ԵՊՀ ԻՄ գրադարանը հիմնադրվել է 1991 թ-ին: Գրադարանն ունի 9900 միավոր գրականություն` հայերեն, ռուսերեն, անգլերեն և ֆրանսերեն լեզուներով: Գրադարանային ֆոնդը շարունակաբար համալրվում է նվիրատվությունների, գնման, ինչպես նաև ԵՊՀ կողմից հրատարակվող դասագրքերի և ուսումնամեթոդական ձեռնարկների միջոցով: ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը հնարավորություն ունի նաև գրքեր պատվիրել Երևանի պետական համալսարանի գրադարանից: Գրադարանի պաշարներից օգտվել թույլատրվում է ընթերցողական տոմսի առկայության դեպքում, իսկ ընթերցասրահից կարելի է օգտվել ուսանողական տոմսով: Գրադարանի մասն է կազմում հարմարավետ ժամանակակից ընթերցասրահը:
ՕԳՏՎԵԼՈՒ ԿԱՐԳԸ
- Գրադարանից օգտվելու իրավունք ունեն ԵՊՀ ԻՄ աշխատակիցներն ու ուսանողները:
- Այլ անձինք գրադարանի ծառայություններից կարող են օգտվել գրադարանի ղեկավարության թույտվությամբ:
- Ընթերցողը նյութը (գրականությունը) պատվիրում է աբոնեմենտային բաժնում:
- Պատվիրված նյութը ընթերցողի կողմից 3 օրվա ընթացքում չպահանջվելու դեպքում վերադարձվում է գրապահոց:
- Պատվիրված գիրքը տրվում է առավելագույնը մեկ ամիս ժամկետով:
- Գրադարանից դուրս հանել չեն թույլատրվում հնատիպ, հազվագյուտ և մեկ օրինակ հրատարակությունները, ատենախոսությունները, տեղեկատվական հրատարակությունները, պարբերականները, հանդեսները: Անհրաժեշտության դեպքում կարող են պատվիրել դրանց պատճենները:
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՐԱՖԻԿԸ
Օրերը |
Ժամերը |
Երկուշաբթի – ուրբաթ |
09:00 – 17:00 |
Շաբաթ |
09:00 – 15:00 |
Հասցե` ՀՀ, Տավուշի մարզ, ք. Իջևան, Ուսանողական 3, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ, Գրադարան Հեռախոս` (+374) 263 40051 Էլ. փոստ` library_ib@ysu.am