ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏ
Տնտեսագիտության ֆակուլտետը գործում է մասնաճյուղի հիմնադրման օրից: 1994-2022 թթ. ֆակուլտետը ղեկավարել են դոցենտներ Ա.Օրդյանը, Մ.Պետրոսյանը, Ս.Առաքելյանը, Ն.Խուդավերդյանը և Գ.Ավետիսյանը:
Մինչև 2001 թվականը ֆակուլտետում ուսուցումը կազմակերպվել է «Ընդհանուր տնտեսագիտություն» մասնագիտությամբ՝ հետագայում վերանվանվելով «Տնտեսագիտության տեսություն» և «Տնտեսագիտություն»: 2001 թվականից բացվում է երկրորդ` «Սոցիալ-մշակութային ծառայություն և զբոսաշրջություն» մասնագիտությունը, որը 2007թ. վերանվանվում է «Սերվիս»:
2017թ. ֆակուլտետում կրթությունը կազմակերպվում է «Ֆինանսներ (ըստ ոլորտի)» և «Զբոսաշրջություն» կրթական ծրագրերով:
Ֆակուլտետն այժմ ունի երկու ամբիոն.
2022թ. մայիսի 13-ից դեկանի պաշտոնակատար է նշանակվել Ալեքսան Շամիլի Մարգարյանը:
ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏ
Ալեքսան Շամիլի Մարգարյան, ֆ.մ.գ.թ., դոցենտ
(Հեռ.՝ 093-20-65-05, Էլ. փոստ՝ eco_ib@ysu.am, sci_ib@ysu.am)
Ծննդյան թիվը
31.08.1970թ.
Աշխատանքային գործունեությունը
2022 թ.-ից մինչ այժմ ԵՊՀ ԻՄ-ի տնտեսագիտության ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար,
2021թ. փետրվարի 1-ից մինչև 2022 թ․ մայիսի 13-ը ԵՊՀ ԻՄ-ի ՈՒՄՎ տեսուչ,
2014 թ.-ից մինչև 2021թ. փետրվարի 1-ը ԵՊՀ ԻՄ-ի կիրառական արվեստի ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար,
2011-2014 թթ. ԵՊՀ ԻՄ-ի ՄԿՈԱ բաժնի վարիչ,
2007-2011 թթ. ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի օգնական,
2002-2006 թթ. ԵՊՀ ԻՄ-ի բնական գիտությունների ֆակուլտետի դեկանի տեղակալ,
2000-2002 թթ. ԵՊՀ-ի ընդհանուր մաթեմատիկայի և բնագիտության ամբիոնի ասիստենտ,
1997-1999 թթ. ՀՀ Ազգային բանակ` դասակի հրամանատար, այնուհետև վաշտի հրամանատար,
1994-1997 թթ. ԵՊՀ ԻՄ-ի ֆիզիկական էլեկտրոնիկայի ամբիոնի դասախոս,
1992-1994 թթ. Իջևանի ռեգիոնալ քոլեջ-համալսարանի ֆիզիկական էլեկտրոնիկայի ամբիոնի լաբորանտ,
Կրթությունը
2007-2013 թթ. ԵՊՀ մոլեկուլային ֆիզիկայի ամբիոնի հայցորդ
1989-1991 թթ. ԵրՊԻ հասարակական մասնագիտությունների ֆակուլտետ
1988-1990 թթ. ԵՊՀ հասարակական մասնագիտությունների ֆակուլտետ
1987-1992 թթ. ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետ
1977-1987 թթ. Ազատամուտի միջնակարգ դպրոց
Ատենախոսության թեման
Միլիմետրային էլեկտրամագնիսական ալիքներով ճառագայթված ԴՆԹ-ի հետ որոշ ցածրամոլեկուլային միացությունների կոմպլեքսների ուսումնասիրությունը
Գիտական հետաքրքրությունների շրջանակը
- ԴՆԹ-ի կենսաֆիզիկական հատկությունների և նրա կոմպլեքսների ուսումնասիրությունը,
- ջրի ֆիզիկաքիմիական հատկությունների ուսումնասիրությունը
Գիտական աստիճանը
2013 թվականից ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու
Գիտական կոչումը
2022 թվականին շնորհվել է դոցենտի գիտական կոչում
Գիտական և մեթոդական աշխատանքներ
14 գիտական հոդված, մեկ մեթոդական աշխատանք
Լեզուների իմացություն
Հայերեն, ռուսերեն, անգլերեն
Ընտանեկան դրությունը
Ամուսնացած է, ունի երկու ուստր և մեկ դուստր։
2022-2023 ուստարվա գործունեության հաշվետվություն։
ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԳԻՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ