Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

«ԱԿՈՒՆՔ» ԳԻՏԱՄԵԹՈԴԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ

hy
 «Ակունք» -ը, որպես գիտական հոդվածների ժողովածու առաջին անգամ լույս է տեսել 2011 թվականին՝ ԵՊՀ ԻՄ-ի գիտական խորհրդի որոշմամբ: Ակունքում լույս են տեսնում գիտամեթոդական (գիտական և մեթոդական) բնույթի աշխատանքներ:  «Ակունք»-ի նպատակն է խթանել ՀՀ կրթական հաստատությունների՝ մասնավորապես ԵՊՀ ԻՄ-ի, գիտա-հետազոտական գործունեությունը հումանիտար գիտությունների ոլորտում: Այժմ «Ակունք» գիտամեթոդական պարբերականը հրատարակվելու է  տարեկան առնվազն երկու անգամ և առաքվելու է Հայաստանի ազգային գրապալատ, Հայաստանի ազգային գրադարան, մասնագիտական և գիտական գրադարաններ:

«Ակունք»-ի ընդհանուր ծավալը լինելու է 150-200 էջի սահմաններում: Տպագրական ծախսերը հոգում է ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը:

 «Ակունք»-ում տպագրելու համար հոդվածին կից ներկայացվում է  երաշխավորագիր՝ պարտադիր երաշխավորող մասնագետի անվան առկայությամբ:  Հոդվածները ուսումնասիրվում և առանձին գրախոսվում են նաև խմբագրական խորհրդի անդամների կողմից՝ ըստ մասնագիտական կողմնորոշման: Պարբերականում նշվում են հոդվածների ներկայացման, գրախոսման և տպագրության ընդունման ամսաթվերը։ Տպագրված հոդվածների բնագրերը, գրախոսությունները և երաշխավորագրերը արխիվացվում են (պահվում են խմբագրությունում, պահանջների դեպքում ներկայացվում են ԲՈԿ):

 «Ակունք» հանդեսի էլեկտրոնային տարբերակները տեղադրվում են «Ակունք հանդեսի» համացանցային կայքում՝ http://ijevan.ysu.am/science/collection-of-scientific-articles/: Տեղադրվում են նաև խմբագրակազմի տվյալները և կոնտակտային տվյալներ:

Հանդեսի խմբագրակազմը ապահովում է պարբերականում հրապարակվող նյութերի գիտական նորույթը, նյութերում առկա փոխառված մտքերի ու պնդումների համար հղումների առկայությունը։

ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԻՋԵՎԱՆԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ‹‹ԱԿՈՒՆՔ›› ՊԱՐԲԵՐԱԿԱՆ ԳԻՏԱՄԵԹՈԴԱԿԱՆ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

ԳԼԽԱՎՈՐ ԽՄԲԱԳԻՐ՝ Աշոտ Ներսիսյան  – պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

 Ասատրյան Ա. Գ.  – արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր

Գասպարյան Ս. Ք. – բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

Դերձյան Հ. Մ. – իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր

Զաքարյան Ս. Ա. – փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր,

Ղարիբյան Գ. Ա.– տնտեսագիտության դոկտոր,  պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ

Մանուչարյան Հ. Գ. – քաղաքագիտության դոկտոր, պրոֆեսոր

Մինասյան Է. Գ. – պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

Միքայելյան Մ. Վ.– տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր

Միքայելյան Վ. Հ.  – հոգեբանական գիտությունների դոկտոր, դոցենտ

Մուրադյան Ս. Պ. – բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր 

Նահապետյան Ռ. Ա. –պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

«Ակունք» գիտական հոդվածների ժողովածուում տպագրության ներկայացվող հոդվածների տեխնիկական պահանջները

 

  • ԱԿՈՒՆՔ -1 (22)- 2020

  • ԱԿՈՒՆՔ -1 (21)- 2019                                                                                                                                                                                                                                            
  • ԱԿՈՒՆՔ – 4 (20) -2018                                                                                                                                                                                                                                              
  • ԱԿՈՒՆՔ – 3(19) – 2018                                                                                                                                                                                                                                                
  • ԱԿՈՒՆՔ – 2 (18) – 2018