլոդյայի | Բն. գիտ. ֆակ., Ընդհանուր ֆիզիկայի լաբորատորիաների վարիչ |