Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Ուսանողական գիտական ընկերություն

ԵՊՀ ԻՄ-ի ուսանողական գիտական ընկերությունը (ՈՒԳԸ) հիմնադրվել է 2002 թվականի հունվարին: Մասնաճյուղի ՈՒԳԸ-ն ԵՊՀ ՈՒԳԸ ինքնավար ստորաբաժանում է: Այն մասնաճյուղի ուսանողներին միավորող ներկայացուցչական մարմին է, որը գործում է ՀՀ Սահմանադրությանը, ՀՀ գործող օրենսդրությանը, ԵՊՀ ԻՄ-ի կանոնադրությանը, ԵՊՀ ԻՄ-ի ՈՒԳԸ կանոնադրությանը և աշխատակարգին համապատասխան:

Այն նպաստում է ուսանողության կրթական, գիտական, ստեղծագործական և հոգևոր-մշակութային զարգացմանը: Կազմակերպում է գիտական և գիտահանրամատչելի դասախոսություններ, գիտաժողովներ, կոնֆերանսներ, սեմինարներ, քննարկումներ, բանավեճեր, ցուցահանդեսներ, ինտելեկտուալ խաղ-մրցույթներ և այլ տիպի միջոցառումներ: ՈՒԳԸ անդամները մասնակցում են Հայաստանում անցկացվող բազմաբնույթ սեմինարների, մրցույթների, գիտաժողովների:

ԵՊՀ ԻՄ-ի ՈՒԳԸ-ն նաև հրատարակում է ուսանողների գիտական աշխատանքները: Ընկերությունն իր կառուցվածքային սկզբնական օղակներն ունի ֆակուլտետներում:

Ֆակուլտետների ՈՒԳԸ-ների նախագահներն ի պաշտոնե ֆակուլտետի խորհրդի, իսկ մասնաճյուղի ՈՒԳԸ նախագահը` ԵՊՀ ԻՄ-ի գիտական խորհրդի անդամներ են:

Հիմնադրումից սկսած` ԵՊՀ ԻՄ-ի ուսանողական գիտական ընկերությունը ղեկավարել են Էդիտա Սիմոնյանը (2002թ.), Ասպրամ Կիսկինյանը (2004թ.), Նարեկ Սահակյանը (2005թ.), Արթուր Էդիլյանը (2007թ.), Շահեն Հախվերդյանը (2008թ.), Նաիրի Սահակյանը (նոյեմբեր 2009թ.), Սլավիկ Ալավերդյանը (փետրվար 2012թ.), Արա Հովսեփյանը (սեպտեմբեր 2013թ.), Ալբերտ Զուրաբյանը (մարտ 2015թ.), Հրանտ Ղարագյոզյանը (հոկտեմբեր 2017թ.), Մեդորա Ասիլյանը (փետրվար 2020թ.), 2022թ. մարտից ՈՒԳԸ նախագահն է Անի Թիրաբյանը:

Ընկերությունը իր գոյության ընթացքում կազմակերպել է շուրջ 20 գիտաժողով, հարյուրից ավելի գիտական և գիտահանրամատչելի դասախոսություններ, ինտելեկտուալ խաղի շուրջ 40 առաջնություններ, տասնյակ սեմինարներ, քննարկումներ, կինոդիտումներ և այլ տիպի միջոցառումներ: Տպագրել է «Հայոց ցեղասպանության 95-րդ տարելիցին նվիրված» մասնաճյուղային ուսանողական գիտաժողովի զեկուցումների ժողովածու (2010թ.), Ուսանողական զեկուցումների շարք (2011թ.), «Ի՞նչ, ինչպե՞ս, ինչու՞» ինտելեկտուալ խաղի հարցերի ժողովածու (2011թ.), «Երիտասարդության խնդիրները և պետության զարգացման միտումները» խորագրով հանրապետական ուսանողական գիտաժողովի հոդվածների ժողովածու (2017թ.), ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի հիմնադրման 25-ամյակին նվիրված «Անկախության առաջնեկը» խորագրով հանրապետական ուսանողական գիտաժողովի հոդվածների ժողովածու (2020 թ․)։

ՈՒԳԸ նախագահության կազմը՝

ՈՒԳԸ նախագահ՝ Սիրանուշ Աբազյան,  «Հայոց լեզու և գրականություն», 2-րդ կուրս, abazyansiranus@gmail.com,  098-00-27-08

IMG-20240213-WA0003

ՈՒԳԸ փոխնախագահ՝ Մոնիկա Մարդանյան,  «Ռուսաց լեզու և գրականություն», 3-րդ կուրս, monikamardanian@gmail.com,  093-08-59-76

ՈՒԳԸ քարտուղար՝  Լիլիթ Թամրազյան,  «Պատմություն», 2-րդ կուրս, lilit_tamrazyan04@mail.com,  094-94-25-27

Հումանիտար գիտությունների ֆակուլտետի ՈՒԳԸ նախագահ Մարգարիտա Փիրումյան,  «Տարրական մանկավարժություն և մեթոդիկա», 2-րդ կուրս, pirumyanmargarita@gmail.com, 093-78-28-02

Տեղակալ՝ Նոննա Մելիքբեկյան, «Հայոց լեզու և գրականություն», 2-րդ կուրս, nonnameliqbekyan@mail.ru,  094-45-62-23

Տնտեսագիտության ֆակուկտետի ՈՒԳԸ  նախագահ՝ Թինա Ջանվելյան, «Ֆինանսներ» 2-րդ կուրս, tinajanvelyan03@gmail.com ,093-17-47-70

Տեղակալ՝ Վարդինե Ներկարարյան, «Ֆինանսներ» 2-րդ կուրս , vardine.nerkararyan.03@mail.ru ,077-23-27-13

Բնական գիտությունների ֆակուլտետի ՈՒԳԸ  նախագահ՝ Սաթինե Սահակյան, «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա», 2-րդ կուրս, satinesahakyan21@gmail.com,  043-08-06-42

Տեղակալ՝ Լիլիթ Սաղաթելյան, «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա», 2-րդ կուրս, lilitsaghatelyan2004@gmail.com,  043-14-59-30

Արտաքին կապերի պատասխանատու՝ Էլյա Խեմչյան, «Հայոց լեզու և գրականություն», 2-րդ կուրս,  077-13-03-63

Մեդիայի հանձնաժողովի պատասխանատու՝ Ռոզաննա Եգանյան «Հայոց լեզու և գրականություն» 2-րդ կուրս, 13yeganian@gmail.com , 098-13-63-67

2022-2023 ուստարվա 1-ին կիսամյակի աշխատանքների ծրագիր

2021-2022 ուստարվա 2-րդ  կիսամյակի աշխատանքների ծրագիր 

2021-2022 ուստարվա 1-ին  կիսամյակի աշխատանքների ծրագիր 

2020-2021 ուստարվա 2-րդ կիսամյակի աշխատանքների ծրագիր

2020-2021 ուստարվա 1-ին կիսամյակի աշխատանքների ծրագիր

2019-2020 ուստարվա 2-րդ կիսամյակի աշխատանքների ծրագիր

2019-2020 ուստարվա 1-ին կիսամյակի աշխատանքների ծրագիր

2018-2019 ուստարվա 2-րդ կիսամյակի աշխատանքների ծրագիր

2018-2019 ուստարվա 1-ին կիսամյակի աշխատանքների ծրագիր

2017-2018 ուստարվա 2-րդ կիսամյակի աշխատանքների ծրագիր

2017-2018 ուստարվա 1-ին կիսամյակի աշխատանքների ծրագիր

 

Հասցե՝ ՀՀ, ք. Իջևան, Ուսանողական 1, 4001,  ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ, Կիրառական արվեստի ֆակուլտետ, 1-ին հարկ

Հեռախոս՝ (+374) 94-55-75-23,

Էլ. փոստ՝ UsGitIB@ysu.am, sssysuib@gmail.com

ԵՊՀ ԻՄ ուսանողական գիտական ընկերության ֆեյսբուքյան էջ  facebook

 

ԵՊՀ ԻՄ ՈՒԳԸ գործունեության հաշվետվություններ