Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Մանկավարժության եվ հոգեբանության ամբիոն

Ամբիոնի վարիչի ժ/պ` մանկ. գիտ . թեկն., դոցենտ, Լիանա Միխայիլի Հարությունյան

IMG-a6bc8a44d8b366d87d6f7f53b7f8514d-V“Հոգեբանություն և սոցիոլոգիա” ամբիոնը հիմնադրվել է 1992թ-ին: Ամբիոնի առաջին  վարիչն  էր հոգ. գիտ. թեկնածու, դոցենտ Ռուբեն Աղուզումցյանը:  1994թ-ին ամբիոնը վերանվանվել է “Մանկավարժություն և հոգեբանություն”, որի վարիչն էր հոգ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Մելսիկ  Մկրտումյանը:  2011թ-ից ամբիոնը  ղեկավարել  է հոգ. գիտ. թեկնածու, դոցենտ Վլադիմիր Միքայելյանը: 2013 թ. սեպտեմբերից՝  մանկ. գիտ. թեկնածու, դոցենտ Վաչիկ Բրուտյանը: 2016թ․֊ից մանկ. գիտ. թեկն., ասիստենտ Լիանա Միքայելի Հարությունյանը։ 2019թ. մարտի 1-ից ամբիոնի վարիչի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել հոգեբ․ գիտ․ թեկնածու, դոցենտ Լևոն Կարոյի Սարգսյանը։ 2019 թ. դեկտեմբերի 7-ից ամբիոնի վարիչի ժամանակավոր պաշտոնակատարն է մանկ. գիտ . թեկն., դոցենտ, Լիանա Միխայիլի Հարությունյանը:

Ամբիոնում ուսուցումը  կազմակերպվում է ինչպես “Մանկավարժություն և հոգեբանություն” մասնագիտության ուսանողների համար, այնպես էլ ամբիոնը սպասարկում է մասնաճյուղի բոլոր մասնագիտություններին:

Ուսումնակրթական գործընթացը կազմակերպվում է մանկավարժության և հոգեբանության գիտությունների ժամանակակից ուսումնական բակալավրի ծրագրերի շրջանակներում, որոնց միջոցով  լուծվում են կրթության և հասարակության մեջ առկա հոգեբանամանկավարժական հիմնախնդիրները: Ուսուցումը անցկացվում է դասախոսությունների, սեմինար-գործնական պարապմունքների,  գիտական զեկույցների, շնորհանդեսների մեթոդներով: Պարապմունքների ընթացքում օգտագործվում են դիդակտիկ նյութեր և ժամանակակից համակարգչային տեղեկատվական – հաղորդակցական տեխնոլոգիաներ, էլեկտրոնային դասագրքեր: Ամբիոնի կողմից հրատարակվել  են  մի շարք մենագրություններ և ուսումնամեթոդական ձեռնարկներ:

2011թ. մանկավարժության և հոգեբանության  ամբիոնում ստեղծվել է կիրառական հոգեբանության լաբորատորիա` “Հոգեբանություն” մասնագիտության ուղղությամբ գործնական ծրագրեր մշակելու և պրակտիկայում իրականացնելու, գործնական ուսուցման թրեյնինգային խմբեր ստեղծելու, մարզի բնակչության շրջանում հոգեբանական խորհրդատվություն կազմակերպելու նպատակով:

“Մանկավարժություն և հոգեբանություն” մասնագիտության շրջանավարտները, ստանալով  համապատասխան բակալավրի որակավորում, աշխատանքի են անցնում կրթական    համակարգի ոլորտում /սոցիալական բարեգործական կազմակերպություններում, նախադպրոցական  ու դպրոցական, բուհական,  հոգեբանական վերականգնողական կենտրոններում, քրեակատարողական հիմնարկներում և այլն/:

“Մանկավարժություն և հոգեբանություն” մասնագիտության բարձր կուրսերի  ուսանողներն իրենց ուսումնական և արտադրական պրակտիկաներն անց են կացնում  հիմնականում  կրթական հաստատություններում,  հոգեբանական վերականգնողական կենտրոններում, քրեակատարողական հիմնարկներում, բժշկական կենտրոններում, ֆինանսատնտեսական կառույցներում, մանկատներում և այլն:

Ուսումնական աշխատանքներին զուգընթաց ամբիոնը կատարում է գիտահետազոտական աշխատանք, որն ապահովում է շարունակական կրթության սկզբունքը: Ամբիոնը մեծ ուշադրություն է դարձնում դասախոսությունների որակի բարելավմանը, գիտահետազոտական աշխատանքների  արդյունավետության բարձրացմանը և երիտասարդ կադրերի պատրաստմանը: Ամբիոնում  այսօր աշխատում է բարձր որակավորում ունեցող պրոֆեսորադասախոսական կազմ:

Մասնաճյուղում գործում է նաև “Մանկավարժություն և հոգեբանություն” մասնագիտության հեռակա ուսուցում, որը իրականացվում է վերը նշված գործընթացներով:

2016թ.-ից ամբիոնը իրականացնում է “Ընդհանուր մանկավարժություն” մասնագիտության “Տարրական մանկավարժություն և մեթոդիկա” կրթական ծրագիրը:

Մանկավարժության և հոգեբանության ամբիոնում 2016թ.ին ստեղծվել է Գործնական հոգեբանության ակումբ:

Ակումբի ստեղծման նպատակն է զարգացնել ուսանողների կառուցողական շփման ունակությունները՝ կյանքի զանազան իրավիճակներ քննարկելու, անհատական խորհրդատվություններ տալու, հոգեբանական վարժություններ, թրեյնինգներ, կլոր սեղաններ, հոգեբանական թեմաներով ազատ բանավեճեր կազմակերպելու միջոցով:

Ակումբը հնարավորություն կտա կազմակերպել հանդիպումներ ուսանողների հետ,  որտեղ կլոր սեղանի շուրջ կքննարկվեն կյանքի իրավիճակներ, կիրականացվեն հոգեբանական վարժություններ, կկազմակերպվեն ազատ բանավեճեր հոգեբանական թեմաներով:

Մանկավարժության և հոգեբանության ամբիոնի 2022-2026թթ. զարգացման ռազմավարական ծրագիր

2023-2024 ուստարվա աշխատանքային պլան 

 

ՄԱՆԿԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ

2023-2024 ուստարվա I կիսամյակի դասալսումների գրաֆիկ 

2023-2024 ուստարվա I կիսամյակի փոխադարձ դասալսումների գրաֆիկ  

Զբաղվածության գրաֆիկ՝ փոխարինողների ցուցակով 2023-2024 ուստարվա 2-րդ կիսամյակ

 

Աշխատակազմ 

Հարությունյան Լիանա Միխայիլի  Մ․գ․թ․ դոցենտ, ամբիոնի վարիչ
Այվազյան Էդվարդ Իշխանի Մ.գ. դ , պրոֆեսոր
Գյուլամիրյան Ջուլիետա Հարությունի Մ.գ.դ.,պրոֆեսոր
Հովսեփյան Սահակ Պողոսի դոցենտ
Հովհաննիսյան Քնարիկ Ասլանի Մ.գ.թ. ,դոցենտ
Ղազարյան Արմենուհի Մամիկոնի Մ.գ.թ. ,դոցենտ
Ավանեսյան  Լիդա  Սերյոժայի Մ.գ.թ.  
Բարսեղյան Մելանյա Սաշայի ասիստենտ
Պանոմարենկո Իրինա Ռոմանի ասպիրանտ
Աղաջանյան Լիանա Մարտունի դասախոս
Հարությունյան Վանուհի Սուրենի  դասախոս
Մխիթարյան Հայարփի Մխիթարի դասախոս
Պետրոսյան Ալվարդ դասախոս 
Ստեփանյան Լիլիթ Ռևիկի ավագ լաբորանտ
 

ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ

2023-2024 ուստարվա I կիսամյակի դասալսումների գրաֆիկ 

2023-2024 ուստարվա I կիսամյակի փոխադարձ դասալսումների գրաֆիկ  

Զբաղվածության գրաֆիկ՝ փոխարինողների ցուցակով 2023-2024 ուստարվա 2-րդ կիսամյակ

Աշխատակազմ

 
Հարությունյան Լիանա Միխայիլի  Մ․գ․թ․ դոցենտ, ամբիոնի վարիչ
Աղուզումցյան Ռուբեն Վազգենի Հ.գ. դ , պրոֆեսոր
Լոքյան Արսեն Բաղդասարի Հ․գ․դ․ պրոֆեսոր
Կարապետյան Վլադիմիր Սևանի Հ.գ. դ , պրոֆեսոր 
Բաբայան Հարություն Արտավազդի Հ․գ․թ․ պրոֆեսոր
Պողոսյան Սոնա Հրայրի Հ․գ․թ․ դոցենտ
Սարգսյան Վաչագան Պետրոսի բժշկ․ գիտ․ թեկն․, դոցենտ
Քամալյան Աննա Սերյոժա Հ․գ․թ․ ասիստենտ
Ավագյան Անի Մովսեսի Հ․գ․թ․ ասիստենտ
Գասպարյան Գոհար Աշոտի դասախոս
Ազիզյան Մերի Տիգրանի դասախոս
Մանուկյան Մարիամ Աշոտի դասախոս
Մելիքսեթյան Վիկտորիա Գրիշայի դասախոս
Մարտիրոսյան Անուշ Արշավիրի դասախոս
 
ՀասցեՀՀ,  Տավուշի մարզքԻջևանՈՒսանողական 3, ԵՊՀ ԻՄ, Մանկավարժության և հոգեբանության ամբիոն
Հեռ.` (+37493) 26 06 57
Էլ. փոստ` stepanyan.lil@mail.ru

Գիտահետազոտական աշխատանքներ

___________________________

2018-2019 ուստարի

2017-2018 ուստարի

2016-2017 ուստարի

2015-2016 ուստարի

2014-2015 ուստարի

2013-2014 ուստարի

Որոնել ըստ անուն, ազգանուն, հայրանունի
Սեղմել տառի վրա
Ա
|
Բ
|
Գ
|
Դ
|
Ե
|
Զ
|
Է
|
Ը
|
Թ
|
Ժ
|
Ի
|
Լ
|
Խ
|
Ծ
|
Կ
|
Հ
|
Ձ
|
Ղ
|
Ճ
|
Մ
|
Յ
|
Ն
|
Շ
|
Ո
|
Չ
|
Պ
|
Ջ
|
Ռ
|
Ս
|
Վ
|
Տ
|
Ր
|
Ց
|
|
Փ
|
Ք
|
Օ
|
Ֆ
|

Էջեր