Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Կիրառական արվեստի ֆակուլտետ

Իջևանի տարածաշրջանային քոլեջի հիմնադրման պահից` 1991թ. մինչև 1994թ., «Դեկորատիվ-կիրառական արվեստ» մասնագիտությունը գործել է հումանիտար գիտությունների ֆակուլտետի կազմում:

1994թ. «Դեկորատիվ-կիրառական արվեստ» մասնագիտության հիման վրա ձևավորվում է կիրառական արվեստի ֆակուլտետը, և դեկան է նշանակվում Պողոս Մկրտիչի Կարապետյանը:

1996 – 2006թթ. ֆակուլտետի դեկանը եղել է ՀՀ նկարիչների անդամ, գեղանկարիչ Սպարտակ Հայկի Սարգսյանը:

2006թ.-ից մինչև 2014թ. ֆակուլտետը ղեկավարել է տեխ. գիտ. թեկնածու Կամո Բենիկի Այվազյանը:

2014թ.հուլիսի 1-ից առ այսօր ֆակուկտետի դեկանն է ֆիզ.մաթ. գիտ. թեկնածու Ալեքսան Շամիլի Մարգարյանը:

Մինչև 2007թ. ֆակուլտետն ունեցել է երկու մասնագիտություն` «Կիրառական զարդարվեստ և ժողովրդական արհեստներ» և «Դիզայն»: Այնուհետև ֆակուլտետում ուսուցանվել է միայն «Կիրառական արվեստ» մասնագիտություն:

2014թ-ից սկսած ֆակուլտետում ուսուցումը կազմակերպվում է «Կիրառական արվեստ» և «Դիզայն/գեղար/» մասնագիտություններով:

Ֆակուլտետն այժմ ունի երկու ամբիոն`

• Գծանկարի, գունանկարի և քանդակի

• Դեկորատիվ-կիրառական արվեստի և դիզայնի:

Ֆակուլտետում ուսումնական, առարկայական ծրագրերի ապահովվածության գործում նշանակալի ներդրում են ունեցել Երևանի պետական գեղարվեստի ակադեմիայի պրոֆեսոր, դեկանի խորհրդական Ա.Ա. Լեյլոյանը, Երևանից աշխատանքի հրավիրված պրոֆեսորներ Լ.Բաղդասարյանը, Ս.Մուղնեցյանը, Հ.Մամյանը, միջազգային մրցանակի դափնեկիր Ի.Բաբյանը, անվանի քանդակագործ Արարատ Հովսեփյանը, դոցենտ Կառլեն Ավետիսյանը, ՀՀ նկարիչների միության անդամ Համլետ Ասատրյանը և ուրիշներ:

Հանրապետության տարբեր քաղաքներում, հատկապես Իջևանում քաղաքային պատկերասրահում և մասնավորապես ֆակուլտետում հաճախ են կազմակերպվում ուսանողների և դասախոսների թեմատիկ լայն ընդգրկում ունեցող ստեղծագործությունների ցուցահանդեսներ, ուսանողական գիտական ընթերցումներ:

ՖԱԿՈՒԼՏԵՏԻ  ԴԵԿԱՆ` Ալեքսան Շամիլի Մարգարյան – ֆիզ.մաթ. գիտ. թեկնածու

Հեռ093-20-65-05, 096-20-65-05

էլփոստ` artdekan@rambler.ru, sci- ib@ysu.am

 

ԱԼԵՔՍԱՆ ՇԱՄԻԼԻ ՄԱՐԳԱՐՅԱՆ

Ծննդյան թիվը

31.08.1970 թ.

Կրթությունը

2003 – 2007թթ. ԵՊՀ ասպիրանտուրա

1987 – 1992թթ. ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետ,ռադիոֆիզիկոսի որակավորում

1989 – 1991թթ. ԵՊՀ հասարակական մասնագիտությունների ֆակուլտետ,հոգեբանի որակավորում

1988–1990թթ. ԵՊՀ հասարակական մասնագիտությունների ֆակուլտետ,բժշկական կիբեռնետիկայի որակավորում

1977 – 1987թթ. ՀՀ Տավուշի մարզի Ազատամուտի միջնակարգ դպրոց

Աշխատանքային գործունեությունը

2014թ.-ից առ այսօր ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի կիրառական արվեստի ֆակուլտետի դեկան

2011-2014թթ. ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի Մասնագիտական կրթության որակի ապահովման բաժնի վարիչ

2007-2011թթ. ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրենի օգնական

2003 -2007թթ. ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի բնագիտական ֆակուլտետի դեկանի տեղակալ

2000- 2003թթ. ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ընդհանուր ֆիզիկայի ամբիոնի ասիստենտ

1997–1999թթ. ՀՀ Ազգային բանակ, վաշտի հրամանատար

1994-1997թթ. ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ, դասախոս

1992–1994թթ. Իջևանի քոլեջ-Համալսարան, լաբորանտ

Գիտական գործունեությունը

2013թ. պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն

Հեղինակ է տասներկու գիտական հոդվածների և մեկ ուսումնամեթոդական ձեռնարկի:

Գիտական աշխատանքները նվիրված են միլիմետրային էլեկտրամագնիսական ալիքներով ճառագայթված ԴՆԹ–ի և ցածրամոլեկուլային միացությունների կոմպլեքսների ուսումնասիրությանը:

Մասնակցել է հանրապետական ու միջազգային բազմաթիվ կոնֆերանսների և գիտաժողովների: Արժանացել է բազմաթիվ շնորհակալագրերի, պատվոգրերի և հավաստագրերի:

Լեզուների իմացությունը

Հայերեն, ռուսերեն, անգլերեն

Ընտանեկան դրությունը

Ամուսնացած է, ունի երկու ուստր և մեկ դուստր

 

ԿԻՐԱՌԱԿԱՆ ԱՐՎԵՍՏԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԳԻՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

2016-17 ԹԹ. ՈՒՍՏԱՐՎԱ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԼԱՆ

Խորհրդի կազմը