Մակարյան Անուշավան Հայկարամի
ԵՊՀ ԻՋԵՎԱՆԻ ՄԱՍՆԱՃՅՈւՂԻ ՏՆՕՐԵՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ
Կրթությունը
1983 – 1986 ՀՀ ԳԱԱ Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտ – ասպիրանտ
1978 – 1983 Երևանի Պետական Համալսարան, ֆիզիկայի ֆակուլտետ
- Ավարտել եմ գերազանցության դիպլոմով
1967 – 1977 Երևանի Գ.Նարեկացու անվան թիվ 137 դպրոց
- Ավարտել եմ Ոսկե մեդալով
Մասնագիտությունը
Ֆիզիկա
Որակավորումը
Ֆիզիկոս, ուսուցիչ
Աշխատանքային փորձ
2019 – մինչ այժմ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ – տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար
Գործունեությունը`
- ղեկավարում եմ կրթական, գիտական, ֆինանսա-տնտեսական և այլ ոլորտներում մասնաճյուղի գործունեությունը,
- կազմակերպում եմ մասնաճյուղի ստորաբաժանումների միջև, ինչպես նաև ԵՊՀ համապատասխան ստորաբաժանումների և մարզային կառույցների հետ մասնաճյուղի արդյունավետ համագործակցությունը,
- իրականացնում եմ ուսանողական համակազմի և պրոֆեսորադասախոսական կազմի կառավարումը
2016 – մինչ այժմ ՌԴ «Росаккредагенство» հավատարմագրման պետական գործակալության կրթության սերտեֆիկացված միջազգային փորձագետ
Գործունեությունը`
- իրականացրել եմ ՌԴ ուսումնական հաստատությունների պետական հավատարմագրման նպատակով փորձաքննություն
2013 – 2019 «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամ – «Ինստիտուցիոնալ և ծրագրային փորձաքննության» բաժնի ղեկավար
Գործունեությունը`
- ղեկավարել եմ ՀՀ-ում մասնագիտական ուսումնական հաստատությունների ինստիտուցիոնալ և ծրագրային հավատարմագրմանը առնչվող քաղաքականությունների, ընթացակարգերի և ձևաչափերի մշակման աշխատանքները,
- կազմակերպել եմ ՀՀ բուհական համակարգի ինստիտուցիոնալ հավատարմագրման 1-ին շրջափուլը և պլանավորել 2-րդ շրջափուլի գործընթացները,
- ղեկավարել եմ հավատարագրում անցած բուհերի բարելավման գործողությունների իրականացման և չհավատարմագրված բուհերի որակի ապահովման համակարգերի մշտադիտարկման աշխատանքները,
- իրականացրել եմ որակի ապահովման փորձագետների և մասնագետների վերապատրաստումներ,
- մասնակցել եմ «Բարձրագույն կրթության մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակման աշխատանքներին
2011 – մինչ այժմ ՀՀ-ում մասնագիտական կրթության որակի ապահովման սերտեֆիկացված փորձագետ
Գործունեությունը`
- իրականացնում եմ ուսումնական հաստատությունների ինստիտուցիոնալ կարողությունների և կրթական ծրագրերի փորձաքննություն
- իրականացրել եմ ոլորտի փորձագետների պատրաստում և վերապատրաստումներ
2011 – 2013 «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամ – «Որակի ներքին ապահովման քաղաքականություն և ընթացակարգեր» ծրագիր, ղեկավար
Գործունեությունը`
- մշտադիտարկել և գնահատել եմ ՈԱԱԿ-ի գործունեության պլանավորումը ու իրականացումը, փաստաթղթերի շրջանառությունը և ռեսուրսների օգտագործումը
2009 – 2019 ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ – տնօրենի խորհրդական ուսումնական աշխատանքների և որակի ապահովման գծով
Գործունեությունը`
- համակարգել եմ մասնաճյուղի կառավարման և ուսումնական գործընթացը կանոնակարգող ներքին փաստաթղթերի մշակումն ու հաստատումը,
- ղեկավարել եմ կրթության որակի ապահովման և վերահսկման գործնթացը,
- համակարգել եմ դեկանատների և ամբիոնների աշխատանքները
2006 – մինչ այժմ ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետ – օպտիկայի ամբիոն, դոցենտ
Գործունեությունը`
- դասավանդում եմ «Ծրագրավորում և համակարգչային մոդելավորում» և «Կիրառական խնդիրների լուծում համակարգիչներով» դասընթացները
- համակարգել եմ օպտիկայի ամբիոնի ուսումնական գործընթացը
- դասավանդել եմ «Մաթեմատիկական մոդելավորում», «Ծրագրավորում» և «Լույսի փոխազդեցությունը տարրական գրգռումների հետ» դասընթացները
- մասնակցել եմ «Քվանտային և ոչ գծային ֆիզիկական կորելացված համակարգերում հակադարձ կապի տեսական ուսումնասիրություններ» բյուջետային ֆինանսավորմամբ գիտական թեմայով հետազոտություններին
- մասնակցել եմ NATO-MATRIX միջազգային դրամաշնորհային հետազոտական ծրագրի կատարմանը
2000 – 2006 ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետ – օպտիկայի ամբիոն, ասիստենտ
Գործունեությունը`
- դասավանդել եմ Օպտիկա, Մաթեմատիկական մոդելավորում, Ծրագրավորում և Կիրառական խնդիրների լուծում համակարգիչներով դասընթացները
- մասնակցել եմ «Բազմազիճակ էլեկտրոնախոռոչային պլազմայում «քաոս-կարգավորվածություն» անցման ուսումնասիրությունը» բյուջետային ֆինանսավորմամբ թեմայով հետազոտություններին
- մասնակցել եմ INTAS-CERN 99-00118 գրանտային հետազոտական աշխատանքների կատարմանը ATLAS գիտափորձի համար
- համատեղությամբ դասավանդել եմ «ֆիզիկա» Գ.Նարեկացու անվ. թիվ 137 միջնակարգ դպրոցում
1996 – 2000 ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետ – օպտիկայի ամբիոն, ավագ գիտաշխատող
Գործունեությունը`
- մասնակցել եմ «Անհամասեռ կիսահաղորդիչներում անկայունության երևույթների ուսումնաիրությունը» թեմայով հետազոտություններին
- պաշտպանել եմ թեկնածուական ատենախոսություն այդ թեմայով
- համատեղությամբ դասավանդել եմ «ֆիզիկա» Գ.Նարեկացու անվ. թիվ 137 միջնակարգ դպրոցում
1991 – 1996 ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ (Իջևանի տարածաշրջանային քոլեջ) – ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր
Գործունեությունը`
- մասնակցել եմ Իջևանի տարածաշրջանային քոլեջի հիմնադրման աշխատանքներին,
- եղել եմ քոլեջի առաջին պրոռեկտորը, կազմակերպել և կառավարել եմ ուսուցման ողջ գործընթացը
- մասնակցել եմ քոլեջի` ԵՊՀ-ի Իջևանի մասնաճյուղի վերակառուցմանը
- եղել եմ մասնաճյուղի առաջին պրոռեկտորը, կազմակերպել և կառավարել եմ ուսուցման գործընթացը
1988 -1991 ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետ – օպտիկայի ամբիոն, գիտաշխատող
Գործունեությունը`
- աշխատել եմ ամբիոնում իրականաացվող «Բազմարժեք օպտիկական և օպտոէլեկտրոնային սարքերի մշակում» հետազոտական թեմայի շրջանակներում
1986 – 1988 ՀՀ Գիտությունների Ակադեմիայի Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտ – կրտսեր գիտաշխատող
Գործունեությունը`
- աշխատել եմ էլեկտրոնիկայի բաժնում իրականացվող «Կիսահաղորդչային միկրո- և օպտոէլեկտրոնային սարքերի և սարքավորումների մշակում» հետազոտական թեմայի շրջանակներում
Աշխատանքային գործունեությունը ԵՊՀ ԻՄ–ում
1991-1996 թթ.
01.07.2009թ.
Գիտական աստիճան
2001թ. Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու Ա.01.04 «Կիսահաղորդիչների և դիէլեկտրիկների ֆիզիկա» մասնագիտությամբ
Կոչումը
2006թ. դոցենտ
Ատենախոսության թեման
“Անկայունության երևույթի ուսումնասիրությունը բազմավիճակ անհամասեռ կիսահաղորդիչներում”
Գիտամանկավարժական հրատարակություններ
Շուրջ 30 գիտամանկավարժական հոդվածներ և հեղինակային իրավունքներ, միջազգային և հանրապետական գիտամեթոդական կոնֆերանսների և գիտաժաղովների մոտ 20 զեկուցումների թեզիսներ և 1 խնդրագիրք
Վերապատրաստումներ
2010 ԱՄՆ – Հարվարդի, Մասսաչուսեթսի, Բենտլիի, Բոստոնի, Միդլսեքսի համալսարաններ – «Աշխատուժի զարգացմանն ուղղված համագործակցություն համալսարանների միջև և համալսարնների հետ» ծրագիր
2012 Հոլանդիա – Բելգիա – Որակի ապահովման NVAO Նիդերլանդական գործակալություն, Ուտրեխտի համալսարան, Լյովենի համալսարան, Բրյուսելի համալսարան – Որակի ապահովման ներհամալսարանական և արտաքին ապահովման համակարգերի, քաղաքականությունների, ընթացակարգերի և ձևաչափերի մշակում
2013 Գերմանիայի Դաշնային Հանրապետություն – Կոբլենցի Լանդաուի անվ․ համալսարան (Կոբլենց) – Ակադեմիական ծրագրերի և որակավորման շրջանակների միջև համապատասխանության ուսումնասիրություն և հաստատում
2013 ԱՄՆ – NEASC հավատարմագրման գործակալություն (Բոստոն, Մասաչուսեթս,) Թաուսոնի համալսարան (Բալթիմոր, Մերիլանդ) – Արվեստի մասնագիտությունների որակի ապահովման և հավատարմագրման գործընթացների կազմակերպում
2014 Անգլիա –Որակի ապահովման QAA գործակալություն (Գլոստեր) – Ֆրանսիա – Ժան Մոլին Լիոն-3 համալսարան: Տրանսազգային կրթության որակի ճանաչում և խթանում
2014 Գերմանիայի Դաշնային Հանրապետություն – Հայդելբերգի համալսարան (Հայդելբերգ) – Բարձրագույն կրթության կառավարման ժամանակակից և Բոլոնիայի գործընթացի սկզբունքներին համահունչ համակարգի մշակում
2013-16 Գերմանիայի Դաշնային Հանրապետություն – Սաարբրուկենի և Չեմնիցի համալսարաններ, Ֆրանսիա –Կլոդ Բեռնար Լիոն-1 համալսարան, Ֆինլանդիա– Տամպերեի տեխնոլոգիական համալսարան
Համալսարաններում մաթեմատիկայի առարկայական ծրագրերի արդիականացումը STEM մասնագիտությունների համար (բնագիտություն, տեխնոլոգիա, ճարտարագիտություն, մաթեմատիկա)
2016 Ռուսատանի դաշնություն – Գրոզնիի պետական համալսարան, ՌԴ հավատարմագրման փորձագետների դասընթացներ
2017 Ուկրաինա – Կիևի և Չերնովցիի պետական համալսարաններ –Համալսարանների միջազգայնացման փորձի ուսումնասիրություն
Պարգևներ
2019 ԵՊՀ ոսկե մեդալ
2017 ԵՊՀ արծաթե մեդալ
Համակարգչային իմացություն
Windows, MS Office, Internet, LabVIEW, Pascal, C++
Լեզուների իմացություն
Կատարյալ հայերեն, ռուսերեն և թույլ անգլերեն
Զբաղմունքներ
Գրքեր, համակարգիչ, երաժշտություն, սպորտ
Գիտական հետազոտությունների շրջանակը
Կիսահաղորդիչների և կիսահաղորդչային սարքերի ֆիզիկա և մոդելավորում
Ընտանեկան դրությունը
Ամուսնացած է, ունի մեկ դուստր և մեկ տղա