ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ
«Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղն ազգային և տարածաշրջանային դերակատարությամբ կրթական և գիտամշակութային հաստատություն է, որի հիմնական առաքելությունը գիտելիքի ստեղծումը, առավելապես փոխանցումը և տարածումն է հայագիտության, մշակույթի, հումանիտար, սոցիալ-տնտեսական և բնական գիտությունների ուղղություններով։
Իրականացնելով աշխատաշուկայում պահանջված բակալավրական ու մագիստրոսական մասնագիտությունների կրթական ծրագրեր, ստեղծելով ուսանողակենտրոն միջավայր, կիրառելով ուսուցման ժամանակակից եղանակներ և որակի ապահովման կառուցակարգեր՝ մասնաճյուղը նպաստում է տարածաշրջանը անհրաժեշտ մասնագետներով համալրելուն և մշակութային կյանքի զարգացմանը։
ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ՏԵՍԼԱԿԱՆԸ
«Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղը (ԵՊՀ ԻՄ կամ Մասնաճյուղ) ձգտում է տրամադրել որակյալ կրթական ծրագրեր, իրականացնել նորարարական ուսանողամետ ուսուցում, խրախուսում է կատարելության սկզբունքները սովորողների և աշխատողների շրջանում։
ԵՊՀ ԻՄ-ը ձգտում է դառնալու այնպիսի հաստատություն, որը՝
- ուսանողներին առաջարկում է համակողմանի գիտելիք, կարողություններ և հմտություններ ապահովող կրթական ծրագրեր՝ խարսխված հետազոտության, ստեղծագործ աշխատանքի և նորարարության վրա և համահունչ Եվրոպական բարձրագույն կրթության տարածքի հիմնարար սկզբունքներին,
- ապահովում է ուսանողների՝ բարոյական, ազգային և համամարդկային արժեքների ոգով դաստիարակումը,
- մատչելի է և ընտրության լայն հնարավորություններ է ընձեռում հասարակության ամենատարբեր շերտերին,
- ուսանողներին և աշխատողներին տրամադրում է բարձրորակ կրթություն և հետազոտություններ իրականացնելու համար անհրաժեշտ ժամանակակից ենթակառուցվածքներ և բարենպաստ միջավայր,
- իր գործունեության բոլոր բնագավառներում ապահովում է որակի անընդհատ բարելավում բուհի գործուն և արդյունավետ վարչարարության և կառավարման միջոցով,
- տրամադրում է լրացուցիչ շարունակական կրթության և մասնագիտական խորհրդատվության ծառայություններ՝ հանրային պահանջարկին համապատասխան։
ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ
ԵՊՀ Իջևանի մասնաճյուղն իր առաքելության շրջանակներում 2022-2026 թթ. զարգացման ռազմավարական ծրագրով միտում ունի լուծելու հետևյալ խնդիրները.
- ուժեղացնել համալսարանի մրցունակությունը,
- պարբերաբար բարելավել կրթական և գիտահետազոտական գործունեության որակը,
- ընդլայնել տրամադրվող գիտակրթական ծառայությունների շրջանակը,
- ակտիվացնել համալսարանի ծառայություններից օգտվող պոտենցիալ պահանջատերերի հետ աշխատանքը,
- գիտակրթական գործունեությունից անցնել «հետազոտական համալսարան»- ի սկզբունքներին, այսինքն՝ կրթական գործունեությունը կառուցել համալսարանի աշխատակիցների, նաև ուսանողների առաջատար գիտական հետազոտությունների արդյունքների վրա,
- կատարելագործել համալսարանի կառավարման համակարգը «գործարար համալսարան» սկզբունքի հիման վրա՝ որոշումների կայացման գործընթացներում ներգրավելով ավելի շատ արտաքին շահակիցների, դասախոսական կազմի ներկայացուցիչների և ուսանողների,
- ձևավորել կանխահայաց կադրային քաղաքականություն՝ աշխատանքի մեջ ներգրավելով գիտնականների և հետազոտողների, տաղանդավոր երիտասարդների համար ձևավորելով մասնագիտական և անձնային աճի համակարգ,
- ձևավորել միասնական համալսարանական տեղեկատվական միջավայր «թվային համալսարան» հայեցակարգի շրջանակներում, որը ենթադրում է կառավարման գործընթացների մաքսիմալ ավտոմատացում և տեղեկատվական ապահովում թվային տեխնոլոգիաների կիրառման միջոցով:
ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ԵՊՀ ԻՄ-ի 2022-26 թթ. զարգացման ռազմավարական ծրագիրը ներառում է բոլոր հիմնական ուղղություններով համալսարանի զարգացման ճանապարհային քարտեզը և ենթադրում է համակարգային փոփոխություններ առաջնահերթ նախագծերի իրականացման միջոցով։
Համալսարանի առաջնահերթություններն են․
- «Թվային համալսարան»-ի զարգացում համապատասխան կրթական ծրագրերի իրականացման միջոցով՝ ըստ գիտական և կրթական զարգացման բոլոր ուղղությունների՝ ստեղծելով լաբորատորիաներ, կիրառելով նորարարական տեխնոլոգիաներ,
- բիզնես համագործակցություն տարածաշրջանային ինքնակառավարման մարմինների և գործարար հանրության հետ՝ տարածաշրջանային խնդիրներ լուծելու ունակ բարձրորակ կադրերի պատրաստման համար,
- համագործակցության զարգացում արտասահմանյան ուսումնական հաստատությունների հետ,
- պրոֆեսորադասախոսական կազմի համար մասնագիտական, ստեղծագործական և գիտական աճի ապահովում,
- ուսանողների ստեղծարար և սոցիալական ներուժի զարգացում երիտասարդական նորարարական միջավայրի ստեղծման միջոցով, նրանց զարգացման և առաջընթացի ապահովում բազմազան սոցիալ-մշակութային պրակտիկաների, փորձարարության և ոչ ֆորմալ կրթության հիման վրա,
- համալսարանի մրցունակության և վարկանիշի բարձրացում կրթության ճկուն և նորարարական կազմակերպման շնորհիվ։
ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՇԱՐԺԻՉ ՈՒԺԵՐԸ
ԵՊՀ ԻՄ-ը 2022-2026 թթ․ ռազմավարական զարգացման համար սահմանում է հետևյալ շարժիչ ուժերը․
- ակտիվ կադրային քաղաքականություն,
- Մասնաճյուղի և գործատուների ակտիվ համագործակցություն,
- կրթական գործընթացի և գիտական հետազոտությունների ինտեգրում,
- կրթական ծրագրերի և գիտահետազոտական նախագծերի միջգիտակարգային կապերի և ճկունության ուժեղացում, միջֆակուլտետային արգելքների նվազեցում,
- կրթական և գիտական ոլորտներում արդյունավետ մարքեթինգի իրականացում,
- Մասնաճյուղի հանրապետական և միջազգային մակարդակով ճանաչելիության ձևավորում, դիմորդների ներգրավման գործող արդյունավետ համակարգ,
- բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողների՝ համալսարանի արդիականացմանն ուղղված նորարարարական և գործարար նախաձեռնությունների աջակցում,
- ուսումնառության հեռավար տեխնոլոգիաների լայնածավալ կիրառում,
- գրավիչ համալսարանական միջավայրի և ենթակառուցվածքների ստեղծում։
ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ
ՆՊԱՏԱԿ 1. ԲԱՐՁՐՈՐԱԿ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ
Հավատարիմ մնալով ուսանողին գիտահենք կրթություն տրամադրելու առաքելությանը՝ տրամադրել մրցունակ գիտելիք և փորձառություն, որոնք ուսանողին հնարավորություն կտան դրական ներդրում ունենալ պետության և հասարակության զարգացման գործում:
ԽՆԴԻՐ 1.1. ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ
Ներգրավել բարձր ներուժ ունեցող դիմորդների` ապահովելով ներառականության սկզբունքը:
Ակնկալվող արդյունքներ – Մարքեթինգային գործընթացների և դիմորդների մասնագիտական ինքնորոշմանն ուղղված միջոցառումների, ինչպես նաև գրավիչ առաջարկների և ուսանողների ընտրության վերանայված մեխանիզմների կիրառման միջոցով ձևավորված բարձր ներուժ ունեցող դիմորդների կայուն հոսք՝ ընդունելության օպտիմալացված չափաքանակներին համապատասխան:
ԽՆԴԻՐ 1.2. ՄՐՑՈՒՆԱԿ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ
Տրամադրել բարձրակարգ ակադեմիական գիտելիք և փորձառություն յուրաքանչյուր ուսանողին՝ երաշխավորելով ընդհանրական և մասնագիտական կարողություններ և ապահովելով կրթության շարունակականություն։
Ակնկալվող արդյունքներ – Նոր կառուցվածքով, պարբերաբար թարմացվող ճկուն միջառարկայական կրթական ծրագրեր՝ ուսանողների համար շարժունության և մասնագիտական փորձառության լայն հնարավորություններով, որոնց արդյունքներները բավարարում են շահակիցների կրթական կարիքները և համադրելի են միջազգային նմանատիպ ծրագրերի արդյունքներների հետ:
ԽՆԴԻՐ 1.3. ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
Յուրաքանչյուր ուսանողի համար ապահովել զարգացմանը միտված ֆիզիկական և վիրտուալ միջավայր։
Ակնկալվող արդյունքներ – Կրթական ծրագրերի իրականացման համար անհրաժեշտ ռեսուրսներով ապահովված և հասանելի, ներքին և արտաքին շահակիցների ուսմանը, աշխատանքին և արտալսարանային արդյունավետ գործունեությանը նպաստող ֆիզիկական և վիրտուալ մշտապես թարմացվող միջավայր:
ԽՆԴԻՐ 1.4. ԲԱՐՁՐՈՐԱԿ ՄԱՐԴԿԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐ
Ապահովել մասնագիտական համայնքի կարողությունների զարգացումը։
Ակնկալվող արդյունքներ – Մասնաճյուղի կրթական ծրագրերն իրականացնելու համար անհրաժեշտ մասնագիտական և հետազոտական կարողություններ ունեցող պրոֆեսորա-դասախոսական և ուսումնաօժանդակ օպտիմալացված կայուն կազմեր, որոնց կարիքներն ու աշխատանքի արդյունավետությունը պարբերաբար գնահատվում են և դրանց հիման վրա իրականացվում են բազմակողմանի կատարելագործման միջոցառումներ՝ նպաստելով նրանց մասնագիտական անընդհատ առաջընթացին։
ԽՆԴԻՐ 1.5. ՄԻՋԱԶԳԱՅՆԱՑՈՒՄ ԵՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ
Բարելավել Մասնաճյուղի միջազգայնացման ցուցանիշները կրթական և հետազոտական ոլորտներում։
Ակնկալվող արդյունքներ – Կրթական և հետազոտական ոլորտներում Մասնաճյուղի միջազգայնացման բարելավված ցուցանիշներ։
ԽՆԴԻՐ 1.6. ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ
Բարձրացնել Մասնաճյուղի կառավարման արդյունավետությունը կրթական ոլորտում։
Ակնկալվող արդյունքներ – Ներդրված ՊԻԳԲ (պլանավորում-իրականացում-գնահատում-բարելավում) շրջափուլ՝ ուսումնական ստորաբաժանումների և դասախոսական կազմի գործունեության արդյունավետ կառավարումն ապահովող գործիքակազմերով, որն ընդունելի է շահակիցների համար և ապահովում է մասնակցային կառավարում։
ՆՊԱՏԱԿ 2. ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՆՈՐԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Իրականացնել և զարգացնել նորարարական հետազոտություններ` հասարակագիտական, սոցիալ-տնտեսագիտական, հումանիտար և բնագիտական մասնագիտությունների լայն սպեկտրով։
ԽՆԴԻՐ 2.1. ԿՐԹՈՒԹՅՈՒՆ
Զարգացնել հետազոտահենք կրթություն։
Ակնկալվող արդյունքներ – Ուսուցման նոր մոտեցումներով հետազոտահենք կրթական ծրագրերի իրականացում գիտական կառույցների և առաջատար գիտնականների հետ համագործակցությամբ, ձևավորված անհրաժեշտ միջավայրի առկայություն և հետազոտությանը տրամադրվող ֆինանսական ներդրումների աճ։
ԽՆԴԻՐ 2.2. ԲԱՐՁՐՈՐԱԿ ՄԱՐԴԿԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐ
Մշակել գիտական ներուժի պահպանմանը և զարգացմանն ուղղված քաղաքականություն։
Ակնկալվող արդյունքներ – Երիտասարդ գիտնականների և ուսանողների գիտական ներուժի զարգացմանն ու աջակցմանը, գիտական գործունեության մեջ նրանց ներգրավմանն ուղղված համալիր միջոցառումներ և ծրագրեր։
ԽՆԴԻՐ 2.3. ԵՊՀ ԻՋԵՎԱՆԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ՏԵՍԱՆԵԼԻՈՒԹՅՈՒՆ
Ամրապնդել Մասնաճյուղի՝ որպես գիտահետազոտական կազմակերպության վարկանիշը։
Ակնկալվող արդյունքներ – Միջազգային և վարկանիշային ամսագրերում հրատարա-կությունների քանակի աճ, հետազոտությունների հանրայնացում։
ԽՆԴԻՐ 2.4. ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԵՎ ԱՆՎՏԱՆԳ ՄԻՋԱՎԱՅՐ
Ապահովել գիտակրթական արդյունավետ և անվտանգ միջավայր։
Ակնկալվող արդյունքներ – Հետազոտական և նորարարական ծրագրերի իրականացման համար անհրաժեշտ ռեսուրսներ և անվտանգ ենթակառուցվածքներ։
ԽՆԴԻՐ 2.5. ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ
Զարգացնել ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի գիտական համագործակցությունը գիտահետազոտական ինստիտուտների, բուհերի և ձեռնարկությունների հետ։
Ակնկալվող արդյունքներ – Գիտական կառույցների և բուհերի հետ համատեղ իրականացվող հետազոտական բազմազան ծրագրեր՝ ուղղված տարածաշրջանի խնդիրների վերհանմանը և լուծմանը։
ԽՆԴԻՐ 2.6. ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԽԹԱՆՈՒՄ
Զարգացնել ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի միջազգային գիտական համագործակցությունը արտերկրի համալսարանների, գիտական կենտրոնների հետ։
Ակնկալվող արդյունքներ – Շարժունության և դրամաշնորհային ծրագրերի մասին տեղեկատվության տարածման գործող մեխանիզմներ, ակտիվ գիտական գործունեություն և համագործակցության առկայություն։
ԽՆԴԻՐ 2.7. ԿԱՌԱՎԱՐՈՒՄ
Իրականացնել գիտահետազոտական գործունեության կառավարման միասնական քաղաքականություն։
Ակնկալվող արդյունքներ – Տարածաշրջանի խնդիրների լուծմանն ուղղված ներքին դրամաշնորհների տրամադրման կանոնակարգված և պարբերական գործընթաց, ֆինանսական միջոցների ներհոսք արդյունքների առևտրայնացումից։
ԽՆԴԻՐ 2.8. ՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԲԱՐԵՎԱՐՔՈՒԹՅՈՒՆ
Իրականացնել գիտահետազոտական գործունեության էթիկական նորմերի գործադրման և բաց գիտական միջավայրի ձևավորման քաղաքականություն։
Ակնկալվող արդյունքներ – Հետազոտության ոլորտում գործող բարեվարքության և էթիկայի նորմեր, գիտական արդյունքների գնահատման համակարգ։
ՆՊԱՏԱԿ 3. ՀԱՆՐԱՅԻՆ ՆԵՐԳՐԱՎՎԱԾՈՒԹՅՈՒՆ
Զարգացնել համալսարանի հանրային ներգրավվածության համակարգը, խթանել միջազգայնացումը և բարձրացնել սոցիալական պատասխանատվությունը:
ԽՆԴԻՐ 3.1. ԼՐԱՑՈՒՑԻՉ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ
Ուսումնասիրել հանրային պահանջարկը և աշխատաշուկայի պահանջներին ու ԵՊՀ ԻՄ-ի շահակիցների կարիքներին համապատասխան առաջարկել լրացուցիչ կրթական ծրագրեր։
Ակնկալվող արդյունքներ – Հանրային պահանջարկին, աշխատաշուկայի պահանջներին ու ԵՊՀ ԻՄ-ի շահակիցների կարիքներին համապատասխան լրացուցիչ կրթական ծրագրեր։
ԽՆԴԻՐ 3.2. ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ
Ձևավորել ձեռնարկությունների հետ համագործակցության կայուն համակարգ և նպաստել շահակիցների կարիերայի զարգացմանը։
Ակնկալվող արդյունքներ – Ձեռնարկությունների առաջատար մասնագետների և մասնագիտական գործունեության ոլորտում հաջողության հասած շրջանավարտների ներգրավվածություն կրթական գործընթացներում և աջակցություն շահակիցների կարիերայի զարգացմանը։
ԽՆԴԻՐ 3.3. ԼՐԱՑՈՒՑԻՉ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Կատարելագործել ոչ ֆորմալ կրթական և խորհրդատվական ծառայությունների համակարգը։
Ակնկալվող արդյունքներ – Աշխատաշուկայի պահանջներին և հանրության կարիքներին համապատասխան նոր մոտեցումներով լրացուցիչ կրթական ծրագրեր և մասնագիտական կանոնակարգված խորհրդատվություններ։
ԽՆԴԻՐ 3.4. ԿԱՅՈՒՆ ԱՐՏԱՔԻՆ ԿԱՊԵՐ ԵՎ ՀԱՆՐԱՅԻՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ
Ապահովել Մասնաճյուղի հաշվետվողականությունը հանրությանը։
Ակնկալվող արդյունքներ – Ըստ հաստատված քաղաքականության՝ տարածաշրջանի հանրության և կառույցների հետ համագործակցության արդյունավետ մեխանիզմներ և ծրագրեր, Մասնաճյուղի գործունեության թափանցիկությունն ապահովող գործընթացներ։
ԽՆԴԻՐ 3.5. ԵՊՀ ԻՄ-Ի ՎԱՐԿԱՆԻՇԻ ԲԱՐՁՐԱՑՈՒՄ
Բարձրացնել Մասնաճյուղի հանրապետական և միջազգային տեսանելիությունը և գրավչությունը։
Ակնկալվող արդյունքներ – Մասնաճյուղի ներգրավվածություն հանրապետական և միջազգային ուսումնագիտական տարբեր գործընթացներում և ծրագրերում։