ԵՊՀ ԻՄ ուսանողական խորհուրդը ուսանողության ներկայացուցչական, ինքնակառավարման բարձրագույն ընտրովի մարմինն է, որն արտահայտում է ուսանողության շահերն ու իրավունքները, ապահովում է ուսանողների մասնակցությունը համալսարանի կառավարմանը, նպաստում նրանց կրթական, գիտական, ստեղծագործական, ֆիզիկական, բարոյական և հոգևոր զարգացմանը, կազմակերպում ուսանողների ազատ ժամանցն ու հանգիստը:
ԵՊՀ ԻՄ ՈՒԽ-ն ապաքաղաքական և ապակուսակցական կազմակերպություն է:
ԵՊՀ ԻՄ գիտխորհրդի որոշմամբ` ֆակուլտետների ՈւԽ նախագահներն ի պաշտոնե ֆակուլտետի խորհրդի, իսկ մասնաճյուղի ՈւԽ նախագահը` ԵՊՀ ԻՄ գիտխորհրդի անդամներ են: Մյուսներին ընտրում է ՈՒԽ Նախագահությունը։
2012թ.-ից ի վեր ԵՊՀ ԻՄ ուսանողական խորհրդի նախագահներն են եղել տնտեսագիտության ֆակուլտետի ուսանողներ՝ Նաիրի Ճաղարյանը, Ռազմիկ Հովսեփյանը, Արեն Ավետիսյանը, հումանիտար գիտությունների ֆակուլտետի ուսանողներ՝ Իսկուհի Շաղբաթյանը, Տիգրան Չիբուխչյանը, կիրառական արվեստի ֆակուլտետի ուսանող Վարդան Եգանյանը։
2020թ․-ից ՈՒԽ նախագահն է Տնտեսագիտության ֆակուլտետի «Ֆինանսներ (ըստ ոլորտի)» մասնագիտության 4-րդ կուրսի ուսանողուհի՝ Լուիզա Մադաթյանը:
ՈւԽ բարձրագույն մարմինը hամագումարն է, որին ձայնի իրավունքով մասնակցում են բոլոր պատվիրակները, ֆակուլտետային ՈւԽ-ների նախագահները, ուսանողական գիտական ընկերության, արհեստակցական կազմակերպության մեկական լիազոր ներկայացուցիչները:
Համագումարների միջև ընկած ժամանակահատվածում աշխատանքները ղեկավարում է նախագահությունը։ Նախագահը ներկայացնում է կառույցը ԵՊՀ Գիտական խորհրդում, ԵՊՀ ԻՄ Գիտական խորհրդում, համալսարանական այլ օղակներում: Փոխնախագահի, պատասխանատու քարտուղարի թեկնածությունը առաջադրվում է նախագահության անդամների կազմից, իսկ հանձնաժողովի նախագահները հաստատվում են նախագահության կողմից:
Կառույցի մյուս օղակը ֆակուլտետային ուսանողական խորհուրդներ են, որոնք ձևավորվում են ուղղակի ընտրության միջոցով: Յուրաքանչյուր կուրսից ընտրվող անդամների թիվը որոշվում է ըստ պատվիրակների (յուրաքանչյուր ֆակուլտետում 10 ուսանողից՝ մեկ պատվիրակ համամասնություն):
Ուսանողական խորհուրդը կազմված է նաև 6 մշտական հանձնաժողովից և 1 կից ակումբից:
ԵՊՀ ԻՄ ՈՒԽ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԸ
- Հումանիտար գիտությունների ֆակուլտետ ` աշխատանքնային պլան
- Տնտեսագիտության ֆակուլտետ ` աշխատանքային պլան
- Բնական գիտությունների ֆակուլտետ ` աշխատանքային պլան
- Կիրառական արվեստի ֆակուլտետ ` աշխատանքային պլան
- Իրավական և ֆինանսատնտեսական հարցերով հանձնաժողով ` աշխատանքային պլան
- Արտաքին կապերի հանձնաժողով ` աշխատանքային պլան
- Հասարակայնության հետ կապերի և լրատվության հարցերով հանձնաժողով` աշխատանքային պլան
- Մշակույթի հանձնաժողով ` աշխատանքային պլան
- Սպորտի և ազատ ժամանցի կազմակերպման հանձնաժողով՝ աշխատանքային պլան
- Հեռակա ուսուցման բաժնի հետ կապերի հանձնաժողով
- ՈՒԽ Նախագահին կից Ռազմահայրենասիրական ակումբ՝ Էրիկ Միրզոյան
ԵՊՀ ԻՄ Ուսանողական խորհրդի ֆեյսբուքյան էջ
Աշխատանքային պլաններ
Գործունեությունը