ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը «Բիզնես և կրթություն-համագործակցություն» հիմնադրամի հետ միասին 2019թ. հոկտեմբերի 23-ին՝ ժամը 11:00-ին, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կանցկացնի «Կրթության և տնտեսության համագործակցությունը մարզերում» թեմայով համաժողով։
Համաժողովը, որն իրականացվում է գերմանական «Մասնագիտական կրթություն և ուսուցում-համագործակցություն» ծրագրի շրջանակում, նպատակ ունի աջակցելու մարզերում աշխատաշուկա-մասնագիտական կրթություն համագործակցության ամրապնդմանը, մասնագիտական և կրթության համակարգի բարելավմանն ուղղված երկխոսության ձևավորմանը։
«Կրթության և տնտեսության համագործակցությունը մարզերում» համաժողովի շրջանակներում նախատեսվում է քննարկել Հայաստանի,
մասնավորապես՝ ՀՀ Տավուշի մարզի աշխատաշուկայի կարիքներն ու պահանջները,
ձեռնարկությունների դերը նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների հետ համագործակցության հարցերում, ինչպես նաև ներկայացնել կրթական ոլորտում իրականացվող բարեփոխումների շրջանակում կատարվող աշխատանքները։
Համաժողովի օրակարգը տե´ս այստեղ: