Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Որակի կառավարման քաղաքականությունը


ՀԱՍՏԱՏՎԱԾ
  Է
ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի
գիտական խորհրդի
01.02.2010թնիստում

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի քաղաքականությունը կրթության որակի բնագավառում

Սահմանելով կրթության որակի բնագավառում քաղաքականությունը` ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը առաջնորդվում է ՀՀ Սահմանադրությամբ, ՀՀ «Կրթության մասին» օրենքով, ԵՊՀ և իր կանոնադրություններով, ինչպես նաև Բոլոնիայի հռչակագրին անդամակցված երկրներին ուղղված Բեռլինի և Բերգենի կոմյունիկեներով, որտեղ կոչ է արվում ստեղծել ներդաշնակություն եվրոպական երկրների բարձրագույն կրթության որակի ապահովման համակարգերում:

Այն համահունչ է ՀՀ կրթական քաղաքականության գլխավոր խնդրին`  ապահովել կրթության բարձր որակ` հիմքում պահպանելով նրա հիմնարարությունն ու համապատասխանությունը անհատի, հասարակության և պետության այժմեական և հեռանկարային պահանջներին:

Կրթության որակի բնագավառում ԵՊՀ ԻՄ- գործունեության նպատակն է ապահովել բուհի բարձր մրցունակությունը կրթական ծառայությունների շուկայում, զարգացնել ԵՊՀ ԻՄ-ի ներուժը կրթական և գիտական գործունեության ավանդական բնագավառներում` շնորհիվ բարձրորակ մասանգետների պատրաստման, որը որոշվում է նրանց մասնագիտական իմացությամբ, հմտություններով ու կարողություններով, սկզբունքային քաղաքացիական դիրքորոշմամբ և բարոյական բարձր որակներով:

Որակի ապահովման բնագավառում ԵՊՀ ԻՄ-ի քաղաքականությունն ուղղված է իր առջև դրված նպատակի իրականացմանը` հետևյալ խնդիրների լուծման ճանապարհով.

  •  մշակել և ներդնել որակի կառավարման արդյունավետ համակարգ, որը կապահովի կրթական գործունեության որակի անընդհատ բարելավումը,
  • ապահովել պայմաններ պրոֆեսորադասախոսական և ուսումնաօժանդակ անձնակազմի որակավորումների բարձրացման և մասնագիտական վարպետության աճի համար: Ստեղծել բուհի աշխատակիցների անհատական գնահատման համակարգ,
  • դիմորդներին ապահովել ընդունելության կանոնակարգերի ուղեցույցներով,
  • վերհանել ուսանողների կրթական կարիքները՝ որակյալ կրթական ծառայություններ մատուցելու և արդյունավետ կրթական միջավայր ապահովելու  նպատակով,
  • մշակել, իրականացնել և մշտապես կատարելագործել  ուսանողների կրթական կարիքների վերհանման մեխանիզմներ,
  • անընդհատ բարձրացնել կրթական գործընթացի ուսումնամեթոդական և նյութատեխնիկական ապահովվածության մակարդակը,
  • մեծացնել ԵՊՀ ԻՄ-ի գիտահետազոտական և նորարարական գործունեության ծավալն ու ասպարեզները` որպես հիմք լրացուցիչ ռեսուրսների ներգրավման,  անձնակազմի որակավորման և պրակտիկ հմտությունների բարձրացման, բարձր որակավորում ունեցող կադրերի պատրաստման և կրթական գործընթացի բարելավման նպատակով,
  • որակի ապահովման բնագավառում ստեղծել մշտական մասնագիտական ուսուցման համակարգ մասնաճյուղի բոլոր աշխատակիցների համար: Կատարելագործել մասնաճյուղի կառավարման համակարգը` կիրառելով ժամանակակից տեխնոլոգիաներ,
  • կատարելագործել կրթօջախի նյութական և ֆինանսական ապահովման համակարգը, ինչպես նաև մասնաճյուղի աշխատակիցների և ուսանողների սոցիալական պաշտպանվածությունը,
  • վերանայել մասնաճյուղի քաղաքականությունը կրթության որակի բնագավառում ՝ հաշվի առնելով ուսանողների վերհանված կրթական կարիքները և համապատասխան լուծումները:

 

Նպատակի իրականացումը ենթադրում է.

  • կրթական ծառայությունների որակից  ուսանողների բավարարվածություն,
  • կիրառական գիտությունների զարգացում, մրցունակ գիտատեխնիկական և ժողովրդական  արհեստների բարձրարվեստ  ցուցանմուշների  ստեղծում,
  • գիտամանկավարժական բարձր որակավորման կադրերի վերապատրաստման արդյունավետություն,
  • նոր կրթական տեխնոլոգիաների և գիտական գործունեության արդյունքների ներդրման և արդյունավետ օգտագործման համար անհրաժեշտ պայմանների ստեղծում,
  • համալսարանական ընդհանուր` մասնավորապես որակի մշակույթի զարգացում և հասարակության մեջ բուհի  հեղինակության բարձրացում:

Արտահայտելով իր նվիրվածությունը որակի կառավարման սկզբունքներին, առաջնորդվելով Որակի ապահովման Եվրոպական ուղենիշներով և չափորոշիչներով (ESG) և  ISO  9 0 0 0 – 2 0 0 0 չափորոշիչներով` մասնաճյուղի ղեկավարությունը գիտակցում է, որ որակի ապահովման համակարգի մշակումը, ներդրումը և մշտական կատարելագործումը բուհի առաջնահերթ խնդիրներն են մոտակա ժամանակահատվածի համար: Այն կապահովի մասնաճյուղի մրցունակությանը և կայունությունը կրթական ծառայությունների շուկայում, գիտական և նորարարական գործունեությունը,  ֆինանսական ցուցանիշների աճը, հետևաբար բուհի աշխատակիցների և շահակից կողմերի բավարարվածությունը և վստահությունը ապագայի նկատմամբ:

Մասնաճյուղի ղեկավարությունը պետք է ապահովի, որ իր բոլոր աշխատակիցները ծանոթ լինեն և ընդունեն սույն քաղաքականությանը, ինչպես նաև մասնակցեն նրա արդյունավետ իրականացմանը: Քաղաքականությունը պետք է իրականացվի կառավարման բոլոր աստիճաններում և ենթարկվի վերլուծության, անհրաժեշտության դեպքում` վերանայման, իսկ համալսարանի յուրաքանչյուր աշխատակից իր իրավասությունների սահմաններում կրում է անձնական պատասխանատվություն իր աշխատանքի որակի համար:

Մենք հասկանում ենք, որ մեր աշխատանքի որակից, սպառողի բավարարվածությունից է կախված բուհի բարօրությունը և նրա աշխատակիցների բարեկեցությունը: